Խաչիկ Այվազյան

Խաչիկ Այվազյան Ընդհանուր վիրաբույժ, ուռուցքաբան

08/08/2025

🏥 «Միքայելյան» համալսարանական հիվանդանոցի Ընդհանուր վիրաբուժության կլինիկայում շարունակում են հաջողությամբ իրականացվել ենթաստամոքսային գեղձի բարորակ և չարորակ գոյացությունների վիրահատություններ՝ ինչպես բաց, այնպես էլ լապարասկոպիկ եղանակով։

🔬 Մեր երիտասարդ վիրաբույժները հերթական հաջողված վիրահատությունն են իրականացրել՝ ենթաստամոքսային գեղձի գլխիկի մասնահատում լապարասկոպիկ եղանակով։

🧑‍⚕️ Պացիենտը դիմել է «Միքայելյան» համալսարանական հիվանդանոց՝ գանգատվելով դեղնությունից և ընդհանուր թուլությունից։

📋 Կատարված ՀՇ հետազոտությամբ հայտնաբերվել է ֆատերյան պտկիկի չարորակ նորագոյացություն։ Լեղուղիների դեկոմպրեսիայի և իրավիճակի կայունացման նպատակով կատարվել է լեղապարկի դրենավորում՝ ԿՏ հսկողության տակ՝ ծառայության ղեկավար Լևոն Դավթյանի կողմից։

🔧 Այնուհետև վիրաբույժներ Հակոբ Շմավոնյանի, Խաչիկ Այվազյանի կողմից, անեսթեզիոլոգ՝ Աշոտ Կարապետյան, ասիստենտներ՝ Գոռ Օհանյան, Գարիկ Գրիգորյան, իրականացվել է պանկրեատոդուոդենալ մասնահատում՝ ենթաստամոքսային գեղձի մասնահատում լապարասկոպիկ եղանակով։

✅ Պացիենտի վիճակը գնահատվում է բավարար, այժմ գտնվում է օնկոլոգների հսկողության տակ։

20/03/2025

🏥«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցում հերթական բարդ վիրահատությունն է իրականացվել։ Պացիենտը դիմել էր հիվանդանոց՝ գանգատվելով սրճանման զանգվածով փսխումներից, ընդհանուր թուլությունից.

💤 Կարճատև նախապատրաստությունից հետո կատարվել է գաստրոսկոպիա, որի ժամանակ ախտորոշվել է Ֆատերյան պտկիկի արյունահոսող գոյացություն, կատարվել է բիոպսիա և հեմոստազ։

🔬Հիստոլոգիական հետազոտության արդյունքում ախտորոշվել է Ֆատերյան պտկիկի նեյրոէնդոկրին ուռուցք (հազվադեպ հանդիպող)։

👨‍⚕️Վիրաբույժ Խաչիկ Այվազյանի գլխավորությամբ, ասիստենտներ Հակոբ Շմավոնյան և Կորյուն Ափոյան, անեսթեզիոլոգ Արմեն Հովհաննիսյան, կատարվել է վիրահատական միջամտություն՝ լապարասկոպիկ պանկրեատոդուոդենալ մասնահատում՝ հաշվի առնելով ենթաստամոքսային գեղձի մնացած հատվածի ատրոֆիկ փոփոխությունը՝ կոնվերսիա, պանկրեատէկտոմիա։

️🔪 Հետվիրահատական շրջանը անցել է հարթ, պացիենտը դուրս է գրվել 9-րդ օրը💪։

10/10/2024

🔊«Միքայելյան» համալսարանական հիվանդանոցում կայացած գիտական լսումը վերածվեց բուռն քննարկման։ Վիրաբույժ Խաչիկ Այվազյանը ներկայացրեց զեկույց «Սուր պանկրեատիտներ, վարման տակտիկա» թեմայով։ Բժիշկը անդրադարձավ սուր պանկրեատիտների և դրանց բարդությունների վարման տակտիկային, թե երբ է ցուցված ինտենսիվ, ինֆուզիոն և հակաբիոտիկոթերապիան։

👨‍⚕️Խաչիկ Այվազյանը խոսեց նաև հնարավոր բարդությունների, այդ թվում՝ կոմպարտմենտ սինդրոմի առաջացման, դրանց դեմ պայքարի միջոցների մասին։ Վիրաբույժը շեշտեց, որ ինվազիվ, վիրաբուժական միջամտությունները պետք է հետաձգել առնվազն 4-8 շաբաթ՝ մինչև նեկրոզի օջախների սահմանափակմանը։

➡️«Որպես առաջնային վիրաբուժական միջամտություն պետք է դիտվի նեկրոզի օջախի միջմաշկային կամ էնդոսկոպիկ դրենավորումը»,-ասաց Խաչիկ Այվազյանը՝ շեշտելով, որ պետք է խուսափել բաց նեկրէկտոմիայից, որովայնի խոռոչի սանացիայից, իսկ խոլեցիստէկտոմիան կատարել խելամիտ ժամկետներում։

💬Գիտական լսումը ընթացավ բուռն քննարկումներով։ Հաշվի առնելով թեմայի արդիականությունը և համալսարանական հիվանդանոցում սուր պանկրեատիտ ախտորոշմամբ պացիենտների հոսքը՝ վիրաբուժական, ռեանիմացիոն, դիագնոստիկ և թերապևտիկ բաժանմունքների բժիշկները բազում հարցեր հնչեցրեցին, ներկայացրեցին առաջարկներ, որոնք կարող են հիմք դառնալ որպես ներհիվանդանոցային վարման տակտկա:

Address

Yerevan

Alerts

Be the first to know and let us send you an email when Խաչիկ Այվազյան posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share

Category