Dr. Satenik Sahakyan

Dr. Satenik Sahakyan Բժիշկ-սեքսոլոգ
Բժշկական Սեքսոլոգիայի Միջազգային և Եվրոպական Ասոցիացիաների (ISSM, ESSM) անդամ

31/08/2026

❤️Սեքսը չի սկսվում ննջարանում, այն սկսվում է հույզերից 🧠

Եթե օրվա ընթացքում զույգի միջև եղել է միայն կենցաղային լարվածություն, անտեսում կամ չլուծված վեճեր, ապա երեկոյան «կիրք միացնելը» կարող է դառնալ անհնար։

Կնոջ մարմինը պարզապես պաշտպանվում է և «փակվում», երբ սիրտը նեղացած է։ Առանց էմոցիոնալ վստահության, հոգատարության և անվտանգության զգացումի՝ լիբիդոն պարզապես անջատվում է։

Ուզո՞ւմ եք վերադարձնել կիրքը։ Սկսե՛ք ոչ թե ննջարանից, այլ առօրյա ջերմությունից և անկեղծ զրույցներից։

💬 Երբևէ զգացե՞լ եք, որ նեղացած ժամանակ մարմինը մերժում է ցանկացած հպում։

03/08/2026
💋 Հուլիսի 6-ը համբույրի միջազգային օրն է։Երբ այն աստիճանաբար անհետանում է հարաբերությունից, արժե հարցնել ոչ թե «ինչո՞ւ չ...
07/07/2026

💋 Հուլիսի 6-ը համբույրի միջազգային օրն է։

Երբ այն աստիճանաբար անհետանում է հարաբերությունից, արժե հարցնել ոչ թե «ինչո՞ւ չենք համբուրվում», այլ «ի՞նչ է փոխվել մեր միջև»:

02/04/2026
Սեռական և գենդերային հիմքով բռնությունն ուղղակի վիճակագրություն չէ, այն ցավոք մեր իրականության մի մասն է, որը խորը հետք ...
17/03/2026

Սեռական և գենդերային հիմքով բռնությունն ուղղակի վիճակագրություն չէ, այն ցավոք մեր իրականության մի մասն է, որը խորը հետք է թողնում հոգեկան առողջության, հարաբերությունների և ընդհանուր անվտանգության զգացողության վրա: Այս գործընթացների գիտակցումը առաջին քայլն է դեպի ապաքինում և իրավունքների պաշտպանություն:

Միացե՛ք մեր փորձագիտական վեբինարին, որը կվարի կլինիկական բժիշկ-սեքսոլոգ` Սաթենիկ Սահակյանը: Միասին կքննարկենք բռնության և սոցիալական ճնշումների ազդեցությունը մեր բարեկեցության վրա։

Մանրամասները`
💬 Հարցերը կարող եք ուղղել անանուն տարբերակով:
🗓 Երբ՝ Մարտի 22, ժամը 19:00 (Երևանի ժամանակով)
📍 Որտեղ՝ Առցանց վեբինար

🔗 Գրանցվե՛ք հիմա, bio-ում տեղադրված հղումով:

Let’s break the silence on a topic that impacts so many, but is rarely talked about. 🕊️

Sexual and gender-based violence aren’t just statistics we hear about, they are realities within our communities that deeply impact mental health, relationships and our overall sense of safety. Understanding these dynamics is the first step toward healing and advocacy.

Join us for a safe, expert-led webinar with Clinical Sexologist Dr. Satenik Sahakyan as we explore the impact of violence and social pressure on our wellbeing.

Details
💬 You can ask questions anonymously.
🗓 When: March 22, 19:00 (Yerevan Time)
📍 Where: Online Webinar

🔗 Register now via the link in our bio.

🌏Սեռական բժշկության 27-րդ համաշխարհային համաժողովում՝ Պորտուգալիայում, այս տարի ներկայացրեցինք 2 գիտական աշխատանք։Աշխատե...
11/03/2026

🌏Սեռական բժշկության 27-րդ համաշխարհային համաժողովում՝ Պորտուգալիայում, այս տարի ներկայացրեցինք 2 գիտական աշխատանք։

Աշխատելով Հայաստանում տեսնում ենք, թե ինչպես կարող են մշակութային համոզմունքները, սեռականության շուրջ լռությունը և սեռական կրթության բացակայությունն ազդել կանանց սեռական փորձառությունների վրա։ Սա ընդգծում է սեռական կյանքում ցավային խանգարումները հասկանալու կարևորությունը ոչ միայն բժշկական տեսանկյունից, այլև դրա մշակութային համատեքստում։

Հիանալի էր նաև վերականգնել կապը գործընկերների հետ, հանդիպել նոր մասնագետների և ծանոթանալ ոլորտի վերջին նորություններին ✨️

Address

10 Heratsi Street
Yerevan
0025

Telephone

+37441999303

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Dr. Satenik Sahakyan posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Dr. Satenik Sahakyan:

Shortcuts

Share

Category