Sinton NGO

Sinton NGO Հոգեբանական խորհրդատվություն , հոգեբանամանկավարժական բովանդակությամբ սեմինարներ
(1)

12/07/2026
12/07/2026

Ես և ուրիշները
..հենց այսպիսի մանրուքներից է կազմվում մեր ամբողջ կյանքը։ Արդյունքում հայտնվում ենք մի իրականության մեջ, որտեղ

🙊 Կորցնում ենք կապը սեփական ցանկությունների հետ։
,🙊 Մշտապես ընդունում ենք մեզ ոչ հարմար պայմաններ։
🙊 Շարունակում ենք մնալ մեզ ճնշող հարաբերություններում։
🙊 Ունենում ենք զգացողություն, որ խաղում ենք ուրիշի դերը մեր իսկ կյանքում։
🙊 Օրեցօր կասկածում ենք սեփական ուժերին։ Անվստահությունն է աճում։

Ժամանակի ընթացքում սեփական «ես»-ի և դիմացինի ակնկալիքների սահմանն ուղղակի ջնջվում է։

📌Կուրորեն հարմարվելու սովորությանը հաղթելը հեշտ չէ, բայց միանգամայն իրատեսական է։ Սկսեք ինքնավերլուծությունից. ֆիքսեք այն պահերը, երբ ավտոմատ կերպով «այո» եք ասում ուրիշներին։ Վերանայեք ձեր կյանքի կարևոր ոլորտները՝ սիրելի էակին, մասնագիտությունը, նախասիրություններն ու անգամ արտաքին տեսքը։ Արդյո՞ք դա ձեր ընտրությունն է։ Իսկ ի՞նչ եք ուզում հենց Դուք։

12/07/2026

«Ես և ուրիշները» (Я и другие, 1971 թ.)

Խորհրդային միության ամենաազդեցիկ և հայտնի գիտահանրամատչելի ֆիլմերից է, որը հստակորեն ցույց է տալիս, թե ինչպես է հասարակական կարծիքը և խմբային ճնշումը ձևավորում կամ փոխում անհատի ընկալումն ու վարքը։
Ռեժիսոր Ֆելիքս Սոբոլևի և հոգեբան Վալերիա Մուխինայի այս փորձարարական ֆիլմը կենտրոնացած է կոնֆորմիզմի (հարմարվողականության) և ներշնչվողականության ֆենոմենի վրա։

«Երկու սպիտակ բուրգ» (ամենահայտնի փորձը)

👉Սեղանին դրված է երկու բուրգ՝ մեկը սպիտակ, մյուսը՝ սև։ Չորս երեխաներից երեքը նախապես հրահանգավորված են (դերասաններ են) և միաբերան պնդում են, որ երկու բուրգերն էլ սպիտակ են։ Չորրորդ երեխան (ով անտեղյակ է) լսում է նրանց պատասխանները։
👀 Երբ հերթը հասնում է անտեղյակ երեխային, նա նույնպես ասում է, որ երկուսն էլ սպիտակ են։ Սակայն, երբ հոգեբանը խնդրում է նրան վերցնել սև բուրգը, երեխան առանց վարանելու վերցնում է սևը։ Սա ապացուցում է, որ երեխան տեսողությամբ տարբերում է գույները, բայց խմբից հետ չմնալու համար բարձրաձայն կրկնում է մեծամասնության սուտը։

Ֆիլմը հիանալի գործիք է հոգեբանության և մանիպուլյացիոն տեխնոլոգիաների ուսումնասիրության համար, քանի որ այն տեսանելի է դարձնում, թե որքան հեշտ է կառավարել մարդու ընկալումը, երբ նա չունի բավարար ներքին ինքնավստահություն կամ քննադատական մտածողություն՝ խմբին հակադրվելու համար։ Ֆիլմի շարունակությունում ցույց է տրվում,որ տարիքը կապ չունի, դա գործում է նաև մեծահասակների դեպքում։

05/07/2026

Ռոզենհանի գիտափորձը (1973 թ.) ցույց տվեց, որ հոգեբուժական համակարգը չի կարողանում տարբերակել առողջ մարդուն հիվանդից, եթե նա արդեն հիվանդանոցում է:

⚫Պիտակավորում. Կեղծ հիվանդների` «շիզոֆրենիա» ախտորոշումից հետո, նրանց ամեն մի բնականոն քայլը բժիշկները դիտարկում էին որպես հիվանդության ախտանշան: Բուժում են ախտորոշումը և ոչ թե հիվանդությունը։

⚫Կուրություն` բժիշկները ոչինչ չնկատեցին, մինչդեռ իսկական հիվանդները հասկացան, որ մասնակիցներն առողջ են:

Ռոք երաժշտության պատմության ամենախորը սոցիալ-հոգեբանական և փիլիսոփայական գործերից,  հոգեմետ դեղերից մինչև երաժշտական գլո...
05/07/2026

Ռոք երաժշտության պատմության ամենախորը սոցիալ-հոգեբանական և փիլիսոփայական գործերից, հոգեմետ դեղերից մինչև երաժշտական գլուխգործոց ` մի կյանքի պատմություն։

This is my Video Analysis of "Another brick in the wall"Make sure...

05/07/2026

1967 թվականին դպրոցականների հետ անցկացված հայտնի և աղմկահարույց գիտափորձը,որը կոչվում է «Երրորդ ալիք» (The Third Wave):

Այն իրականացրել է պատմության ուսուցիչ Ռոն Ջոնսը ԱՄՆ-ի Կալիֆոռնիա նահանգի Պալո Ալտո քաղաքի Քաբերլի (Cubberley) ավագ դպրոցում՝ 10-րդ դասարանի աշակերտների հետ:
Գիտափորձի նպատակը` ցույց տալ, թե որքան հեշտ էր մարդկանց կառավարելը։
Երբ դասարանում ուսումնասիրում էին ֆաշիստական Գերմանիան, աշակերտները չէին կարողանում հասկանալ, թե ինչպես է սովորական գերմանացի ժողովուրդը թույլ տվել ֆաշիզմի և Հոլոքոստի վայրագությունները և հետո պնդել, թե ոչինչ չի իմացել: Ուսուցիչը որոշեց տեսականորեն բացատրելու փոխարեն գործնականում ցույց տալ, թե որքան հեշտ է հասարակությանը ենթարկել տոտալիտար ռեժիմին:
👉Ինչպե՞ս ընթացավ գիտափորձը

Ջոնսը ստեղծեց մի շարժում, որն անվանեց «Երրորդ ալիք»։ Գիտափորձը տևեց ընդամենը 5 օր և զարգացավ հետևյալ կերպ.
Օր 1 (Կարգապահություն): Ուսուցիչը ներմուծեց խիստ կարգապահություն։

Օր 2 (Համախմբվածություն): Ձևավորվեց խմբային ինքնություն: Ուսուցիչը հորինեց հատուկ ողջույնի ձև (նման նացիստականին) և կարգախոս՝ «Ուժը կարգապահության մեջ է»: Աշակերտները սկսեցին կուրորեն ենթարկվել:
Օր 3 (Գործողություն): Շարժմանը կամավոր միացան այլ դասարանների աշակերտներ, և մասնակիցների թիվը 30-ից հասավ դպրոցի տասնյակ աշակերտների: Տրվեցին անդամատոմսեր: Ուսուցիչը որոշ աշակերտների նշանակեց որպես «գաղտնի ոստիկանություն», ովքեր սկսեցին մատնել այն ընկերներին, ովքեր չէին հետևում կանոններին: Ընկերների միջև վստահությունը կորավ:
Օր 4 (Հպատակություն): Գիտափորձն արդեն դուրս էր եկել վերահսկողությունից: Աշակերտներն անվերապահորեն պաշտպանում էին խումբը և ագրեսիվ էին նրանց հանդեպ, ովքեր չէին կիսում իրենց գաղափարները: Ջոնսը հայտարարեց, որ այս շարժումը համազգային է, և հաջորդ օրը հեռուստացույցով ելույթ է ունենալու իրենց առաջնորդը:
Օր 5 (Ավարտ): Աշակերտները հավաքվեցին դահլիճում: Ջոնսը միացրեց հեռուստացույցը, որտեղ միայն ալիքի խշշոց էր: Դրանից հետո նա բացահայտեց ճշմարտությունը և ցուցադրեց Նացիստական Գերմանիայի վավերագրական կադրերը՝ ապացուցելով, թե նրանք որքան հեշտությամբ հրաժարվեցին սեփական ազատությունից և վերածվեցին ֆաշիստական ամբոխի:

