26/06/2026
🦷 Ուշագրավ կլինիկական դեպք մեր բաժանմունքում. երբ բնությունը որոշել է «առատաձեռն» գտնվել
Ինչպես գիտեք, չափահաս մարդու օրգանիզմում ատամների ստանդարտ քանակը 32-ն է, իսկ ամենավերջին՝ «իմաստության» ատամները համարվում են 8-րդը։ Սակայն բժշկական պրակտիկայում երբեմն հանդիպում են բացառիկ երևույթներ, երբ զարգանում են գերկոմպլեկտային (հավելյալ) ատամներ։
Այս անգամ մեր բաժանմունք է դիմել պացիենտ, ում մոտ ռենտգեն հետազոտությամբ հայտնաբերվել են ոչ միայն 8-րդ, այլև չափազանց հազվադեպ հանդիպող 9-րդ ատամները (դիստոմոլյարներ)։
👩⚕️ Մեր բաժանմունքի հմուտ դիմածնոտային վիրաբույժ Լիլիթ Գասպարյանի կողմից իրականացվել է բարդ և բարեհաջող վիրահատություն, որի արդյունքում ընդհանուր առմամբ հեռացվել է երկկողմանի 6 ատամ։
Շնորհիվ բժշկի բարձր պրոֆեսիոնալիզմի և անձնակզմի ճշգրիտ աշխատանքի՝ վիրահատությունն անցել է հարթ, և պացիենտն արդեն ազատված է հետագա հնարավոր բոլոր բարդություններից ու անհանգստությունից։
👏Մեր թիմը պատրաստ է լուծում տալ անգամ ամենաբարդ ու յուրահատուկ անատոմիական խնդիրներին։ Վստահե՛ք Ձեր առողջությունը պրոֆեսիոնալներին:
#ԴիմածնոտայինՎիրաբուժություն #ԼՕՌ #ԲժշկականԴեպք #ՀազվադեպԴեպք #ԱտամներիՀեռացում #Կլինիկա #Առողջություն