Arabkir Medical Center / Արաբկիր բժշկական համալիր

  • Home
  • Armenia
  • Yerevan
  • Arabkir Medical Center / Արաբկիր բժշկական համալիր

Arabkir Medical Center / Արաբկիր բժշկական համալիր Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Arabkir Medical Center / Արաբկիր բժշկական համալիր, Hospital, Мамиконянц 30, Yerevan.

Բազմապրոֆիլ բուժհաստատություն, որտեղ գործում են մի շարք նեղ մասնագիտական բաժանմունքներ՝ մանկաբուժություն, մանկական և մեծահասակների. գաստրոէնտերոլոգիա, նեֆրոլոգիա, նյարդաբանություն, սրտաբանություն, էնդոկրինոլոգիա, ալերգոլոգիա, վիրաբուժություն և այլն։ «Արաբկիր» բժշկական համալիրը ՀՀ-ում գործող խոշորագույն մանկական բժշկական կազմակերպություններից է:

Մեր հասցեներն են՝

📍 «Արաբկիր» ԲՀ-ԵԴԱԻ - ք. Երևան, Մ

ամիկոնյանց 30
📍 «Արաբկիր +» մասնաշենք - ք. Երևան, Մամիկոնյանց 30
📍 «Երեխաների և դեռահասների առողջության ինստիտուտ» - ք. Երևան, Մամիկոնյանց 30
📍 «ԱրԲեՍ» առողջության կենտրոն - ք. Երևան, Փափազյան 32
📍 Արտաշատի մասնաճյուղ - Արարատի մարզ, ք. Արտաշատ, Կամոյի 18
📍 Գավառի մասնաճյուղ - Գեղարքունիքի մարզ, ք. Գավառ, Սայադյան 39
📍 Ապարանի մասնաճյուղ - Արագածոտնի մարզ, գ. Ջրամբար, 3-րդ փողոց, 4-րդ շենք
📍 Իջևանի մասնաճյուղ - Տավուշի մարզ, ք. Իջևան, Նալբանդյան 1/1

29/08/2026

🎨 «Արվեստը սահմաններ չի ճանաչում» խորագրով միջոցառումն արդեն իրականություն է։ Այն նվիրված էր սպինալ մկանային ատրոֆիայի վերաբերյալ իրազեկվածության բարձրացմանը։

🤝 Միջոցառմանը ներկա էին «Արաբկիր» բժշկական համալիրի գիտական ղեկավար, պրոֆեսոր Արա Բաբլոյանը, ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանը, «Արաբկիր» ԲՀ նյարդաբանության և էպիլեպտոլոգիայի ծառայության ղեկավար Բիայնա Սուխուդյանը, Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամի հիմնադիր տնօրեն Արմեն Մարտիրոսյանը, բժիշկներ, ՍՄԱ ապտորոշումը ունեցող պացիենտներ, լրագրողներ …

🔷 «ԱՐԱԲԿԻՐ» ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ՝ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՎՍՏԱՀԵԼԻ ԳՈՐԾԸՆԿԵՐ 🔷

#ՍՄԱ #տեղեկատվականբնույթ #նյարդաբանություն

📆 Օգոստոսը սպինալ մկանային ատրոֆիայի (ՍՄԱ) իրազեկման ամիսն է, որի շրջանակում «Արաբկիր» բժշկական համալիրում տեղի ունեցավ ...
28/08/2026

📆 Օգոստոսը սպինալ մկանային ատրոֆիայի (ՍՄԱ) իրազեկման ամիսն է, որի շրջանակում «Արաբկիր» բժշկական համալիրում տեղի ունեցավ «Արվեստը սահմաններ չի ճանաչում» խորագրով միջոցառումը։ Այն համախմբել էր առողջապահության ոլորտի ներկայացուցիչներին, լրագրողներին, ՍՄԱ ախտորոշում ունեցող երեխաներին, երիտասարդներին ու նրանց ընտանիքի անդամներին, պացիենտների ճակատագրով մտահոգ անձանց։ 💜

🩺 Բացման խոսքով հանդես եկավ «Արաբկիր» բժշկական համալիրի գիտական ղեկավար, պրոֆեսոր Արա Բաբլոյանը։ Միջոցառմանը ներկա էին նաև ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Արմեն Գասպարյանը, Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամի հիմնադիր տնօրեն Արմեն Մարտիրոսյանը, «Արաբկիր» ԲՀ նյարդաբանության և էպիլեպտոլոգիայի ծառայության ղեկավար Բիայնա Սուխուդյանը։ Ողջունելով հյուրերին, կարևորեցին ՍՄԱ-ի վերաբերյալ իրազեկվածության բարձրացումը և այս ուղղությամբ տարվող աշխատանքները։
Ուրախությամբ պետք է նշենք, որ ամիսներ շարունակ այս երեխաները «Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամի» աջակցությամբ ստանում են թանկարժեք դեղորայքը։

