Vitamed MC Վիտամեդ ԲԿ

Vitamed MC Վիտամեդ ԲԿ Ճշգրիտ ախտորոշում և բուժում՝ հասանելի բոլորին
(1)

22/08/2026

🎉 «Վիտամեդ» բժշկական կենտրոնի 5-րդ մասնաճյուղի հանդիսավոր բացումը ԷՋՄԻԱԾՆՈՒՄ

Ուրախությամբ տեղեկացնում ենք, որ «Վիտամեդ» ԲԿ-ն կատարեց հերթական կարևոր քայլը: Երևանից, Ստեփանավանից, Չարենցավանից և Բյուրեղավանից հետո մեր դռներն ենք բացել նաև Էջմիածին քաղաքում:

«Վիտամեդ» ԲԿ հիմնադիր տնօրեն, բժիշկ-ռադիոլոգ Վարդան Մանուկյանի խոսքով՝ կենտրոնի գլխավոր նպատակն է որակյալ, ճշգրիտ և ժամանակակից բժշկական ախտորոշումը դարձնել առավելագույնս հասանելի բոլորին:

📋 Ի՞նչ է առաջարկում Էջմիածնի նոր մասնաճյուղը.
Վերջին սերնդի բարձրակարգ ուլտրաձայնային ախտորոշում (ՈւՁՀ)
Ճշգրիտ լաբորատոր հետազոտություններ
Փորձառու և հոգատար բժիշկների խորհրդատվություն
Հարմարավետ և ժամանակակից կլինիկական պայմաններ
Սիրով սպասում ենք Ձեզ մեր նորաբաց մասնաճյուղում:

📍 Երևան | Էջմիածին | Չարենցավան | Ստեփանավան | Բյուրեղավան

🌐 www.vitamed.am

📞 +374 55 36 03 03

#Վիտամեդ #Էջմիածին #ՆորՄասնաճյուղ #ՎարդանՄանուկյան #Բացում #ՈւՁՀ #Լաբորատորիա #Առողջություն

21/08/2026

🦋 Վահանաձև գեղձի ՈւՁՀ-ի ամենահաճախ թույլ տրվող 5 սխալները

Ուլտրաձայնային ախտորոշման ճշգրտությունից է կախված պացիենտի հետագա վարման և բուժման ճիշտ մարտավարությունը:

«Վիտամեդ» ԲԿ և SonoSchool Armenia-ի հիմնադիր, բժիշկ-ռադիոլոգ Վարդան Մանուկյանը ներկայացնում է վահանաձև գեղձի ՈւՁՀ-ի ժամանակ ամենահաճախ հանդիպող 5 սխալները.
1. Չհետազոտել ամբողջ գեղձը. Գնահատել միայն բլթերը՝ մոռանալով նեղուցի (isthmus) մասին, որտեղ ևս կարող են լինել հանգույցներ կամ գոյացություններ:
2. Հանգույցը չափել միայն մեկ հարթության մեջ. Ըստ միջազգային ստանդարտների՝ հանգույցը պետք է գնահատել 3 չափսերով (երկու փոխուղղահայաց հարթություններում):
3. Չնկարագրել հանգույցի բոլոր հատկանիշները. Պարտադիր է գնահատել չափսերը, ձևը, կոնտուրները, էխոգենությունը, հանգույցի կառուցվածքը, վասկուլյարիզացիան և կալցինատների առկայությունը/բացակայությունը:
4. Չգնահատել պարանոցի ալշային հանգույցները. Հատկապես կասկածելի հանգույցների դեպքում ավշային հանգույցների զննումը վճռորոշ է:
5. Կեղծ հանգույցների սխալ գնահատում. Աուտոիմուն թիրեոիդիտի ֆոնին առանձնացված հիպոէխոգեն գոտիները որպես իսկական հանգույց գնահատելը (կամ հակառակը):
✨ Ուլտրաձայնային ախտորոշման որակը ձևավորվում է համակարգված, ստանդարտացված և մանրակրկիտ աշխատանքի շնորհիվ:

