23/09/2026
5️⃣ բան, որ պետք է խոսել երեխայի հետ
Սեռական դաստիարակություն
Սեռական դաստիարակությունը չի սկսվում սեքսի մասին զրույցից։
Այն առաջին հերթին երեխայի անվտանգությունն ու ապահովությունն է:
1️⃣. «Իմ մարմինն ինձ է պատկանում»
Երեխան իրավունք ունի հրաժարվելու գրկախառնություններից, համբույրներից և հպումներից՝ նույնիսկ ծանոթների ու հարազատների կողմից։
Բացատրեք երեխային, որ հիգիենայի կամ բժշկական զննման անհրաժեշտության դեպքում մեծահասակը պետք է նախապես ասի՝ ինչ է անում և ինչու։ Բժշկական զննումը պետք է կատարվի ծնողի կամ վստահելի մեծահասակի ներկայությամբ։
2️⃣. «Ես կարող եմ ասել՝ “ո՛չ”, եթե ինձ տհաճ է»
Քաղաքավարությունը չպետք է ավելի կարևոր լինի, քան երեխայի անվտանգությունն ու մարմնական հարմարավետությունը։
3️⃣. «Մարմնի ինտիմ հատվածներն անձնական են»
Կարևոր է դրանք անվանել ճիշտ բառերով՝ առանց ամոթի և վախեցնելու։ Դա օգնում է երեխային հստակ պատմել, եթե որևէ բան է տեղի ունեցել։
4️⃣. «Եթե ես վախեցել եմ կամ ինձ տհաճ է եղել՝ ես մեղավոր չեմ»
Երեխան պետք է իմանա, որ իրեն կհավատան, չեն նախատի, և նա միշտ կարող է դիմել օգնության:
5️⃣. «Եթե ինչ-որ բան ինձ շփոթեցնում է, ես կարող եմ պատմել վստահելի մեծահասակին»
Պետք չէ սպասել, մինչև իրավիճակը շատ վախեցնող դառնա։ Անհարմար խոսակցությունը, առաջարկը, հաղորդագրությունը, խաղը կամ հպումը նույնպես բավարար պատճառ են օգնություն խնդրելու համար։
Մի՛ սահմանափակվեք միայն այս արտահայտությամբ.
«Երբեք մի՛ խոսիր անծանոթների հետ»։
Երեխայի սահմանները խախտողը կարող է նաև ծանոթ մարդ լինել։ Սովորեցրեք երեխային ճանաչել ոչ թե «վատ մարդկանց», այլ՝ վտանգավոր և անթույլատրելի գործողությունները։
Սեռական դաստիարակությունը երեխային չի զրկում մանկությունից։
Այն նրան տալիս է անհրաժեշտ բառապաշար, սեփական սահմանները ճանաչելու և օգնության դիմելու իրավունք։
Պահպանեք այս հրապարակումը և քննարկեք այս արտահայտությունները Ձեր երեխայի հետ։
⸻
Շատ ծնողներ հետաձգում են սեռական դաստիարակությունը՝ կարծելով, որ երեխայի համար դեռ վաղ է, որ երեխան կվնասվի կամ կայլասերվի:
Սակայն սեռական դաստիարակությունը մեծահասակների սեռական կյանքի նկարագրություն չէ։ Այն գիտելիք է մարմնի, անձնական սահմանների, համաձայնության և անվտանգության մասին։
Զրույցը պետք է համապատասխանի երեխայի տարիքին, լինի հանգիստ և տեղի ունենա ոչ թե մեկ անգամ, այլ աստիճանաբար՝ երեխայի մեծանալուն զուգընթացև գիտակցությանը համապատասխան։
Մի՛ վախեցրեք երեխային և մի՛ փոխանցեք նեգատիվ ինֆորմացիա։ Շատ ավելի կարևոր է ձևավորել վստահություն:
«Դու կարող ես ինձ պատմել ամեն ինչ։ Ես կլսեմ քեզ և կօգնեմ»։
Խորհրդատվության համար💌