💜 Միջոցառման մասնակիցները ծանոթացան այս ախտորոշումն ունեցող պացիենտների հետ, ներկա գտնվեցինք ՍՄԱ պացիենտ, տաղանդավոր նկարիչ Ջիմ Հովհաննիսյանի նկարների ցուցահանդեսին, դիտեցին սպինալ մկանային ատրոֆիայի մասին պատմող ֆիլմը։ Այն նաև այս ախտորոշումն ունեցող անձանց մասին էր։

🎨 Որպես օրվա խորհրդանշական ավարտ՝ միջոցառման մասնակիցները իրենց մատնահետքը թողեցին կտավի վրա՝ ստեղծելով մանուշակագույն ժապավենը, որը նյարդաբանական հիվանդությունների, այդ թվում՝ ՍՄԱ-ի խորհրդանիշն է։

🔷 «ԱՐԱԲԿԻՐ» ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ՝ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՎՍՏԱՀԵԼԻ ԳՈՐԾԸՆԿԵՐ 🔷

#ՍՄԱ #սպինալմկանայինատրոֆիա #երեխաներ

🤝🏻 «Արաբկիր» բժշկական համալիրը և  Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամը (HFC Armenia) ՀՀ առողջապահության նախարարութ...
27/08/2026

🤝🏻 «Արաբկիր» բժշկական համալիրը և Հայաստանի երեխաների առողջության հիմնադրամը (HFC Armenia) ՀՀ առողջապահության նախարարության աջակցությամբ իրականացնում են «Երեխաների բրոնխիալ ասթմայի ախտորոշման, վարման և բուժման արդյունքների բարելավման» ծրագիրը:

📍 Ծրագրի նախապատրաստական աշխատանքների շրջանակում սարքավորումներ և պարագաներ արդեն տրամադրվել են ՀՀ տարբեր մարզկենտրոնների բուժհաստատություններին, այդ թվում՝ Գավառում, Կապանում, Գյումրիում, Իջևանում և Վանաձորում։

🔹 Առաջիկայում նախատեսվում է սարքավորումներ ու պարագաներ տեղադրել նաև Վայոց ձորում` Եղեգնաձորում։

🔹 Ծրագրի նպատակն է մարզերում բնակավայրերին հնարավորինս մոտ, երեխաների համար ապահովել ժամանակակից, որակյալ ու հասանելի ախտորոշում և բուժում։

🫁 Սա կարևոր քայլ է Հայաստանում մանկական ասթմայի արդյունավետ և ապակենտրոնացված համակարգի ձևավորման ուղղությամբ։

‼️ Տվյալ նյութը կրում է տեղեկատվական բնույթ։ ‼️

🔷 «ԱՐԱԲԿԻՐ» ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ՝ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՎՍՏԱՀԵԼԻ ԳՈՐԾԸՆԿԵՐ 🔷

#երեխաներ #ՏեղեկատվականԲնույթ #ասթմա

26/08/2026

💜 Հրավիրում ենք մասնակցելու սպինալ մկանային ատրոֆիայի իրազեկման ամսվա շրջանակում կայանալիք «Արվեստը սահմաններ չի ճանաչում» խորագրով միջոցառմանը։

📅 Օգոստոսի 28-ին
🕚 Ժամը՝ 11:00
📍 «Արաբկիր» բժշկական համալիրում

🔷 «ԱՐԱԲԿԻՐ» ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ՝ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՎՍՏԱՀԵԼԻ ԳՈՐԾԸՆԿԵՐ 🔷

#ՍՄԱ #տեղեկատվականբնույթ #նյարդաբանություն

25/08/2026

🧠 Մանկական ուղեղային կաթվածի դեպքում կարևոր է ժամանակին նկատել երեխայի զարգացման առանձնահատկությունները և դիմել մասնագետի՝ անհրաժեշտ գնահատում և աջակցություն ստանալու համար։ ‼️

👩🏻‍⚕️ Հանրային հեռուստաընկերության «Եղիր առողջ» ծրագրի հյուրը «Արաբկիր» բժշկական համալիրի մանկական նյարդաբան Մանե Թադևոսյանն է։