📍 Երևան | Էջմիածին | Չարենցավան | Ստեփանավան | Բյուրեղավան

🌐 www.vitamed.am

📞 +374 55 36 03 03

#Վիտամեդ #ՈւՁՀ #ՎահանաձևԳեղձ #ՎարդանՄանուկյան #Ռադիոլոգիա #Սոնոգրաֆիա #Ախտորոշում

20/08/2026

🦋 Ի՞նչ է նշանակում TI-RADS-ը վահանաձև գեղձի ՈւՁՀ պատասխանում և արդյո՞ք դա վտանգավոր է:

Շատ հաճախ վահանաձև գեղձի ուլտրաձայնային հետազոտությունից հետո եզրակացության մեջ կարելի է տեսնել TI-RADS հապավումը:

«Վիտամեդ» ԲԿ բժիշկ-ռադիոլոգ Էլենա Դոյսանը պարզաբանում է, թե ինչպես հասկանալ այդ ցուցանիշները:

📋 Ի՞նչ է TI-RADS-ը.
TI-RADS-ը (Thyroid Imaging Reporting and Data System) միջազգային ստանդարտացված համակարգ է, որն օգնում է գնահատել վահանաձև գեղձի հանգույցների չարորակության կասկածելիության աստիճանը:
TI-RADS 1. Առողջ գեղձ, հանգույցներ չկան:
TI-RADS 2. Բարորակ փոփոխություններ, չարորակության ռիսկը 0% է, բուժման կարիք չկա:
TI-RADS 3. Հավանական բարորակ հանգույց, չարորակության ռիսկը 5%-ից ցածր է (պահանջվում է հսկողություն):
TI-RADS 4. Միջին կասկածելի հանգույց, ռիսկը 5-20% է (կախված չափսից՝ կարող է առաջարկվել բիոպսիա):
TI-RADS 5. Բարձր կասկածելի հանգույց, ռիսկը 20%-ից բարձր է (սակայն սա չի նշանակում, որ դա միանշանակ քաղցկեղ է):
💡 Կարևոր է հիշել. Հանգույցի չափսն ու TI-RADS-ի աստիճանը տարբեր բաներ են: Փոքր հանգույցը կարող է ունենալ TI-RADS 4, իսկ մեծ հանգույցը՝ TI-RADS 2:

✨ Խորհուրդ. Եթե Ձեր ՈւՁՀ պատասխանում տեսնում եք TI-RADS 3, 4 կամ 5, մի՛ անհանգստացեք, պարզապես դիմեք էնդոկրինոլոգին՝ հետագա ճիշտ քայլերը որոշելու համար:

📍 Երևան | Էջմիածին | Չարենցավան | Ստեփանավան | Բյուրեղավան

🌐 www.vitamed.am

📞 +374 55 36 03 03

#Վիտամեդ #ՈւՁՀ #ՎահանաձևԳեղձ #ԷլենաԴոյսան #Ռադիոլոգիա #Էնդոկրինոլոգիա #Առողջություն

19/08/2026

🧠 Ինչպե՞ս է իրականում կատարվում նեյրոհոգեբանական ախտորոշումը:

Շատերը կարծում են, թե նեյրոհոգեբանի մոտ այցելությունը պարզապես զրույց է հույզերի, տագնապների կամ մանկության հուշերի մասին: Դիագնոստիկան կարող է սկսվել զրույցից, բայց՝ ոչ միայն:

«Վիտամեդ» ԲԿ կլինիկական նեյրոհոգեբան Զաբելա Կիրակոսյանը ներկայացնում է նեյրոախտորոշման կարևոր առանձնահատկությունները.
Բարձր ճշգրտության կլինիկական հետազոտություն. Ցույց է տալիս, թե ինչպես է ուղեղը գործնականում կատարում իր աշխատանքը (ուշադրություն, հիշողություն, ընկալում և այլն):
Միջազգային ստանդարտներ. Հետազոտությունն իրականացվում է միջազգային ապացուցողական բազայով արձանագրություններով, որոնք կիրառվում են Եվրոպայի, ԱՄՆ-ի և ՌԴ-ի առաջատար կլինիկաներում ու ադապտացված են հայերեն լեզվով:
Որակական պատճառի հայտնաբերում. Միջազգային սկրինինգային մեթոդները թույլ են տալիս գտնել խնդրի բուն պատճառը:
✨ Հիշե՛ք. Ճիշտ ախտորոշումը արդյունավետ վերականգնման 50%-ն է:

