Da Vinci clinic

Da Vinci clinic Դա Վինչի կլինիկան 2010թ.-ից իր ուրույն տեղն է զբաղեցնում ՀՀ պրակտիկ առողջապահական ոլորտում:

Կլինիկան բազմապրոֆիլ, դինամիկ զարգացող բժշկական հաստատություն է, որի գործունեությունը սկսվել է պլաստիկ վիրաբուժությունից և էսթետիկ բժշկությունից: Կլինիկայի բժիշկները ունեն բարձր որակավորում, զգալի փորձ և բարի համբավ: Նրանք յուրաքանչյուր այցելուի համար մշակում են բուժման, վերականգնման և երիտասարդացման անհատական օպտիմալ ծրագրեր:

2019 թ.-ից կլինիկան համալրվել է նոր ծառայություններով՝ էնդոկրինոլոգիա,գինեկոլոգիա և ուլտրաձայնային հետազոտություն, ինչպես նաև քիթ-կոկորդ-ականջաբանություն: Մեր մասնագետների համատեղ աշխատանքն ու սերտ համագործակցությունը ընձեռում է նոր հնարավորություններ բուժական միջոցառումները և ծառայություները կատարելության հասցնելու համար: Դա Վինչի կլինիկայի ռազմավարությունն է՝ պրոֆեսիոնալիզմ, հոգատարություն և անհատական մոտեցում:
Դա Վինչի կլինիկան շահագրգիռ է պահպանելու իր բարի անունը, հեղինակությունը և հաճախորդների վստահությունը ուստի սկզբունքորեն չի կիրառում կասկածելի կամ գերազանցապես կոմերցիոն նպատակ հետապնդող տեխնոլոգիաներ: Կլինիկան հագեցած է նորագույն սարքավորումներով, որոնք համապատասխանում են բժշկության բարձր պահանջներին: Ավանդույթներին համապատասխան, կլինիկայի մասնագետները կյանքի են կոչում ժամանակակից բժշկության լավագույն ձեռքբերումները: Այցելելով մեր կլինիկա Դուք կատարում եք քայլ դեպի գեղեցկության, երիտասարդության և առողջության աշխարհ, որտեղ մեր բժիշկները կբացահայտեն գեղեցկության Ձեր գաղտնագիրը, նվիրելով բացառիկ հմայք և առողջություն:
Եղեք առողջ և գեղեցիկ:

21/07/2026

Հարգելի՛ բուժառուներ,

Ցանկանում ենք տեղեկացնել, որ Դա Վինչի կլինիկան այլևս չի գործելու իր նախկին հասցեում։

Այս աշնանը մենք կվերաբացվենք նոր հասցեում՝ ներկայանալով նոր կոնցեպտով, նոր ոճով և ժամանակակից լուծումներով, որոնք կվերափոխեն ձեր այցի յուրաքանչյուր պահը։

Սա պարզապես հասցեի փոփոխություն չէ․ սա Դա Վինչիի նոր սկիզբն է։

Սպասեք նորություններին։ Շուտով կբացահայտենք բոլոր մանրամասները միասին✨

16/07/2026

Այսօր իր ծննդյան տարեդարձն է նշում բժիշկ Սեթ Ղազարյանը։ ✨

Ողջ թիմը սիրով շնորհավորում է Ձեզ՝ մաղթելով ամուր առողջություն, անսպառ եռանդ։

Ձեր պրոֆեսիոնալիզմը, պատասխանատվությունն ու յուրաքանչյուր բուժառույի նկատմամբ հոգատար վերաբերմունքը վստահություն և երախտագիտություն են ներշնչում բոլորին։

10/07/2026

Լիպոսակցիայի մասին ամենահաճախ տրվող հարցերի պատասխանները՝ մեկ տեսանյութում։

Բժիշկ Սեթ Ղազարյանի հետ սկսում ենք հարցազրույցի առաջին մասը, որտեղ ներկայացնում ենք կարևոր և գործնական տեղեկատվություն՝ պարզ ու հասկանալի ձևով։

💬 Դիտեք մինչև վերջ և գրեք մեկնաբանություններում, թե որ հարցին կցանկանայիք պատասխան ստանալ հաջորդ մասերում։

Վիրահատության արդյունքը գնահատվում է ոչ միայն անմիջապես միջամտությունից հետո, այլ նաև վերականգնման ողջ  ընթացքում։Այս հր...
29/06/2026

Վիրահատության արդյունքը գնահատվում է ոչ միայն անմիջապես միջամտությունից հետո, այլ նաև վերականգնման ողջ ընթացքում։
Այս հրապարակման մեջ ներկայացված է սպիի փոփոխությունը ժամանակի ընթացքում՝ սկզբնական փուլից մինչև ավելի քիչ տեսանելի վերջնական տեսք։
Da Vinci Clinic-ում մենք հոգ ենք տանում ինչպես վիրահատության, այնպես էլ հետվիրահատական վերականգնման յուրաքանչյուր փուլի մասին 💙

Գրանցվեք խորհրդատվության՝ ընտրելու հենց Ձեզ համապատասխան խնամքը։

📞 012 90 90 90 📲 096 54 82 73
📍Հնդկաստանի փ.2 /նախկին Ձորափի/
🌐 www.davinciclinic.am

