10/09/2026
TMM-ում մենք ստեղծել ենք պայմաններ, որպեսզի երեխաները տարվա բոլոր եղանակներին, անկախ եղանակային պայմաններից, կարողանան ստանալ անհրաժեշտ թերապիաները՝ անվտանգ, հարմարավետ և մասնագիտական միջավայրում։
💧 Ջրային թերապիան TMM-ի կարևոր ձեռքբերումներից մեկն է։
Մեր փակ լողավազանում ջրի ջերմաստիճանը մշտապես պահպանվում է 33°C, ինչը թույլ է տալիս երեխաներին նույնիսկ ցուրտ եղանակին ջրում գտնվել հարմարավետ պայմաններում։
Ջուրը միայն շարժվելու և ֆիզիկական ակտիվության միջավայր չէ։ Ջրի ջերմությունն ու մարմնի վրա ստեղծվող մեղմ ճնշումը կարող են նպաստել մկանների թուլացմանը, մարմնի զգայական կարգավորմանը, լարվածության նվազեցմանը և երեխայի ավելի հանգիստ վիճակի ձևավորմանը։
Շատ երեխաների համար ջուրը դառնում է այն միջավայրը, որտեղ նրանք ավելի հեշտ են հանգստանում, կենտրոնանում և ներգրավվում թերապևտիկ գործընթացում։
Մեզ համար կարևոր է նաև ջրի անվտանգությունն ու որակը․
▫️ օգտագործվում է աղային ջրի համակարգ՝ առանց քլորի դասական կիրառման,
▫️ գործում է բազմաստիճան ֆիլտրացման համակարգ,
▫️ ջուրը պարբերաբար լաբորատոր վերահսկվում է,
▫️ իրականացվում է ամենօրյա մաքրում և մասնագիտական սպասարկում,
▫️ փակ տարածքում ապահովված է համապատասխան օդափոխություն։
Եվ ամենակարևորը՝ երեխան ջրում մենակ չէ։ Ջրային թերապիան իրականացվում է մասնագետի անհատական ուղեկցությամբ՝ հաշվի առնելով երեխայի զգայական, շարժողական և անհատական կարիքները։
Մենք ուզում ենք, որ TMM-ում երեխան կարողանա ստանալ անհրաժեշտ աջակցությունը տարվա 12 ամիսներին՝ լինի ամառ, թե ձմեռ։ ❄️💧
Որովհետև լավ թերապիան միայն մեթոդը չէ։
Այն նաև ճիշտ պայմաններն են, անվտանգությունը, մասնագետը և երեխայի նկատմամբ անհատական մոտեցումը։
Հարցերի դեպքում զանգահարեք՝
📞094420133