📍 Երևան | Էջմիածին | Չարենցավան | Ստեփանավան | Բյուրեղավան

🌐 www.vitamed.am

📞 +374 55 36 03 03

#Վիտամեդ #Նեյրոհոգեբանություն #Նեյրոախտորոշում #ԶաբելաԿիրակոսյան #Նեյրոհոգեբան #ՈւղեղիՖունկցիաներ #Առողջություն

18/08/2026

🧠 Բոլոր մոռացկոտ մարդիկ Ալցհեյմերի հիվանդությո՞ւն ունեն:

Ո՛չ: Մոռացկոտության հաճախ հանդիպող պատճառներ կարող են լինել նաև սթրեսը, քնի պակասը, Վիտամին B12-ի դեֆիցիտը, վահանաձև գեղձի խնդիրները և այլ բուժելի իրավիճակներ:
Ե՞րբ է մոռացկոտությունը նորմալ. Երբ, օրինակ, մոռանում եք՝ որտեղ եք դրել բանալիները, բայց որոշ ժամանակ անց հիշում եք:
Ե՞րբ դիմել նյարդաբանի. Եթե մոռանում եք կարևոր իրադարձություններ, հարազատների անունները, նույն հարցը տալիս եք մի քանի անգամ կամ հիշողության խնդիրները խանգարում են առօրյա կյանքին ու աշխատանքին:
💡 Ինչպե՞ս պահպանել հիշողությունը.
Որակյալ և լիարժեք քուն (քնի ընթացքում ուղեղն ամրապնդում է նոր հիշողությունները)
Խաչբառեր լուծելը, գրքեր կարդալը և մտավոր ակտիվությունը
Առողջ սնունդ և կանոնավոր ֆիզիկական ակտիվություն
Զարկերակային ճնշման և արյան մեջ շաքարի մակարդակի մշտական վերահսկում:
«Վիտամեդ» բժշկական կենտրոնի նյարդաբանական ծառայությունը պատրաստ է օգնել Ձեզ՝ գնահատելու հիշողության վիճակն ու կանխարգելելու հնարավոր խնդիրները:

📍 Երևան | Էջմիածին | Չարենցավան | Ստեփանավան | Բյուրեղավան

🌐 www.vitamed.am

📞 +374 55 36 03 03

#Վիտամեդ #Նյարդաբանություն #Ալցհեյմեր #Հիշողություն #Մոռացկոտություն #Նյարդաբան #ԱռողջՈւղեղ

Մեր սիրելի գինեկոլոգ Կարինա Տոնոյանը վերադարձել է արձակուրդից։
12/08/2026

Մեր սիրելի գինեկոլոգ Կարինա Տոնոյանը վերադարձել է արձակուրդից։

Գրանցվելու համար📥 գրե՛ք մեր էջին կամ զանգահարե՛ք 📲 +374 55 36 03 03...

11/08/2026

🎉 ՎԻՏԱՄԵԴՆ ԱՅԺՄ ՆԱԵՎ ԷՋՄԻԱԾՆՈՒՄ Է

Սիրով տեղեկացնում ենք, որ «Վիտամեդ» բժշկական կենտրոնի նոր՝ Էջմիածնի մասնաճյուղն արդեն բաց է։

Մեր նպատակն է որակյալ բժշկական և լաբորատոր ծառայությունները դարձնել ավելի հասանելի՝ պահպանելով «Վիտամեդ»-ի մասնագիտական մոտեցումն ու սպասարկման բարձր չափանիշները։

📅 Օգոստոսի 11-ից մասնաճյուղը գործում է և պատրաստ է ընդունել բուժառուներին։

📍 Էջմիածին, Լեոնիդ Ազգալդյան 26
📞 +374 95 96 03 03
🌐 vitamed.am

Վիտամեդ — ավելի մոտ Ձեր առողջությանը։

02/08/2026

👶 Համոզվա՞ծ եք, որ Ձեր երեխան փորկապություն չունի։

Շատ ծնողներ կարծում են՝ եթե երեխան ամեն օր է գնում զուգարան, ուրեմն խնդիր չկա։ Սակայն երեխաների մոտ կարող է լինել նաև թաքնված փորկապություն, նույնիսկ ամենօրյա կղանքի դեպքում։