Արևը կարող է ոչ միայն գեղեցիկ արևայրուք պարգևել, այլև նպաստել հիպերպիգմենտացիայի առաջացմանը։Մաշկի վրա առաջացող մուգ բծեր...
26/06/2026

Արևը կարող է ոչ միայն գեղեցիկ արևայրուք պարգևել, այլև նպաստել հիպերպիգմենտացիայի առաջացմանը։

Մաշկի վրա առաջացող մուգ բծերը հաճախ կապված են արևի ճառագայթների ազդեցության, հորմոնալ փոփոխությունների կամ մաշկի վնասվածքներից հետո առաջացած պիգմենտացիայի հետ։

Հատկապես ամռանը կարևոր է չանտեսել մաշկի պաշտպանությունը․
☀️ Օգտագործեք SPF 50+ ամեն օր
☀️ Խուսափեք արևի ուղիղ ճառագայթներից

💙 SPF-ի կանոնավոր կիրառումը հիպերպիգմենտացիայի կանխարգելման և առկա բծերի խորացումը նվազեցնելու ամենակարևոր քայլերից մեկն է։

Da Vinci Clinic — առողջ և խնամված մաշկ յուրաքանչյուր եղանակին։

📞 012 90 90 90 📲 096 54 82 73
📍Հնդկաստանի փ.2 /նախկին Ձորափի/
🌐 www.davinciclinic.am

Շնչառության, լսողության կամ կոկորդի հետ կապված նույնիսկ փոքր անհարմարությունները կարող են ազդել կյանքի որակի վրա։Da Vinc...
23/06/2026

Շնչառության, լսողության կամ կոկորդի հետ կապված նույնիսկ փոքր անհարմարությունները կարող են ազդել կյանքի որակի վրա։
Da Vinci Clinic-ում ԼՕՌ խորհրդատվության ընթացքում իրականացվում է մանրակրկիտ զննում և անհատական մոտեցմամբ ընտրվում է բուժման ճիշտ տարբերակը։
Գրանցվեք խորհրդատվության՝

📞 012 90 90 90 📲 096 54 82 73
📍Հնդկաստանի փ.2 /նախկին Ձորափի/
🌐 www.davinciclinic.am

21/06/2026

Սպիտակ խալաթի հետևում միշտ մարդ է, ով ընտրել է հոգ տանել ուրիշների մասին 💙

Շնորհավորում ենք բուժաշխատողի տոնը և շնորհակալություն հայտնում յուրաքանչյուր բժշկի, բուժքրոջ և առողջապահության ոլորտի մասնագետի՝ իրենց ամենօրյա նվիրումի համար։

Խալերի մեծ մասը անվնաս են, բայց որոշ դեպքերում հենց դրանք կարող են լինել կարևոր ազդանշան։Եթե նկատել եք խալի չափի, գույնի...
17/06/2026

Խալերի մեծ մասը անվնաս են, բայց որոշ դեպքերում հենց դրանք կարող են լինել կարևոր ազդանշան։

Եթե նկատել եք խալի չափի, գույնի կամ ձևի փոփոխություն, մի հետաձգեք բժշկի այցելելը։

Վաղ ախտորոշումը կարող է մեծ նշանակություն ունենալ։

📞 012 90 90 90 📲 096 54 82 73
📍Հնդկաստանի փ.2 /նախկին Ձորափի/
🌐 www.davinciclinic.am

Ամառը վայելելու համար երբեմն բավական է լուծել մեկ խնդիր։Da Vinci Clinic-ում իրականացվում է հիպերհիդրոզի բուժում՝ ավելորդ...
15/06/2026

Ամառը վայելելու համար երբեմն բավական է լուծել մեկ խնդիր։

Da Vinci Clinic-ում իրականացվում է հիպերհիդրոզի բուժում՝ ավելորդ քրտնարտադրություն դեմ, որը թույլ է տալիս երկար ժամանակ վերահսկել ավելորդ քրտնարտադրությունը և զգալ ավելի ազատ ու ինքնավստահ։

📞 012 90 90 90 📲 096 54 82 73
📍Հնդկաստանի փ.2 /նախկին Ձորափի/
🌐 www.davinciclinic.am

Մանկության յուրաքանչյուր երազանք սկսվում է հավատից։ Այսօր փոքրիկ ձեռքերում խաղալիքներ են, իսկ վաղը՝ մեծ պատասխանատվությո...
01/06/2026

Մանկության յուրաքանչյուր երազանք սկսվում է հավատից։ Այսօր փոքրիկ ձեռքերում խաղալիքներ են, իսկ վաղը՝ մեծ պատասխանատվություն, հոգատարություն և մարդկանց կյանքը փոխելու ուժ։

Դա Վինչի կլինիկան շնորհավորում է բոլոր փոքրիկներին Հունիսի 1-ի կապակցությամբ՝ մաղթելով մեծ երազանքներ, առողջ, անհոգ և լուսավոր մանկություն 💙

#հունիսիմեկ #երեխաներիտոն

Address


Opening Hours

Monday 10:00 - 20:00
Tuesday 10:00 - 20:00
Wednesday 10:00 - 20:00
Thursday 10:00 - 20:00
Friday 10:00 - 20:00
Saturday 11:00 - 18:00

Telephone

+37412909090

Alerts

Be the first to know and let us send you an email when Da Vinci clinic posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Da Vinci clinic:

Shortcuts

Share

Category