Clinica Di'Jado

Clinica Di'Jado Մազերի և Էսթետիկ առողջության կենտրոն

Լավագույն բուժումը սկսվում է ճիշգրիտ ախտորոշումից։ Ժամանակակից բժշկությունը առաջարկում է մազաթափության վերացման տարբեր մոտեցումներ։ Սակայն ախտորոշումն իրականացվում է մեկ ճանապարհով։
Տրիխոսկոպիա, ֆոտոտրիխոգրամա, մազի ցողունի և արմատի կառուցվածքային հետազոտություն․ ահա այն կոմպլեքս ախտորոշիչ մեթոդները, որոնք համարվում են ներկայիս բժշկության լավագույն մոտեցումները և գիտականորեն հիմնավորված են։
Ախտորո

շումն իրականացվում է ծրագրային նորագույն համակարգով, որն ունի ախտորոշիչ բարձր ճշգրտություն:
Հիշե´ք, մազաթափությունը բուժելի է։ Դիմե´ք մեզ. ստացեք որակավորված բուժում։

Եթե մազաթափությունը շարունակվում էավելի քան 3 ամիս, դա արդեն կարող է վկայել ոչմիայն սեզոնային փոփոխությունների, այլ նաևօ...
15/06/2026

Եթե մազաթափությունը շարունակվում է
ավելի քան 3 ամիս, դա արդեն կարող է վկայել ոչ
միայն սեզոնային փոփոխությունների, այլ նաև
օրգանիզմի ներսում առկա խնդիրների մասին։

Մազաթափության պատճառ կարող են լինել
վիտամինների պակասը, հորմոնալ
փոփոխությունները, սթրեսը, երկաթի անբավարար
մակարդակը, գլխամաշկի խնդիրները և այլ
գործոններ։
❗️Հաճախ մարդիկ երկար ժամանակ անտեսում են
առաջին ազդանշանները, ինչի հետևանքով խնդիրը
խորանում է։

Ժամանակին մասնագետի խորհրդատվությունը թույլ
է տալիս բացահայտել պատճառը և ընտրել ճիշտ
բուժումն ու խնամքը՝ կանխելով մազերի խտության
նվազումն ու թուլացումը 💯

💆🏻‍♀️ Առողջ և խնամված մազերը սկսվում են ճիշտ
ախտորոշումից։
📩 Խորհրդատվության և գրանցման համար գրեք մեզ
կամ զանգահարեք՝ +374 95 109580

13/06/2026

Ահա թե ինչ է լինում մաշկիդ հետ, երբ չես օգտագործում SPF
Արևի ճառագայթները ազդում են մաշկիդ վրա՝ նույնիսկ եթե դու դա չես զգում։
⛔ Առանց SPF-ի՝
— մաշկը ավելի արագ է ծերանում
— առաջանում են կնճիռներ
— հայտնվում են պիգմենտային բծեր
— մաշկը կորցնում է խոնավությունն ու առաձգականությունը
⚡ Այս ամենը կուտակվում է ժամանակի ընթացքում…
SPF-ը քո ամենօրյա պաշտպանությունն է՝ ամբողջ տարվա ընթացքում։

11/06/2026

🤍 Ձեր մազերի առողջությունը՝ մեր ուշադրության կենտրոնում։

Առողջ, խիտ և փայլուն մազերը ոչ միայն գեղեցկության, այլև ինքնավստահության կարևոր մասն են։ Մազաթափություն, բարակում կամ գլխամաշկի խնդիրներ նկատելու դեպքում ժամանակին մասնագիտական մոտեցումը կարող է օգնել վերականգնել մազերի առողջությունն ու բնական տեսքը։

3 սխալ, որոնց պատճառով մաշկը ավելի շուտ է ծերանում1️⃣ Ֆոտոպաշտպանության անտեսումՈւլտրամանուշակագույն (UVA/UVB) ճառագայթն...
09/06/2026

3 սխալ, որոնց պատճառով մաշկը ավելի շուտ է ծերանում

1️⃣ Ֆոտոպաշտպանության անտեսում
Ուլտրամանուշակագույն (UVA/UVB) ճառագայթները նպաստում են կոլագենի և էլաստինի քայքայմանը՝ առաջացնելով ֆոտոծերացում, պիգմենտացիա և մաշկի տոնուսի կորուստ։ SPF-ի ամենօրյա կիրառումը հակատարիքային խնամքի կարևորագույն քայլերից է։

