Rhythm Yoga Ռիթմ Յոգա

Rhythm Yoga  Ռիթմ  Յոգա Ռիթմ Յոգա ստուդիոյում անց են կացվում հաթհա, աշտանգա, վինյասա ֆլոու, Այենգարի եւ հղիների յոգայի դասեր ։

Հաթհա Յոգա, Աշտանգա Յոգա, Այենգարի Յոգա(վերականգնողական), Վինյասա Յոգա, Հղիների Յոգա (ՊՐԵՆԱՏԱԼ ՅՈԳԱ)

In love with this quote💭
11/08/2026

In love with this quote💭

07/08/2026

Արդյո՞ք պտղի անբարենպաստ դիրքը կեսարյան հատման ցուցում է❔🤰🏻

Այս հարցին ճիշտ պատասխան չկա, որովհետև երկուսն էլ կարող են օգտակար լինել՝ կախված քո նպատակներից 🔗💪🏻Մարզասրահը հրաշալի ըն...
03/08/2026

Այս հարցին ճիշտ պատասխան չկա, որովհետև երկուսն էլ կարող են օգտակար լինել՝ կախված քո նպատակներից 🔗
💪🏻Մարզասրահը հրաշալի ընտրություն է ուժը զարգացնելու, մկանային զանգված ավելացնելու և ինտենսիվ ֆիզիկական արդյունքների հասնելու համար, սակայն
յոգայի առավելությունները մի փոքր այլ են:
Այն աշխատում է ոչ միայն մարմնի, այլ նաև շնչառության, նյարդային համակարգի և ներքին հավասարակշռության հետ։

Յոգայի միջոցով դու կարող ես՝
▫️վերացնել սթրեսն ու լարվածությունը
▫️ազատվել մեջքի և պարանոցի ցավերից
▫️բարելավել քնի որակը
▫️զարգացնել ճկունությունն ու շարժունակությունը
▫️ունենալ ճիշտ կեցվածք
▫️սովորել ճիշտ շնչել
▫️զգալ ավելի հանգիստ, կենտրոնացած և էներգիայով լի

🔗մարզասրահը հիմնականում զարգացնում է ուժը, իսկ յոգան՝ ճկունություն + շնչառություն + ներքին բալանս։

Շատերը նախընտրում են յոգան, երբ հասկանում են, որ իրենց պետք է ոչ միայն ուժեղ մարմին, այլ նաև հանգիստ միտք ու առողջ նյարդային համակարգ 💤

22/07/2026

Նոր մարզիչ ունենք 😅🤌🏻

🧘🏻‍♀️Շատերը կարծում են, որ յոգան միայն ճկունության կամ ձգված մարմնի մասին է։ Իրականում ամենամեծ փոփոխությունները հաճախ ս...
21/07/2026

🧘🏻‍♀️Շատերը կարծում են, որ յոգան միայն ճկունության կամ ձգված մարմնի մասին է։ Իրականում ամենամեծ փոփոխությունները հաճախ սկսվում են ներսից✨

Յոգան միայն մարզում չէ, այլ ներդրում է քո ֆիզիկական, հոգեկան և էմոցիոնալ առողջության մեջ✔️

16/07/2026

Ուսահոդերի և ձեռքերի շարժունակությունը կարող եք լավացնել մի քանի պարզ տեխնիկաների միջոցով🧘🏻‍♀️

🆘Եթե օրվա մեծ մասը նստած եք անցկացնում, ձեր մարմինը վաղ թե ուշ սկսում է ազդանշաններ տալ: Շատերը դրանք կապում են հոգնածու...
14/07/2026

🆘Եթե օրվա մեծ մասը նստած եք անցկացնում, ձեր մարմինը վաղ թե ուշ սկսում է ազդանշաններ տալ: Շատերը դրանք կապում են հոգնածության կամ ծանր օրվա հետ, մինչդեռ իրական պատճառը կարող է լինել երկարատև նստակյաց ապրելակերպը։

