Dentax

Call Directions Website Contact the practice

Dentax Dental Materials & Equipment

Beyond Limits with Medit Link 2: Occlusal Analysis with Medit DesignՎեբինարի ընթացքում կքննարկվեն ներբերանային սկանավորմ...
02/11/2026

Beyond Limits with Medit Link 2: Occlusal Analysis with Medit Design

Վեբինարի ընթացքում կքննարկվեն ներբերանային սկանավորման հնարավորությունները, կծվածքի շարժումների գրանցումը և օկլյուզիոն խանգարումների վերլուծությանը

🗓️Նոյեմբերի 4ին, Երևանի ժամանակով
🕣Session A- 08:30
🕣Session B- 16:00

Գրանցման հղումը՝
https://event.webinarjam.com/llon8y/register/xwlv43cl7

🦷 Մասնագիտական գիտելիքներ, նոր փորձ և ժամանակակից մոտեցումներ՝ ստոմատոլոգիայում։Դեկտեմբերի 5-ին կհյուրընկալենք Ultradent...
02/11/2026

🦷 Մասնագիտական գիտելիքներ, նոր փորձ և ժամանակակից մոտեցումներ՝ ստոմատոլոգիայում։

Դեկտեմբերի 5-ին կհյուրընկալենք Ultradent Products ընկերության սերտիֆիկացված ներկայացուցչին՝ Օլգա Մենչնարովսկային (Olga Mencnarowska, B.S., MBA), ով իր նյութագիտության մասին գիտելիքներով կիսվելու է հայ ստոմատոլոգների հետ։

Օլգան կրթություն է ստացել ԱՄՆ-ում, իսկ 2005 թվականից աշխատում է Ultradent Products ընկերությունում՝ համագործակցելով Եվրոպայի և Ասիայի 22 երկրների գործընկերների հետ։ Նա նաև զբաղվում է մասնագիտական դասընթացներով՝ օգնելով բժիշկներին ավելի լավ ծանոթանալ ժամանակակից նյութերին և դրանց ճիշտ կիրառմանը։

Ի՞նչ թեմաների մասին կխոսենք սեմինարի ընթացքում։

✨ Ատամների սպիտակեցում

Սպիտակեցման սկզբունքները և արդյունքի վրա ազդող գործոնները
Անվտանգ սպիտակեցում և ճիշտ նյութի ընտրություն՝ ըստ կլինիկական իրավիճակի
Ատամի էնդոսպիտակեցման առանձնահատկությունները

✨ Փափուկ հյուսվածքների ռետրակցիայի առանձնահատկությունները, ռետրակցիոն թելերի ընտրություն

Հեմոստատիկ լուծույթների տարբերությունները և ճիշտ ընտրությունը

✨ Ատամների վերականգնում և ադհեզիվ համակարգեր

Ինչպե՞ս ապահովել վերականգնման երկարակեցությունը
Ինչպե՞ս ձևավորել ամուր և հուսալի ադհեզիվ կապ
Ադհեզիվ համակարգի կիրառման պրոտոկոլները
Լուսային պոլիմերիզացման տեխնիկայի կարևորությունը և պոլիմերիզացնող լամպի ընտրությունը

✨ Էնդոդոնտիա

Էնդոդոնտիկ նյութերի առանձնահատկությունները

📅 Դեկտեմբերի 5 🕘 09:00–14:00 📍 Radisson Blu, Երևան

Սիրով սպասում ենք ձեզ։ 🤍

#ստոմատոլոգիա

Zirtooth-ը ցիրկոնային CAD/CAM սկավառակների շարք է, որը նախատեսված է ատամների պրոթեզային վերականգնումների պատրաստման համա...
30/10/2026

Zirtooth-ը ցիրկոնային CAD/CAM սկավառակների շարք է, որը նախատեսված է ատամների պրոթեզային վերականգնումների պատրաստման համար։ Այս նյութերը կիրառվում են պսակների և կամրջային կոնստրուկցիաների պատրաստման ընթացքում՝ ապահովելով ամրության, թափանցիկության և էսթետիկայի տարբեր համադրություններ։
Zirtooth շարքը ներառում է երեք հիմնական տեսակ՝ Multi NEO, Multi Luster և Ultra Luster, որոնք տարբերվում են իրենց կառուցվածքով, մեխանիկական հատկություններով և օպտիկական բնութագրերով։

🔹 Multi NEO — Արտահայտված էսթետիկա
Ճկման ամրություն՝ 600–1200 MPa։
Տարբեր թափանցիկությամբ և ամրությամբ շերտեր՝ բնական ատամներին առավել մոտ էսթետիկ արդյունքի համար։
Կիրառվում է առջևի և հետին ատամների պսակների, ինչպես նաև եռանդամ կամրջային կոնստրուկցիաների համար։