2️⃣ Մաշկի պատնեշային ֆունկցիայի խանգարում
Անբավարար խոնավեցումը և ոչ ճիշտ խնամքը կարող են վնասել մաշկի պաշտպանական շերտը՝ հանգեցնելով տրանսէպիդերմալ ջրի կորստի, զգայունության բարձրացման և տարիքային փոփոխությունների ավելի վաղ արտահայտման։

3️⃣ Կանխարգելիչ խնամքի բացակայություն
36–46 տարիքային շրջանում սկսվում են կոլագենի սինթեզի աստիճանական նվազումը, հյուսվածքների խտության կորուստը և մաշկի որակական փոփոխությունները։ Այս փուլում մասնագիտական խնամքի և կանխարգելիչ միջամտությունների բացակայությունը կարող է նպաստել տարիքային փոփոխությունների ավելի արագ զարգացմանը։

Երիտասարդ և առողջ մաշկը երկար տարիներ պահպանելու հիմքում ընկած են ֆոտոպաշտպանությունը, գիտականորեն հիմնավորված տնային խնամքը և ժամանակին իրականացվող մասնագիտական պրոցեդուրաները։

📩 Խորհրդատվության և գրանցման համար գրեք մեզ կամ զանգահարեք՝ +374 95 109580

✔Դաստակների բիոռևիտալիզացիան կոսմետոլոգիական պրոցեդուրա է, որը նպատակ ունի վերականգնել մաշկի խոնավությունը, էլաստիկությո...
07/06/2026

✔Դաստակների բիոռևիտալիզացիան կոսմետոլոգիական պրոցեդուրա է, որը նպատակ ունի վերականգնել մաշկի խոնավությունը, էլաստիկությունը և երիտասարդ տեսքը՝ հատկապես ձեռքերի դաստակների շրջանում, որտեղ մաշկը հաճախ շուտ է բարակում ու ծերանում։
Դաստակների մաշկը շատ բարակ է և գրեթե չունի ճարպային շերտ, դրա պատճառով՝
◾ արագ են երևում երակները
◾ առաջանում են կնճիռներ
◾ մաշկը կորցնում է խոնավությունը
Բիոռևիտալիզացիայի ընթացքում ներարկվում է հիալուրոնաթթու որը՝
◾ խորը խոնավեցնում է մաշկը
◾ բարելավում է տոնուսը և էլաստիկությունը
◾ նվազեցնում է մանր կնճիռները
◾ թարմացնում է մաշկի գույնը

📩 Խորհրդատվության և գրանցման համար գրեք մեզ կամ զանգահարեք՝ +374 95 109580

05/06/2026

Մեր բուժառուի կարծիքը

Շնորհակալ ենք վստահության համար 🤍
Մեզ համար ամենաթանկը ձեր գոհունակ ժպիտներն ու տեսանելի արդյունքներն են:

✔️36–46 տարիքային շրջանը այն կարևոր ժամանակահատվածն է, որը մեծ ազդեցություն է ունենում ձեր արտաքին տեսքի վրա 50+ տարիքու...
03/06/2026

✔️36–46 տարիքային շրջանը այն կարևոր ժամանակահատվածն է, որը մեծ ազդեցություն է ունենում ձեր արտաքին տեսքի վրա 50+ տարիքում
Հենց այս շրջանում են սկսվում մաշկի կառուցվածքային փոփոխությունները՝ կոլագենի և էլաստինի նվազում, մաշկի տոնուսի կորուստ, առաջին արտահայտված կնճիռներն ու ծավալային փոփոխությունները։
Ժամանակին և ճիշտ ընտրված խնամքը, պրոֆիլակտիկ պրոցեդուրաներն ու մասնագետի վերահսկողությունը օգնում են երկար պահպանել մաշկի առողջությունը, թարմությունն ու երիտասարդ տեսքը 🤍

💯Մի սպասեք արտահայտված տարիքային փոփոխություններին․
գեղեցկության լավագույն ներդրումը ժամանակին խնամքն է։

📩 Խորհրդատվության և գրանցման համար գրեք մեզ կամ զանգահարեք՝ +374 95 109580

💉 Ինչո՞ւ է բոտուլինոտոքսինի ազդեցությունը երբեմն կարճ պահպանվումՇատերը նկատում են, որ բոտուլինոտոքսինի ազդեցությունը որո...
01/06/2026

💉 Ինչո՞ւ է բոտուլինոտոքսինի ազդեցությունը երբեմն կարճ պահպանվում

Շատերը նկատում են, որ բոտուլինոտոքսինի ազդեցությունը որոշ դեպքերում պահպանվում է ավելի կարճ, քան սպասվում էր։ Դա կարող է պայմանավորված լինել մի շարք գործոններով։

▫️ Անհատական նյութափոխանակություն — որոշ մարդկանց օրգանիզմը դեղամիջոցն ավելի արագ է քայքայում։

▫️ Միմիկայի բարձր ակտիվություն — եթե դեմքի մկանները շատ ակտիվ են, ազդեցությունը կարող է ավելի արագ թուլանալ։

▫️ Դեղաչափի առանձնահատկություններ — երբեմն անհրաժեշտ է անհատապես հարմարեցված դեղաչափ՝ ցանկալի և երկարատև արդյունքի համար։

▫️ Սպորտ և ինտենսիվ ֆիզիկական ակտիվություն — ակտիվ կենսակերպ ունեցող մարդկանց մոտ ազդեցության տևողությունը երբեմն ավելի կարճ է լինում։

▫️ Առաջին պրոցեդուրա — առաջին ներարկումից հետո արդյունքը որոշ դեպքերում կարող է պահպանվել ավելի կարճ ժամանակ, քան հետագա պրոցեդուրաների դեպքում։

▫️Օրգանիզմում Ցինկի անբարարությունը — բոտուլինում տոկսինի ճիժտ աշխատանքի համար օրգանիզմում ցինկի մակարդակը պետք է լինի բավարար ֆիզիոլոգիական մակարդակի: Ցինկի անբավարարությունից էֆեկտը թույլ է լինում և պահպանվում է կարճաժամկետ:

✨ Սովորաբար բոտուլինոտոքսինի ազդեցությունը պահպանվում է միջինը 3–6 ամիս, սակայն յուրաքանչյուր օրգանիզմ յուրահատուկ է, և արդյունքի տևողությունը կարող է տարբեր լինել։

📩 Եթե ունեք հարցեր կամ ցանկանում եք հասկանալ, թե ինչ արդյունք կարելի է ակնկալել հենց ձեր դեպքում, գրեք մեզ խորհրդատվության համար։

📲 +374 95 109580
📍 Չայկովսկու փողոց 34

31/05/2026

Отзыв нашего пациента.
Благодарим за доверие 🤍

Սեզոնային մազաթափություն․ ինչո՞ւ է այն առաջանումՏարվա եղանակների փոփոխության ընթացքում օրգանիզմում տեղի են ունենում հորմ...
30/05/2026

Սեզոնային մազաթափություն․ ինչո՞ւ է այն առաջանում
Տարվա եղանակների փոփոխության ընթացքում օրգանիզմում տեղի են ունենում հորմոնալ և վիտամինային փոփոխություններ, որոնք կարող են ազդել մազերի աճի ցիկլի վրա։ Արդյունքում՝ հատկապես աշնանը և գարնանը, շատերը նկատում են մազաթափության ակտիվացում։
Սեզոնային մազաթափությունը սովորաբար ժամանակավոր է, սակայն կարևոր է ուշադրություն դարձնել, եթե՝
◾ մազաթափությունը չափազանց առատ է
◾ մազերը դարձել են բարակ և թույլ
◾ նկատում եք մազերի խտության նվազում
◾ խնդիրը շարունակվում է երկար ժամանակ
Ինչպե՞ս օգնել մազերին այս շրջանում
✔️ հավասարակշռված սնունդ
✔️ վիտամինների և երկաթի բավարար մակարդակ
✔️ ճիշտ ընտրված խնամք
✔️ գլխամաշկի խնամքի և վերականգնող պրոցեդուրաներ
✔️ մասնագետի խորհրդատվություն
💆🏻‍♀️ Ժամանակին խնամքը կօգնի նվազեցնել մազաթափությունն ու վերականգնել մազերի առողջ տեսքը։
🤍 Ձեր մազերի առողջությունը՝ մեր ուշադրության կենտրոնում։

📲 +374 95 109580
📍 Չայկովսկու փողոց 34

Address

Chaykovsky 34
Yerevan
0010

Opening Hours

Monday 11:00 - 20:00
Tuesday 11:00 - 20:00
Wednesday 09:00 - 20:00
Thursday 11:00 - 20:00
Friday 11:00 - 20:00
Saturday 11:00 - 20:00
Sunday 11:00 - 20:00

Telephone

+37499091090

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Clinica Di'Jado posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share