Lets think right

Directions

Lets think right Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Lets think right, Psychologist, Erevan, Yerevan.

12/10/2026

Դեռ չի եղել գիշեր, որից հետո լույսը քնած մնա❤️

Սլայդներից մեկում կա 1000% -ոց ճշմարտություն, որի հետ վստահ եմ համաձայն ես) գտիր այդ սլայդը😍🫰
04/09/2026

Սլայդներից մեկում կա 1000% -ոց ճշմարտություն, որի հետ վստահ եմ համաձայն ես) գտիր այդ սլայդը😍🫰

Պահպանելու նյութ🫠եթե ակտիվ լինեք կավելացնեմ նման ֆորմատի նյութերը։
04/09/2026

Պահպանելու նյութ🫠եթե ակտիվ լինեք կավելացնեմ նման ֆորմատի նյութերը։

03/09/2026

✦ 1. Ինքդ քեզ տարբեր իրավիճակներում տեսած լինելը

Ինքնավստահությունը ձևավորվում է ոչ թե այն ժամանակ, երբ կյանքը հանգիստ է, այլ երբ դժվարությունների միջով անցնելով՝ հասկանում ես․ «Ես սա էլ կարողացա հաղթահարել»։ Մեր ուղեղը հավատում է ոչ թե գեղեցիկ խոսքերին, այլ ապրած փորձին։

◉ 2. Սխալվելու իրավունքը

Երբ յուրաքանչյուր սխալ ընկալում ես որպես սեփական արժեքիդ դատավճիռ, սկսում ես վախենալ քայլերից ու որոշումներից։ Իսկ երբ սխալը դառնում է ոչ թե «ես վատն եմ», այլ տեղեկություն՝ ինչ փոխել և ինչպես առաջ շարժվել, ազատությունն ու ինքնավստահությունն ավելանում են։

💙3. Քո հակասությունները տեղավորելու կարողությունը

Դու կարող ես միաժամանակ լինել ուժեղ ու խոցելի, բարի ու սահմաններ ունեցող, երախտապարտ ու ավելին ցանկացող։ Ինքնավստահությունը գալիս է այն ժամանակ, երբ դադարում ես քո մի մասը ճնշել՝ ուրիշների համար հասկանալի կամ հարմար լինելու նպատակով։

➜ 4. Քո ընտրությունների հետևանքները տանելու պատրաստակամությունը

Ինքնավստահ մարդը չի կարծում, թե միշտ ճիշտ ընտրություն է կատարելու։ Նա պարզապես վստահ է, որ նույնիսկ սխալ ընտրության դեպքում չի փլվի, չի լքի ինքն իրեն և կկարողանա նոր որոշում ընդունել։

🧠5. Քո մասին ուրիշների պատկերացումները չկառավարելը

Քանի դեռ փորձում ես բոլորի աչքում մնալ լավը, ճիշտը կամ

Պահպանիր և ուղարկիր 🥰նրան, ով պետք է սա կարդա
02/09/2026

Պահպանիր և ուղարկիր 🥰նրան, ով պետք է սա կարդա

Եթե համաձայն ես , ապա պահպանիր և կիսվիր🥰
02/09/2026

Եթե համաձայն ես , ապա պահպանիր և կիսվիր🥰

30/08/2026

👌Կատարիր այս առաջադրանքը

Վերցրեք թուղթ ու գրեք 3 բան․

1. Ի՞նչ վերաբերմունք եմ ես այսօր ընդունում, որը իրականում ինձ դուր չի գալիս։
2. Ի՞նչ եմ վախենում կորցնել, եթե այլևս չընդունեմ այդ վերաբերմունքը։
3. Եթե հաստատ իմանայի, որ մենակ մնալուց չեմ վախենալու, ի՞նչ կանեի այս իրավիճակում։

Հետո ընտրեք ընդամենը մեկ սահման, որը այս շաբաթ այլևս չեք խախտելու ինքներդ ձեր նկատմամբ։

Օրինակ՝ այլևս չարդարացնել անհարգալից խոսքը։
Չվազել մարդու հետևից ամեն կոնֆլիկտից հետո։
Չասել «ոչինչ», երբ իրականում ցավեցրել են։
Չհամաձայնվել միայն նրա համար, որ մարդը չնեղանա կամ չհեռանա։

🥰Սկսեք մեկ փոքր բանից։

Որովհետև նպատակը մարդուն ցույց տալը չէ, որ դուք կարող եք հեռանալ։ Նպատակն այն է, որ դուք ինքներդ իմանաք՝ կարող եք ընտրել նաև ձեզ։

🫰Եթե ուզում եք՝ մեկնաբանությունում գրեք «ուղեցույց»։ Եթե շատ լինեք, հաջորդ նյութով կտամ՝ ինչպես սահմաններ դնել առանց կռվի, սպառնալիքների ու հարաբերությունների մեջ երեխայական դերեր ընտրելու։

28/08/2026

Եթե հիմա քո կյանքում այնպիսի շրջան է, երբ թվում է՝ ամեն ինչ կորցնում ես, մի շտապիր քեզ նորից «ծաղկեցնել»։

Գուցե հիմա քո սեզոնը դրա մասին չէ։

Ես պատրաստել եմ փոքրիկ նյութ՝ «Երբ թվում է՝ ամեն ինչ կորցրել ես», որտեղ 5 հարցի միջոցով կկարողանաս հասկանալ՝
ինչն է քո կյանքում պարզապես թափվող «տերև»,
իսկ ինչը՝ քո արմատը, որը ոչ մի սեզոն չի կարող քեզնից վերցնել։

Հետևիր էջին և մեկնաբանություններում գրիր «ԱՐՄԱՏ», նյութը կուղարկեմ քեզ։ 🌳

Address

Erevan
Yerevan

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Lets think right posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share

Category