🔹 Multi Luster — էսթետիկա + ամրություն
Ճկման ամրություն՝ մոտ 1100 MPa։
Բնական գունային անցում և շերտերի միջև միատեսակ ամրություն։
Կիրառվում է առջևի և հետին ատամների պսակների, ինչպես նաև եռանդամ կամրջային կոնստրուկցիաների համար։

🔹 Ultra Luster — բարձր ամրություն
Ճկման ամրություն՝ մոտ 1100 MPa։
Ամրության և թափանցիկության համադրություն՝ տարբեր տեսակի վերականգնումների համար։
Նախատեսված է առջևի և հետին ատամների պսակների ու տարբեր երկարության կամրջային կոնստրուկցիաների համար։

📩 Մանրամասների և պատվերի համար գրեք մեզ անձնական հաղորդագրությամբ կամ զանգահարեք՝
📞012 555 300 | 044 555 300
📍Հասցե՝ Պարոնյան 7

29/10/2026

Ինչպե՞ս պատրաստել սպլինտ 3D տպագրության միջոցով
SprintRay NanoPrint և NightGuard Flex 2 աշխատանքային գործընթացը

Տեսանյութում ներկայացվում է սպլինտի պատրաստման ամբողջ գործընթացը՝ օգտագործելով SprintRay NanoPrint նոր սերնդի 3D տպիչը և NightGuard Flex 2 նյութը։

Դիտե՛ք տեսանյութը՝ ծանոթանալու ամբողջ գործընթացին և այն հնարավորություններին, որոնք առաջարկում է SprintRay NanoPrint-ը ժամանակակից թվային ստոմատոլոգիայում։

28/10/2026

🔊ASMR with Froggymouth
🐸 Froggymouth-ը ֆունկցիոնալ սարք է, որը նախատեսված է լեզվի դիրքի և կուլ տալու մեխանիզմի վերակրթման համար։
✨ Ի՞նչ նպատակով է կիրառվում։
🔹 Նպաստում է լեզվի ճիշտ դիրքի ձևավորմանը։
🔹 Օգնում է շտկել կուլ տալու ոչ ճիշտ ձևավորված սովորույթները։
🔹 Աջակցում է բերանադիմային ֆունկցիաների կարգավորմանն ուղղված համալիր բուժմանը։
🔹 Կիրառվում է օրթոդոնտիկ բուժման արդյունքների կայունացմանը՝ համապատասխան ցուցումների դեպքում։

⏱️ Կիրառումը՝ օրական 15 րոպե՝ արտադրողի ցուցումների համաձայն։

Froggymouth-ը նախատեսված է 3 տարեկանից սկսած երեխաների, ինչպես նաև մեծահասակների համար։
Սարքի կիրառման անհրաժեշտությունը որոշվում է մասնագետի կողմից՝ անհատական գնահատման հիման վրա։

📩 Մանրամասների և պատվերի համար գրեք մեզ անձնական հաղորդագրությամբ կամ զանգահարեք՝
📞012 555 300 | 044 555 300
📍Հասցե՝ Պարոնյան 7

✨ Բացառիկ հնարավորություն՝ ծանոթանալու SprintRay-ի նորարարական լուծումներին։🤩Dentax-ը հրավիրում է մասնագիտական սեմինարի՝...
27/10/2026

✨ Բացառիկ հնարավորություն՝ ծանոթանալու SprintRay-ի նորարարական լուծումներին։

🤩Dentax-ը հրավիրում է մասնագիտական սեմինարի՝ SprintRay-ի ներկայացուցչի մասնակցությամբ։

🔬 Ի՞նչ է սպասվում սեմինարի ընթացքում։

▪️ 🔥Նորույթ🔥Nano 3D Printer & Nano Wash սարքավորումների ներկայացումը և կիրառումը թվային ստոմատոլոգիայում։
▪️ SprintRay ապրանքանիշի և արտադրանքի ներկայացում՝ Midas, Pro 2, Die & Model, NightGuard Flex, NightGuard Firm, Crown և այլ ապրանքատեսակներ։
▪️ Թվային ստոմատոլոգիայի նորարարական լուծումներ, որոնք կօգնեն ընդլայնել ձեր հնարավորությունները և զարգացնել կլինիկայի աշխատանքը։

✨ Բացառիկ հնարավորություն՝ հենց ձեր կլինիկայում։

Նոյեմբերի 17-ին SprintRay-ի ներկայացուցիչը կայցելի ընտրված կլինիկաներ՝ անհատական հանդիպումների ընթացքում պատասխանելու ձեր հարցերին և ներկայացնելու ձեզ հետաքրքրող լուծումները։

📌 Անհատական այցերը կլինեն սահմանափակ թվով կլինիկաների համար։

🗓️Նոյեմբերի 16, 2026թ.

