17/07/2026
❗️ Լսողության կորստի առաջին նշանները, որոնք չպետք է անտեսել
Լսողության նվազումը հաճախ սկսվում է աննկատ, սակայն ժամանակին նկատելը շատ կարևոր է։
Ուշադրություն դարձրեք, եթե ունեք՝
• խոսքի ըմբռնելիության խանգարում,
• հաղորդակցման և հեռախոսով խոսելու դժվարություն,
• ռադիոյի կամ հեռուստատեսության ձայնը մշտապես բարձրացնելու կարիք,
• ֆոնային աղմուկի նկատմամբ գերզգայունություն կամ անհանգստություն,
• ականջներում զնգոց (շշուկ, սուլոց)։
❗️ Մի անտեսեք այս նշանները
Դրանք կարող են վկայել լսողության խանգարման մասին։
⚠️ Անհանգստացնող ախտանիշների դեպքում խուսափեք ինքնաբուժումից և անպայման դիմեք մասնագետի։