16/04/2025
🔎Իմպետիգոն մաշկի վարակ է, որն առաջանում է բակտերիայից:Այն առավել հաճախ հանդիպում է 2️⃣-6️⃣տարեկան երեխաների մոտ:
📌Ախտանիշները սկսվում են կարմիր կամ պզուկների նման վերքերով, որոնք շրջապատված են կարմիր մաշկով:
___________________
🔺Վարակի փոխանցումը տեղի է ունենում հիվանդի հետ անմիջական կամ ոչ անմիջական շփման միջոցով։
🔺Հաճախ մարմնի տարբեր մասերի վրա տարածվում է քորելու հետևանքով, լոգանքից հետո։
🔺Կարող է տեղակայվել մարմնի ցանկացած հատվածում։ Երեխաների մոտ հաճախ նկատվում է դեմքի մաշկին և առաջանում է հատկապես հարբուխից հետո։
🔺Հիվանդներին կարող է անհանգստացնել քորը, երբեմն թույլ այրող ցավը։
🔺Սովորաբար դրսևորվում է թարախաբշտիկներով, որոնք շատ արագ բացվում են, պատվում թարախային դեղնավուն կեղևներով։ Երբեմն թարախաբշտիկների փոխարեն կարող են առաջանալ չափերով մեծ բշտեր (բշտային իմպետիգո)։
🔺Հաճախ կրկնվող, մեծ մակերեսներ ընդգրկող իմպետիգոն խոսում է թույլ իմունային համակարգի մասին (ընդհուպ` իմունային անբավարարության)։
Ի՞նչ անել
✅️ Չի կարելի ձեռք տալ, պոկել կեղևները, քորել։
✅️ Կարելի է լողանալ, բայց լոգանքից անմիջապես հետո քսել դեղամիջոցները։
✅️ Բուժումը իրականացվում է տեղային , անհրաժեշտության դեպքում նաև` համակարգային հակաբիոտիկներով, հակասեպտիկ լուծույթներով։
❗️Չի կարելի զբաղվել ինքնաբուժմամբ։
_________________________________
Կարող եք գրանցվել նախապես📩
📞 +374 93734191
+374 43734191
📍Աջափնյակ Բ/Կ (Աբելյան 8/1)
ԱրմՄեդ Բ/Կ (Ք.Արմավիր)
#մաշկաբան #իմպետիգո #հակաբիոտիկներ #ստաֆիլոկոկ #ստրեպտոկոկ