Ռոզի Մելքոնյան հոգեբան-հոգեթերապևտ

Ռոզի Մելքոնյան    հոգեբան-հոգեթերապևտ Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Ռոզի Մելքոնյան հոգեբան-հոգեթերապևտ, Psychologist, Yerevan.

25/03/2026

Elliot Aronson — ամերիկացի սոցիալական հոգեբան, ով ուսումնասիրել է միջանձնային հարաբերությունների դինամիկան, ինքնագնահատականը և ընկալումները։

🧠 Ի՞նչ է Արանսոնի էֆեկտը

Արանսոնի էֆեկտը ցույց է տալիս, որ մարդու նկատմամբ ձգողականությունը առավել ուժեղ է, երբ նրա վերաբերմունքը փոխվում է դրական ուղղությամբ (սառը → ջերմ),
քան այն դեպքում, երբ նա ի սկզբանե եղել է կայուն դրական։
Եվ հակառակը՝ եթե սկզբնական ջերմ վերաբերմունքը փոխվում է սառնության,
դա առաջացնում է ավելի խոր ցավ և անհանգստություն, քան մշտական սառնությունը։

🔍 Ինչպե՞ս է դա աշխատում

Մեխանիզմի հիմքում ընկած է «փոփոխության արժեքը» ✨
Մեր հոգեկանը զգայուն է ոչ միայն վերաբերմունքի մակարդակի, այլ՝ դրա փոփոխության նկատմամբ։ Մենք ավելի ուժեղ ենք արձագանքում դինամիկային, քան կայունությանը։

📌 Օրինակներ՝

Սկզբում չէր գնահատում, հետո սկսեց նկատել» → առաջանում է ուժեղ գրավչություն։
Սկզբում ջերմ էր, հետո հեռացավ» → առաջանում է ներքին լարվածություն և ձգողականություն։

⚙️ Հոգեբանական մեխանիզմներ

🌀 Անորոշություն
Փոփոխվող վերաբերմունքը ակտիվացնում է ներքին որոնումը՝ «ինչ է կատարվում», ինչը մեծացնում է ներգրավվածությունը։

🧩 Ինքնագնահատականի ակտիվացում
Սառը մարդուց ստացված ջերմությունը ընկալվում է որպես «արժեքի հաստատում»։

⚡️ Դոպամինային արձագանք
Սառը → ջերմ անցումը ստեղծում է «պարգևատրման էֆեկտ», որը կարող է ուժեղացնել կապվածությունը։

💔 Հարաբերություններում

Արանսոնի էֆեկտը հաճախ արտահայտվում է ռոմանտիկ դինամիկայում։

👉 երբ մարդը

• մեկ մոտ է
• մեկ հեռու
այս փոփոխականությունը կարող է առաջացնել էմոցիոնալ կախվածություն, քանի որ ձևավորվում է սպասման և «ջերմ պահերը որսալու» ներքին ցիկլ։

🌿 Կարևոր հոգեբանական դիտարկում

Առողջ հարաբերությունները կառուցվում են՝
👉 կայունության, կանխատեսելիության և էմոցիոնալ անվտանգության վրա, ոչ թե անկայունության և անորոշության։

Արանսոնի էֆեկտը չի նշանակում, որ դա սեր է։
Այն բացատրում է, թե ինչու ենք երբեմն ուժեղ ձգվում այն մարդկանց, ովքեր մեզ չեն ընտրում կամ մերժում են💔։

23/03/2026

🎯 Երկարաժամկետ հոգեթերապիա. ինչ փուլերով է անցնում իրական փոփոխությունը.

