19/05/2026
🧬 POLE գենի մուտացիաների հայտնաբերումը կարևոր դեր ունի էնդոմետրիումի և կոլոռեկտալ քաղցկեղների մոլեկուլային դասակարգման մեջ։
🔬POLE-ուլտրամուտացված ուռուցքները բնութագրվում են մուտացիաների բարձր մակարդակով (TMB-high) և կարող են ունենալ բարձր զգայունություն իմունոթերապիայի նկատմամբ։
Մոլեկուլային ախտորոշումը օգնում է․
✔ գնահատել հիվանդության ընթացքը
✔ ընտրել անհատականացված բուժման ռազմավարություն
✔ որոշել հնարավոր իմունոթերապիայի արդյունավետությունը
📍Հետազոտությունն իրականացվում է Գենետիկական Փորձագիտական Կենտրոնում
Հարցերի դեպքում գրե՛ք մեկնաբանություններում կամ անձնական նամակով։ 📩