🕔 17:00

📍 Դենտաքս | Պարոնյան 7

📲 Տեղերն ու անհատական այցերը սահմանափակ են։ Գրանցվե՛ք հիմա և բաց մի՛ թողեք թվային ստոմատոլոգիայի նոր հնարավորություններին ծանոթանալու այս բացառիկ առիթը։

📞 Գրանցման համար՝ +374 41 355 005

VITA AKZENT LC Effect Stains-ը լուսապոլիմերիզացվող կոմպոզիտային գունանյութերի համակարգ է, որը թույլ է տալիս անհատականացն...
26/10/2026

VITA AKZENT LC Effect Stains-ը լուսապոլիմերիզացվող կոմպոզիտային գունանյութերի համակարգ է, որը թույլ է տալիս անհատականացնել ատամնային վերականգնումները՝ հաղորդելով դրանց բնական երանգներ և էսթետիկ էֆեկտներ։

Գունային շարքը և կիրառությունը
▫️ White — Սպիտակ
Էմալի սպիտակ բծերի, ճաքերի և կալցիումային բծերի վերարտադրման համար։
▫️ Cream — Կրեմագույն
Նուրբ էմալային երանգների, սպիտակավուն բծերի և ատամի մակերեսային ռելիեֆի շեշտադրման համար։
▫️ Orange — Նարնջագույն
Ատամի պարանոցային հատվածի գունային հագեցվածության բարձրացման և բնական դենտինային էֆեկտների ստեղծման համար։
▫️ Russet — Կարմրաշագանակագույն
Էմալային ճաքերի, կտրող եզրերի գունային փոփոխությունների և միջատամնային հատվածների մգեցման համար։
▫️ Pink — Վարդագույն
Լնդային հատվածների բնական գունային էֆեկտների ստեղծման համար։
▫️ Dark Red — Մուգ կարմիր
Լնդային հատվածների անհատականացման համար։
▫️ Blue — Կապույտ
Կտրող և ծամիչ հատվածներում թափանցելիության բնական էֆեկտների վերարտադրման համար։
▫️ Grey-Blue — Մոխրակապույտ
Թափանցելիության նուրբ երանգների վերարտադրման համար։
▫️ Sun — Արևային դեղին
Դենտինային երանգների, ֆիսուրների ընդգծման համար։

🔹 Բնական երանգների վերարտադրում
🔹 Գույնի նուրբ և ճշգրիտ անհատականացում
🔹 Հարմարավետ կիրառություն վրձնով
🔹 Գույնի և փայլի լավ պահպանում



📩 Մանրամասների և պատվերի համար գրեք մեզ անձնական հաղորդագրությամբ կամ զանգահարեք՝
📞012 555 300 | 044 555 300
📍Հասցե՝ Պարոնյան 7

🦷 Թվային ստոմատոլոգիա՝ տեսությունից դեպի իրական կլինիկական պրակտիկա։Ինչպե՞ս են թվային տեխնոլոգիաները փոխում բուժման պլան...
22/10/2026

🦷 Թվային ստոմատոլոգիա՝ տեսությունից դեպի իրական կլինիկական պրակտիկա։

Ինչպե՞ս են թվային տեխնոլոգիաները փոխում բուժման պլանավորման, օկլյուզիոն ռեաբիլիտացիայի և բարդ կլինիկական դեպքերի լուծման մոտեցումները։

🤩Նոյեմբերի 7-ին DENTAX-ում տեղի կունենա մասնագիտական հանդիպում Գրիգորի Օսիպովի հետ, որի ընթացքում կքննարկվեն թվային ստոմատոլոգիայի արդի հնարավորությունները, ժամանակակից աշխատանքային պրոտոկոլներն ու դրանց կիրառումը կլինիկական պրակտիկայում։

📌Հանդիպման հիմնական թեմաները՝

▪️ Ներբերանային սկանավորում և Medit i900 նոր սերնդի սկաների հնարավորությունները
▪️ Համալիր ստոմատոլոգիական բուժման թվային պլանավորում
▪️ Վիրտուալ հոդափոխանակիչ և օկլյուզիոն վերլուծություն
▪️ All-on-X ռեաբիլիտացիայի թվային պրոտոկոլներ
▪️ Բարդ կլինիկական դեպքերի վերլուծություն և առաջադեմ լուծումներ

📢Խոսնակ՝ Գրիգորի Օսիպով Բժիշկ-ստոմատոլոգ-օրթոպեդ, գնատոլոգ, Medit ընկերության Key Opinion Leader և միջազգային կոնֆերանսների խոսնակ։

📅 Նոյեմբերի 7
📍 DENTAX | Պարոնյան 7
📞 Գրանցման համար զանգահարել՝ +374 41 355 005

Address

Paronyan 7
Yerevan

Opening Hours

Monday 10:00 - 18:00
Tuesday 10:00 - 18:00
Wednesday 10:00 - 18:00
Thursday 10:00 - 18:00
Friday 10:00 - 18:00
Saturday 10:00 - 14:00

Telephone

+37412555300

Alerts

Be the first to know and let us send you an email when Dentax posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Dentax:

Shortcuts

Share