31/12/2025
Այս տարի ես շատ բան կորցրեցի,
բայց ամենակարևորը պահեցի՝
քեզ և ինձ։🫂
Ես ընտրեցի պաշտպանել,
ընտրեցի չլռել,
ընտրեցի ուժեղ լինել, երբ այլ տարբերակ չկար։
Դու իմ ամենամեծ պատասխանատվությունն ես
և իմ ամենամեծ ուժը։
Ոչ միայն սիրել,
այլ պաշտպանել։
Ոչ միայն գրկել,
այլ ընտրել ճիշտը, երբ դա դժվար է։
Ես սովորեցի լսել քո լռությունը,
զգալ քո ցավը
և լինել այնտեղ, որտեղ դու քեզ ապահով ես զգում։
Դու ինձ սովորեցրեցիր համբերություն,
պատասխանատվություն
և այնպիսի սեր, որը չի վախենում որոշումներից։
Քանի դեռ ես շնչում եմ,
դու պաշտպանված ես։
Շնորհավոր նոր տարի իմ կյանքի ամենակարեւոր մարդուկ❤️🔥🎄