Հիմնական եզրակացություն. Փորձը ցույց տվեց, որ նույնիսկ ազատ և ժողովրդավարական հասարակության մեջ մեծամասնությունը հակված է կուրորեն ենթարկվել հեղինակություններին (ադապտացվել ամբոխին)՝ հանուն խմբային պատկանելության զգացման:

Այս փորձի հիման վրա հետագայում գրվել են գրքեր, թատերական ներկայացումներ և նկարահանվել է հանրահայտ գերմանական «Ալիքը» (Die Welle, 2008) գեղարվեստական ֆիլմը։

15/02/2025

Կվադրոբերների ենթամշակույթից
Մարդ,որ շատ էր ցանկանում ձի դառնալ` ԴիՋեյ Ձին։

Կվադրոբերները` կենդանիների կերպարանք ընդունող երեխաներն են։ Սա շատ է գրավում դեռահասներին, քանի որ նրանք փնտրում են նորը, ցանկանում են տարբերվել։ Կվադրոբիկայի միջոցով երեխաները կարողանում են ինքնարտահայտվել և զարգանալ։
Կվադրոբիկան և ֆուրրին չի կարելի շփոթել, ֆուրրին սպորտաձև է համարվում։

Արդեն նկատվում է այս ենթամշակույթի հետքերը մեզ մոտ ` դեռահասների շրջանում։

⁉️Անհանգստանալ թե՞ ոչ, ինչպե՞ս վարվել. կկարողանաք իմանալ, միայն անհատական հոգեբանական խորհրդատվության արդյունքում։

Ռեմինիսցենցիան ընկալված տեղեկատվության հետաձգված (2-3 օր անց կատարվող) վերարտադրությունն է,  որն ավելի լրիվ ու կատարյալ ...
14/01/2025

Ռեմինիսցենցիան ընկալված տեղեկատվության հետաձգված (2-3 օր անց կատարվող) վերարտադրությունն է, որն ավելի լրիվ ու կատարյալ է լինում, քան մտապահմանն անմիջականորեն հետևող վերարտադրությունը։

Ռեմինիսցենցիայի երևույթը վկայում է նաև, որ կարճ ժամանակահատվածում մեծ թվով կրկնություններ կատարելը սովորելու արդյունավետ եղանակ չէ։ Հետաձգված կրկնությունները, հատկապես եթե հիմնականում վերարտադրության ձև են ընդունում, շատ ավելի արդյունավետ են։

Օրինակ, ինչ-որ երգ է միացված, ուզեք-չուզեք ունկնդրում եք, ականջներդ լսում են, կանցնի ժամանակ, այդ երգը էլ չի հնչի, բայց կսկսեք դուք երգել` առանց որևէ կամային ջանքերի։ 🙂
#հիշողություն

‼️Ինչպե՞ս սովորել անգիր անել Ուսուցիչները երբեմն դասերի ընթացքում բախվում են հետևյալ խնդրին` երբ աշակերտը դասը սովորել է...
14/01/2025

‼️Ինչպե՞ս սովորել անգիր անել

Ուսուցիչները երբեմն դասերի ընթացքում բախվում են հետևյալ խնդրին` երբ աշակերտը դասը սովորել էր, բայց կարծես չէր սովորել, գիտեր, բայց մոռացավ 🤔 ինչու միայն աշակերտները, բոլորիս հետ էլ պատահած կլինի 😉

Հիշողության անպակաս բաղադրիչ է մոռացումը, մտապահումն ուղեկցվում է մոռացմամբ։
Բայց որքան շատ լինի կրկնությունները և տեքստի հետ ստեղծվող կապերն այնքան հեշտ ու կայուն կպահպանվի տեքստը մեր հիշողության մեջ։

Address

Yerevan

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Sinton NGO posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share

Category