#նյարդաբան #երեխաներ #եղիրառողջ #հ1 #ուղեղայինկաթված

24/08/2026

🍦 Կարո՞ղ եմ պաղպաղակ ուտել, եթե կոկորդս ցավում է։ 👧🏻

👦🏻 Ի՞նչ անել, եթե ընկերս վնասվել է։

☀️ Երեխաներին հուզող, հետաքրքրող հարցերը զանազան են։

👩🏻‍⚕️ Պատասխանում է «Արաբկիր» բժշկական համալիրի մանկաբույժ Մերի Մարանդյանը։

🔷 «ԱՐԱԲԿԻՐ» ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ՝ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՎՍՏԱՀԵԼԻ ԳՈՐԾԸՆԿԵՐ 🔷

#ԱրաբկիրԲՀ #ճամբար #երեխաներ #մանկաբույժ

🎨 Արվեստը սահմաններ չի ճանաչում…‼️ Օգոստոսը սպինալ մկանային ատրոֆիայի իրազեկման ամիսն է։ Այդ կապակցությամբ օգոստոսի 28-ի...
21/08/2026

🎨 Արվեստը սահմաններ չի ճանաչում…

‼️ Օգոստոսը սպինալ մկանային ատրոֆիայի իրազեկման ամիսն է։ Այդ կապակցությամբ օգոստոսի 28-ին «Արաբկիր» բժշկական համալիրում տեղի կունենա «Արվեստը սահմաններ չի ճանաչում» խորագրով միջոցառում, որը կուղեկցվի իրազեկման և աջակցության տարբեր նախաձեռնություններով։

🔹 Մասնակիցները կդիտեն հիվանդության, այդ ախտորոշումն ունեցող պացիենտների մասին պատմող ֆիլմ, ներկա կլինեն
ՍՄԱ պացիենտ, տաղանդավոր նկարիչ Ջիմ Հովհաննիսյանի նկարների ցուցահանդեսին։
Կծանոթանան նաև լուսավոր ու տաղանդավոր պացիենտների հետ։
Միջոցառման առանցքում արվեստն է՝ որպես ինքնարտահայտման, հաղորդակցության և հասարակական ներառման կարևոր միջոց։
Արվեստը սահմաններ չի ճանաչում։ Այն հնարավորություն է տալիս տեսնելու ոչ թե սահմանափակումները, այլ մարդու կարողությունները, անհատականությունն ու ներուժը։

📆 Օգոստոսի 28-ին
🕐 Ժամը 10։30-ին,
📍«Արաբկիր» բժշկական համալիրում
սիրով սպասում ենք բոլորին։

Մուտքն ազատ է։

‼️ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ‼️«Արաբկիր» բժշկական համալիրը փնտրում է հերթափոխով լաբորանտ՝ մեր թիմին միանալու համար։ 💙📩 Դիմելու համար՝ ...
20/08/2026

‼️ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ‼️

«Արաբկիր» բժշկական համալիրը փնտրում է հերթափոխով լաբորանտ՝ մեր թիմին միանալու համար։ 💙

📩 Դիմելու համար՝ [email protected]
📞 Կամ զանգահարեք՝ 015 400 300 (11 75 կամ 11 70)

#գործկա #աշխատանք #լաբորանտ #լաբորատորիա #ԱրաբկիրԲՀ

19/08/2026

Հոդերի այտուցը, առավոտյան կարկամությունն ու շարժումների սահմանափակումը կարող են լինել իդիոպաթիկ արթրիտի ախտանշաններից։

«Եղիր առողջ» ծրագրի հյուրը «Արաբկիր» բժշկական համալիրի ռևմատոլոգ Գարունիկ Էքսուզյանն է։

#մանկաբույժ #երեխաներ #առողջություն #եղիրառողջ

18/08/2026

🪲 Միջատների խայթոցները ամռան ամիսներին ալերգիկ ռեակցիաների առաջացման պատճառներից մեկն են։

❓ Ինչպե՞ս հասկանալ՝ միջատի խայթոցից հետո առաջացած ռեակցիան վտանգավո՞ր է, թե՞ ոչ։ Ներկայացնում է «Արաբկիր» բժշկական համալիրի մեծահասակների և մանկական ալերգոլոգ, մանկաբույժ Աղավնի Սաֆարյանը։

🔷 «ԱՐԱԲԿԻՐ» ԲԺՇԿԱԿԱՆ ՀԱՄԱԼԻՐ՝ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՎՍՏԱՀԵԼԻ ԳՈՐԾԸՆԿԵՐ 🔷

#ՏեղեկատվականԲնույթ #միջատներ #ալերգիա #ալերգոլոգ #երեխաներ

Address

Мамиконянц 30
Yerevan
0014

Alerts

Be the first to know and let us send you an email when Arabkir Medical Center / Արաբկիր բժշկական համալիր posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Arabkir Medical Center / Արաբկիր բժշկական համալիր:

Shortcuts

Share

Category