Ուշադրություն դարձրեք, եթե երեխան ունի՝
• որովայնի ցավ կամ փքվածություն
• լարում զուգարան գնալիս
• կոշտ կամ ցավոտ կղանք
• ախորժակի փոփոխություն
• անհանգստություն կամ վախ զուգարան գնալուց

Եթե նկատում եք այս նշաններից որևէ մեկը, մի՛ հետաձգեք մանկաբույժի խորհրդատվությունը։ Բժիշկը կօգնի գնահատել վիճակը, շտկել սննդակարգը և անհրաժեշտության դեպքում կազմել հետազոտությունների պլան։

👩‍⚕️ «Վիտամեդ»-ի մանկաբուժական թիմը պատրաստ է օգնել Ձեր երեխային հոգատար և մասնագիտական մոտեցմամբ։

📲 Սեղմեք WhatsApp և գրեք՝ «Փորկապություն» + երեխայի տարիքը — կառաջարկենք խորհրդատվության ազատ ժամերը։

02/08/2026
31/07/2026

🎁 50% ԶԵՂՉ. ԿՐԾՔԱԳԵՂՁԻ ՈՒՁՀ ՉԱՐԵՆՑԱՎԱՆՈՒՄ ԵՎ ԲՅՈՒՐԵՂԱՎԱՆՈՒՄ
Կանանց առողջության պահպանման ամենակարևոր քայլերից մեկը կանխարգելիչ հետազոտությունն է:
Հուլիսի 28-ից Օգոստոսի 28-ը ներառյալ «Վիտամեդ» բժշկական կենտրոնի Չարենցավանի և Բյուրեղավանի մասնաճյուղերում գործում է 50% զեղչ կրծքագեղձի ուլտրաձայնային հետազոտության (ՈւՁՀ) համար:
Հետազոտությունն իրականացնում է «Վիտամեդ» ԲԿ բժիշկ-ռադիոլոգ Արման Սիմոնյանը:
📋 Ինչո՞ւ է սա կարևոր.
Օգնում է գնահատել կրծքագեղձի հյուսվածքի վիճակը:
Թույլ է տալիս ժամանակին նկատել կիստաները, բարորակ գոյացությունները, բորբոքային և այլ փոփոխությունները:
Կարևոր է հիշել. Կրծքագեղձի փոփոխությունները երկար ժամանակ կարող են չառաջացնել որևէ ցավ կամ գանգատ, ուստի պարբերական հետազոտությունը չափազանց կարևոր է:
💡 Անհատական մոտեցում յուրաքանչյուր պացիենտին.
Մանրամասն զննում BI-RADS միջազգային համակարգով՝ հաշվի առնելով Ձեր գանգատները, ցիկլի օրը և տարիքային առանձնահատկությունները:
📍 Ակցիան գործում է ՄԻԱՅՆ Չարենցավանի և Բյուրեղավանի մասնաճյուղերում:
⚠️ Նախնական գրանցումը պարտադիր է:
Գրանցման համար՝
📞 Չարենցավան: +374 33 36 04 04 | 📍 4-րդ թաղամաս, 19 շենք
📞 Բյուրեղավան: +374 33 36 03 03 | 📍 Զորավար Անդրանիկ 32/92
🌐 vitamed.am
#Վիտամեդ #Չարենցավան #Բյուրեղավան #Զեղչ #ԿրծքագեղձիՈւՁՀ #ՈւՁՀ #ԱրմանՍիմոնյան #ԿանանցԱռողջություն

Address

Beknazaryan 3/6
Yerevan
0048

Opening Hours

Monday 09:00 - 19:00
Tuesday 09:00 - 19:00
Wednesday 09:00 - 19:00
Thursday 09:00 - 19:00
Friday 09:00 - 19:00
Saturday 09:00 - 16:00
Sunday 10:00 - 13:00

Telephone

+37455360303

Alerts

Be the first to know and let us send you an email when Vitamed MC Վիտամեդ ԲԿ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Vitamed MC Վիտամեդ ԲԿ:

Shortcuts

Share