20/04/2026
Ձեր բառերը ձեր կյանքի ղեկն են... ✨
Երբ ասում ենք "չեմ կարող", ուղղակի արգելակում ենք մեր ընթացքը։ Ուղեղը դա ընդունում է որպես վերջնական կանգառ ու դադարում է աշխատել։
Բայց բավական է փոխել "ինչպե՞ս" հարցով, ու ամեն ինչ կփոխվի։
"Ինչպե՞ս կարող եմ սա լուծել"՝ սա այն կախարդական բանալին է, որը ստիպում է ձեր ուղեղին հնարավորություններ տեսնել այնտեղ, որտեղ առաջ միայն պատեր էին 🗝️
Մի՛ փակեք ձեր առաջ դռները, ուղղակի սովորեք ճիշտ հարցեր տալ։
Դուք հաճա՞խ եք ձեզ ասում "չեմ կարող"։
Թե՞ արդեն սովորել եք «Ինչպե՞ս»-ի ուժին։ 👇🌷
Գրեք ինձ, եթե զգում եք, որ խճճվել եք ու չեք կարողանում գտնել լուծումը։
Ու հիշե՜ք... Ես ձեր կողքին եմ 💞