▫️Մեջքի և պարանոցի մշտական ցավեր

Երկար նստելը մեծ ծանրաբեռնվածություն է ստեղծում ողնաշարի վրա։ Ժամանակի ընթացքում առաջանում են լարվածություն, ցավեր և կեցվածքի խանգարումներ։

▫️Էներգիայի պակաս

Թվում է՝ չեք հոգնում, քանի որ ֆիզիկական աշխատանք չեք անում, բայց երկար նստելը դանդաղեցնում է արյան շրջանառությունը, ինչի հետևանքով օրվա վերջում կարող եք զգալ ուժասպառություն։

▫️Լարված ուսեր և գլխացավեր

Համակարգչի առջև անցկացրած երկար ժամերը հաճախ լարում են ուսերի և պարանոցի մկանները, ինչը կարող է դառնալ հաճախակի գլխացավերի պատճառ։

▫️Սթրես և վատ քնի որակ

Երբ մարմինը երկար ժամանակ մնում է նույն դիրքում, լարվածությունն աստիճանաբար կուտակվում է։ Դա կարող է ազդել ոչ միայն ինքնազգացողության, այլև քնի որակի վրա։

▫️Մարմնի ճկունության նվազում

Շարժման պակասի պատճառով մկաններն ու հոդերը դառնում են ավելի կոշտ, իսկ նույնիսկ ամենօրյա պարզ շարժումները սկսում են անհարմարություն պատճառել։

🌿 Իհարկե, այս խնդիրներից շատերը կարելի է կանխել կանոնավոր շարժման միջոցով։

🧘🏻‍♀️Յոգան օգնում է հանել մկանային լարվածությունը, բարելավել կեցվածքը, վերականգնել շարժունակությունը և զգալ ավելի թեթև ու էներգիայով լի

📩Գրանցվի՛ր առաջին փորձնական դասին

11/07/2026

Սիրելի՛ յոգասերներ և առողջ ապրելակերպի սիրահարներ 💚🌿

✨ Հուլիսի 18-ին կազմակերպում ենք այս տարվա առաջին ՅՈԳԱ ՏՈՒՐ-ը։

Եթե ցանկանում եք մեկ օրով կտրվել առօրյայից, լիցքավորվել բնության էներգիայով և ժամանակ անցկացնել հաճելի միջավայրում, ապա այս տուրը հենց ձեզ համար է։ 🌿

Ծրագրում նախատեսված է՝

🧘‍♀️ Յոգայի պրակտիկաներ՝ Ռիթմ-ի հիմնադիրներ Նելիի և Դավիթի հետ։

🐎 Ձիավարություն ձիարշավարանում՝ մասնագետների ուղեկցությամբ։ Եթե երբևէ չեք վարել ձի, սա հիանալի հնարավորություն է առաջին փորձն ունենալու։

🌊 Հանգիստ և հաճելի ժամանց Սևանի ափին։

🍽️ 2 անգամյա սնունդ։

🚌 Երկկողմանի ուղևորափոխադրում։

💰 Մասնակցության արժեքը՝ 21.000 դրամ։

📩 Գրանցվելու համար՝ գրեք անձնական նամակ

🌿 Միացե՛ք մեզ և անցկացրեք օր, որը կհամադրի շարժումը, հանգիստը, բնությունը և նոր տպավորությունները։ 💚

Address

Կոմիտաս 40/2 Komitas 40/2
Yerevan

Opening Hours

Monday 09:00 - 22:00
Tuesday 09:00 - 22:00
Wednesday 09:00 - 22:00
Thursday 09:00 - 22:00
Friday 09:00 - 22:00
Saturday 09:00 - 22:00

Telephone

+37491742993

Alerts

Be the first to know and let us send you an email when Rhythm Yoga Ռիթմ Յոգա posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Rhythm Yoga Ռիթմ Յոգա:

Shortcuts

Share

Category