Երկարաժամկետ հոգեթերապիան խորքային և համակարգային գործընթաց է, որը միտված է ոչ միայն ախտանիշների մեղմացմանը, այլ՝ անձի կառուցվածքային փոփոխությանը, ներքին կոնֆլիկտների գիտակցմանը և կյանքի որակի կայուն բարելավմանը։

1. Կոնտակտ և վստահություն 🤝

Թերապիայի հիմքում թերապևտիկ դաշինքն է։

▫️ Այցելուն սկսում է վստահել
▫️ Ձևավորվում է անվտանգ, ընդունող միջավայր
▫️ Սահմանվում են նպատակներն ու աշխատանքի կանոնները
▫️ Հնարավոր է իդեալականացում կամ զգուշավորություն։
👉 Առանց վստահության՝ խորքային աշխատանքը չի սկսվում։

2. Ինքնագիտակցության խորացում 🧠

Սկսվում է ներքին աշխարհի ուսումնասիրությունը՝

▫️ Այցելուի կյանքի պատմություն և մանկության փորձառություններ
▫️ Կրկնվող էմոցիոնալ և վարքային pattern-ներ
▫️ Ներքին կոնֆլիկտներ և պաշտպանական մեխանիզմներ։
👉 Այցելուն սկսում է հասկանալ՝ ինչու է զգում այնպես, ինչպես զգում է,և ինչու է կրկնում նույն սցենարները։

3. Խորքային աշխատանք 🔍

Ամենաերկար և բարդ, բայց նաև ամենաարժեքավոր փուլը։

▫️ Վերապրում և վերամշակում ենք անցյալի ցավոտ փորձառությունները
▫️ Բացահայտում ենք համոզմունքները
▫️ Դիմադրության առաջացում՝ որպես փոփոխության բնական մաս
▫️ Տրանսֆեր՝ անցյալի հարաբերությունների պրոյեկցիա թերապևտի վրա։
👉 Փոփոխությունը դանդաղ է, բայց խորքային և իրական։

4. Ինտեգրում և նոր հմտություններ 🌱

Փոփոխությունները սկսում են «ապրել» իրական կյանքում։

▫️ Նոր մտածողության և արձագանքի ձևեր
▫️ Առողջ սահմանների ձևավորում
▫️ Ինքնակարգավորման զարգացում
▫️ Հարաբերությունների որակի բարելավում։

5. Եզրափակում ✨

Թերապիայի ավարտը ևս բուժման կարևոր մաս է։

▫️ Ամփոփվում ենք ձեռքբերումները
▫️ Մշակվում է բաժանման փորձառությունը
▫️ Ամրապնդվում է ինքնուրույնությունը։
👉 Ճիշտ ավարտված թերապիան ստեղծում է ներքին հենարան, ոչ թե կախվածություն։

Երկարաժամկետ հոգեթերապիան ճանապարհ է դեպի ներքին հասունություն։ Այն պահից, երբ դու այլևս չես առաջնորդվում միայն անցյալի ցավերով,
սկսվում է գիտակցված ընտրությունների կյանքը ❤️🫂։

Այն, ինչ քեզ ցավ է պատճառել անցյալում, հաճախ խոսում է քո փոխարեն ներկա հարաբերություններում։
18/11/2025

Այն, ինչ քեզ ցավ է պատճառել անցյալում, հաճախ խոսում է քո փոխարեն ներկա հարաբերություններում։

Ի՞նչ անել սթրեսի ժամանակ👇🏻Մեր ժամանակներում սթրեսը կրում է մշտական բնույթ, և մարդը պետք է սովորի ապրել նրա հետ։ Սիրելինե...
11/02/2024

Ի՞նչ անել սթրեսի ժամանակ👇🏻

Մեր ժամանակներում սթրեսը կրում է մշտական բնույթ, և մարդը պետք է սովորի ապրել նրա հետ։ Սիրելիներս, ձեզ համար պատրաստել եմ ինքնօգնության տեխնիկաներ սթրեսի ժամանակ👉🏻

#սթրես

Առողջ հարաբերություններում կա վստահություն, ապահովություն, և շատ Սեր…Վերջում պատրաստել  եմ check-list, որի հարցերին պատա...
28/01/2024

Առողջ հարաբերություններում կա վստահություն, ապահովություն, և շատ Սեր…
Վերջում պատրաստել եմ check-list, որի հարցերին պատասխանելով, կկարողանաք առանձնացնել խնդիրները, և աշխատել դրանց վրա։
Թերթիր կարուսելը👉🏻

«Միայնությունը ցավ է, ես չեմ դիմանա»Այսօր կխոսենք այն մասին, թե ինչու են շատերը մտածում, որ մենակությունը սարսափելի է, մ...
21/01/2024

