08/11/2025
Թրոմբն արյան մակարդուկ է,գոյանում է անոթի լուսանցքում:
Սովորական պայմաններում թրոմբներն առաջանում են անոթների վնասվածքների ժամանակ և նպաստում են արյունահոսության դադարեցմանը:
Սակայն որոշ ախտաբանական իրավիճակներում,երբ խանգարվում են մակարդման գործընթացները, առաջանում են թրոմբներ,որոնք փակելով անոթի լուսանցքը խանգարում են նորմալ արյունահոսքին:
❗Թրոմբները կարող են պոկվել և արյան հոսքով հասնել այլ օրգաններ(սիրտ,թոքեր,գլխուղեղ) և խաթարելով արյունահոսքը կենսական կարևոր օրգաններում հանգեցնել սրտամկանի ինֆարկտի,ինսուլտի,ընդհուպ մահվան։
Թրոմբների առաջացման ռիսկի գործոններն են՝
🩸40-ից բարձր տարիք
🩸Նստակյաց կյանք
🩸Շաքարային դիաբետ
🩸Սրտի իշեմիկ հիվանդություն
🩸Վարիկոզ
🩸Ճարպակալում
🩸Հակաբեղմնավորիչ դեղորայքի օգտագործում
🩸Թրոմբոֆիլիա (թրոմբների առաջացման ժառանգական հակում)։
Հարցերի և խորհրդատվության համար 📞 077912202
Անոթային վիրաբույժ
Պապեյան Մուխայել Ոսկանի
🏥 Շենգավիթ ԲԿ
🏥 Էջմիածնի ԲԿ