18/10/2025
Հարգելի հետևորդներ,
Ինչպես գիտեք մեր ասոցիացիայի ֆունկցիաններից է ԱՇԴՎ մեթոդի մասին իրազեկությունը, ԱՇԴՎ մեթոդով աշխատանքի թրենինգների կազմակերպումը, իսկ մյուս մասով հետևելը դաշտում առկա դասընթացներին, որոնք կապ ունեն ԱՇԴՎ մեթոդի հետ։ Վերջինս կարևոր է, քանի որ հնարավորություն է տալիս հասկանալ արդյոք թրեյները իրավասու է իրականացնել թրեյնինգ, թե ոչ։
Ըստ EMDR Europe կամ EMDRIA ասոցիացիաների ընթացակարգերի՝ թրեյներ դառնալը պահանջում է երկարատև աշխատանք և լիցենզիա նշված ասոցիացիաների կողմից։
Վերջերս նկատեցինք, որ ԱՇԴՎ թրենինգ է իրականացվում Երևանում, և դրանից անմիջապես հետո ճշտեցինք EMDR Europe և EMDRIA ասոցիացիաներից, որ նշված մասնագետը որևէ իրավասություն չունի թրենինգ կազմակերպելու, քանի որ նա չի համարվում որակավորված թրեյներ։
Կապ հաստատեցինք կազմակերպիչների հետ, ովքեր հաստատեցին, որ իրենց մասնագետը թրեյներ չէ, սակայն չեն ձեռնարկել որևէ քայլ դասընթացը չեղարկելու ուղղությամբ։
Այս գրառման նպատակն է տեղեկացնել մեր համայնքին, որ մենք որևէ կապ չունենք այս թրենինգի հետ, իսկ այն մարդիկ, ովքեր ուզում են մասնակցել այդ թրենինգին, հաշվի առնեն, որ վարող մասնագետը չի հանդիսանում թրեյներ։