«Միայնությունը ցավ է, ես չեմ դիմանա»

Այսօր կխոսենք այն մասին, թե ինչու են շատերը մտածում, որ մենակությունը սարսափելի է, մենակ հնարավոր չէ հաղթահարել դժվարություններ, կամ լուծել խնդիրներ👇🏻

Մենակության վախը ունի շատ խորը արմատներ. «Մենակ մարդն ում է պետք», «Ծերության ժամանակ մի բաժակ ջուր տվող չի լինի»։

👆🏻Այս համոզմունքները
փոխանցվում են սերնդից սերունդ, իսկ մենակությունն ասոցացվում է տխրության, տառապանքի հետ։

📌Թերապիայում հաճախ եմ հանդիպում կանանց, ովքեր դժգոհ են իրենց կյանքից, բայց հեռանալու համար բավարար ուժ չեն գտնում։ Ընտանիքում նորմալիզացվում է դավաճանությունը, բռնությունը, ձևավորվում են կախյալ հարաբերություններ։

🔄Ամենից շատ մենակությունից վախենում են նրանք, ովքեր ունեցել են ջերմության, ուշադրության պակաս, երբ ընտանիքում էմոցիոնալ կապը ամուր չի եղել։ Մարդը փորձում է լրացնել այդ բացը, դատարկությունը մեկ այլ մարդու միջոցով։

📉Միայնությունը կարող է լինել նաև օգտակար, երբ կարողանում ես խաղաղեցնել ներսիդ աղմուկը, և լսել ինքդ քեզ։ Երբ գիտակցում ես քո լիարժեքությունը, կենտրոնանում սեփական կարիքների, և ցանկությունների վրա։

💡Հիշեք, մենակության վախը թաքնված է մեր մտքերում, գլխում։ Եկեք միասին մի վարժություն անենք. չափեք 0-100 բալանոց սանդղակով ձեր վախը, հետո «բռնեք» ի՞նչ եք մտածում, փորձեք փոխել մտքերը, ու կտեսնեք, թե ինչպես են թվերը փոխվում։

📝Հոգեթերապիան աշխատում է մեր մտքերի, թաքնված համոզմունքների, մեր գլխում ապրող վախերի հետ։

Մենք մենակ գալիս ենք այս աշխարհ, և մենակ էլ լքում ենք այն….

✍🏻Գրանցման համար կարող եք գրել անձնական նամակ🤍

Հուզական այրում VS հոգնածություն⌛️Էներգիան մարդու ամենակարևոր ռեսուրսներից մեկն է։Թերթում ենք կարուսելը, այնտեղ մանրամաս...
26/11/2023

Հուզական այրում VS հոգնածություն
⌛️Էներգիան մարդու ամենակարևոր ռեսուրսներից մեկն է։
Թերթում ենք կարուսելը, այնտեղ մանրամասն պատմում եմ հուզական այրման պրոցեսի մասին, ինչպես նաև առանձնացնում եմ տարբերությունը👉🏻

Ինչու՞ է այդքան կարևոր ճանաչել, և անվանել հույզերը , պատմում եմ կարուսելում, թերթում ենք👉🏻
12/11/2023

Ինչու՞ է այդքան կարևոր ճանաչել, և անվանել հույզերը , պատմում եմ կարուսելում, թերթում ենք👉🏻

« Շունչս կտրվում է, սիրտս կկանգնի, կմահանամ….»«ես կխելագարվեմ այս մտքերից…»Այո, այսօր պատմում եմ խուճապային գրոհների մաս...
04/11/2023

« Շունչս կտրվում է, սիրտս կկանգնի, կմահանամ….»

«ես կխելագարվեմ այս մտքերից…»

Այո, այսօր պատմում եմ խուճապային գրոհների մասին (панические атаки)։
Թերթում ենք կարուսելը👉🏻

#տագնապ #խուճապայինգրոհ

Address

Yerevan

Telephone

+37493707331

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Ռոզի Մելքոնյան հոգեբան-հոգեթերապևտ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share

Category