12/09/2026
«Վիտրոմեդ» բժշկական կենտրոնը հրավիրում է աշխատանքի լաբորանտ/սպերմոլոգի՝ միանալու սաղմնաբանական լաբորատորիայի թիմին։
Պարտականություններ`
• Սպերմոգրամայի իրականացում,
• Սերմնահեղուկի ընդունում, մշակում և նախապատրաստում արտամարմնային բեղմնավորման (ԱՄԲ) և ներարգանդային սերմնավորման (ԱՍ) ծրագրերի համար,
• Սերմնահեղուկի կրիոսառնապահպանում,
• Սպերմատոզոիդների հայտնաբերում բիոպսիոն նյութում՝ PESA, TESA, TESE և Micro-TESE միջամտությունների ընթացքում,
• Բժշկական փաստաթղթերի վարում և հաշվետվությունների կազմում,
• Աշխատանք բժշկական տեղեկատվական համակարգում (ՄՏՀ/MIS),
• Լաբորատորիայի ներքին կարգերի և որակի վերահսկման պահանջների պահպանում։
Պահանջներ
• Միջին մասնագիտական կրթություն (լաբորանտ) կամ բարձրագույն կրթություն (կենսաբան, լաբորատոր ախտորոշման բժիշկ),
• Համակարգչային ծրագրերի լավ իմացություն,
• Հայերեն և ռուսերեն լեզուների գերազանց իմացություն,
• Անգլերեն լեզվի իմացությունը կդիտվի որպես առավելություն,
• Պատասխանատվության բարձր զգացում, ուշադրություն մանրուքների նկատմամբ, բարեխղճություն և աշխատասիրություն,
• Աշխատանքը կազմակերպելու ունակություն,
• Նոր գիտելիքներ և հմտություններ ձեռք բերելու պատրաստակամություն,
• Աշխատանքային փորձ՝ մինչև 3 տարի։
Մենք առաջարկում ենք
• Աշխատանք վերարտադրողական բժշկության ժամանակակից բժշկական կենտրոնում,
• Մասնագիտական ուսուցում աշխատանքի վայրում,
• Բարեհամբույր մասնագիտական թիմ և հարմարավետ աշխատանքային պայմաններ։
Հավելյալ տեղեկություններ`
Աշխատանքային գրաֆիկ՝ վեցօրյա
• Երկուշաբթի–ուրբաթ՝ 09:00–17:30
• Շաբաթ՝ 09:00–14:00
Աշխատավայր՝ ՀՀ, ք. Երևան, Կենտրոն վարչական շրջան, Այասի 10/2։
Եթե ցանկանում եք աշխատել վերարտադրողական բժշկության առաջատար ոլորտում և դառնալ «Վիտրոմեդ» բժշկական կենտրոնի մասնագիտական թիմի անդամ, խնդրում ենք Ձեր ինքնակենսագրականը (CV) ուղարկել [email protected] էլեկտրոնային հասցեին։
Միայն ընտրված թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի։