Ալերգիկ հիվանդությունների ախտորոշում և բուժում

  • Home
  • Armenia
  • Yerevan
  • Ալերգիկ հիվանդությունների ախտորոշում և բուժում

Ալերգիկ հիվանդությունների  ախտորոշում և բուժում Ալերգիա -Аллергия

‼️Երբ «եղնջացանը» կարող է ունենալ այլ պատճառ44-ամյա տղամարդը երկար ժամանակ ունեցել է՝• կրկնվող շրթունքների այտուց• տարած...
14/08/2026

‼️Երբ «եղնջացանը» կարող է ունենալ այլ պատճառ

44-ամյա տղամարդը երկար ժամանակ ունեցել է՝
• կրկնվող շրթունքների այտուց
• տարածուն մաշկային ցան և քոր
• փքվածություն և աղիքային գանգատներ
• ընդհանուր թուլություն

Նա նախկինում բուժվել էր որպես քրոնիկ սպոնտան եղնջացան, սակայն հակահիստամինային և կորտիկոստերոիդային բուժումը արդյունավետ չէր։ Գաստրոսկոպիան և կոլոնոսկոպիան էական փոփոխություններ չէին ցույց տվել։

Հետագա հետազոտությամբ կղանքի մանրէաբանական քննության արդյունքում հայտնաբերվեց սնկային ախտահարում, և նշանակվեց նպատակային հակասնկային բուժում։
✨ Արդյունք՝ բուժման սկզբից արագ դրական դինամիկա
✔️ ցանի վերացում
✔️ այտուցների և քորի դադար
✔️ ընդհանուր վիճակի զգալի բարելավում
📌 Այս դեպքը ընդգծում է, որ քրոնիկ եղնջացանի դեպքում անհրաժեշտ է գնահատել ամբողջ կլինիկական պատկերը, հատկապես երբ առկա են նաև աղիքային գանգատներ և ստանդարտ բուժման անարդյունավետություն։
⚠️ Սնկային վարակը քրոնիկ եղնջացանի ընդհանուր պատճառ չէ և պահանջում է անհատական գնահատում։

👩🏻‍⚕️ Բժիշկ’ Նելլի Սպիրիդոնի Մերտզանիդու
Ալերգոլոգ-իմունոլոգ
☎️+(374) 93424111

‼️Մոծակների   խայթոցից առաջացած ալերգիկ ռեակցիան հաճախ պայմանավորված է լինում իմուն համակարգի ոչ ադեկվատ  պատասխանով մոծ...
04/08/2026

‼️Մոծակների խայթոցից առաջացած ալերգիկ ռեակցիան հաճախ պայմանավորված է լինում իմուն համակարգի ոչ ադեկվատ պատասխանով մոծակների թքագեղձերում արտադրվող սպիտակուցների նկատմամբ։
Կախված խայթոցի տեղակայումից, պացիենտի ալերգոլոգիական անամնեզից և տարիքից, ալերգիկ ռեակցիան կարող է լինել տեղային, տեղային-լայնածավալ կամ համակարգային։
👉Տեղային սովորական ռեակցիան արտահայտվում է խայթոցի տեղում մաշկի պապուլային (կետային) կարմրածությունով և քորով,որն առաջանում է խայթոցից միջինը 20 րոպե անց և անցնում է 7-10 օրվա ընթացքում:
👉Տեղային-լայնածավալ ռեակցիան արտահայտվում է խայթոցի տեղում առաջացած մաշկի կարմրածությունով,այտուցով՝ 2-10 սմ չափով և ուղեկցվում է անզուսպ քորով։Տվյալ ռեակցիան զարգանում է
խայթոցից հետո՝8 -12 ժամվա մեջ և անհետանում է 3-10 օրվա ընթացքում ։
👉Համակարգային ալերգիկ ռեակցիան հանդիպում է հազվադեպ,որն էլ կլինիկապես կարող է դրսևորվել տարծուն եղնջացանով,Կվինկեի այտուցով,անաֆիլաքսիայով :

☎️+374 93424111

❓ Արդյո՞ք երեխաների մոտ եղնջացանը միշտ ալերգիայի հետևանք էՇատ ծնողներ կարծում են, որ եթե երեխայի մոտ կա եղնջացան, ապա դա...
28/07/2026

❓ Արդյո՞ք երեխաների մոտ եղնջացանը միշտ ալերգիայի հետևանք է

Շատ ծնողներ կարծում են, որ եթե երեխայի մոտ կա եղնջացան, ապա դա պարտադիր ալերգիա է։
Իրականում՝ ոչ միշտ։

Երեխաների մոտ եղնջացանի ամենահաճախ պատճառները կարող են լինել՝
▪ վիրուսային ինֆեկցիաներ
▪ որոշ դեղեր
▪ սնունդ (ոչ միշտ ալերգիկ)
▪ միջատների խայթոցներ

📌 Քրոնիկ եղնջացանի մեծ մասը ալերգիկ ծագում չունի։

❗ Այդ պատճառով ինքնուրույն դիետաներ կամ երկարատև դեղորայքային բուժում սկսել պետք չէ։

👉 Եթե եղնջացանը կրկնվում է կամ երկար է տևում, անհրաժեշտ է բժշկի խորհրդատվություն։
☎️+374 93424111

Եղնջացան երեխաների մոտ․ միշտ ալերգիա՞ էՇատ ծնողներ կարծում են, որ եթե երեխայի մոտ կա եղնջացան, ապա դա պարտադիր ալերգիա է...
28/07/2026

Եղնջացան երեխաների մոտ․ միշտ ալերգիա՞ է

Շատ ծնողներ կարծում են, որ եթե երեխայի մոտ կա եղնջացան, ապա դա պարտադիր ալերգիա է։
Իրականում՝ ոչ միշտ։

Երեխաների մոտ եղնջացանի ամենահաճախ պատճառները կարող են լինել՝
▪ վիրուսային ինֆեկցիաներ
▪ որոշ դեղեր
▪ սնունդ (ոչ միշտ ալերգիկ)
▪ միջատների խայթոցներ

📌 Քրոնիկ եղնջացանի մեծ մասը ալերգիկ ծագում չունի։

‼️Կվինկեի այտուցը կամ Անոթային այտուցը՝ ենթամաշկային կամ ենթալորձաթաղանթային հյուսվածքների այտուց է, որը հատկապես տեղակա...
26/07/2026

‼️Կվինկեի այտուցը կամ Անոթային այտուցը՝ ենթամաշկային կամ ենթալորձաթաղանթային հյուսվածքների այտուց է, որը հատկապես տեղակայվում է դեմքին՝ աչքերի, շուրթերի, լեզվի և կոկորդի շրջանում։ Այն կարող է լինել սուր կամ քրոնիկ, պայմանավորված իմուն և ոչ իմուն մեխանիզմներով, և կարող է զուգորդվել եղնջացանով կամ արտահայտվել առանձին։

📌 Պատճառներ
👉 Ժառանգական նախատրամադրվածություն
👉 Սննդային, դեղորայքային, միջատային կամ շնչառական ալերգեններ
👉 Ֆիզիկական գործոններ (ջուր, ցուրտ, արև, ջերմություն, երկարատև տեղային ճնշում)
👉 Վիրուսային, բակտերիալ, սնկային վարակներ, էնդոկրին համակարգի և ստամոքս-աղիքային խնդիրներ, պարազիտային վարակներ, աուտոիմուն հիվանդություններ

‼️ Այն կարող է զարգանալ շատ արագ և որոշ դեպքերում լինել կյանքի համար վտանգավոր։
❗ Միշտ չէ, որ ուղեկցվում է ցանով կամ քորով։

🚨 Շտապ օգնության անհրաժեշտություն
Եթե այտուցին միանում է՝
⚠️ Շնչառության դժվարացում
⚠️ Ձայնի խռպոտություն
⚠️ Լեզվի կամ կոկորդի այտուց
⚠️ Կուլ տալու դժվարություն

👉 Անհապաղ դիմել շտապ բժշկական օգնության։

❌ Ինչ չի կարելի անել
– Ինքնուրույն դեղեր օգտագործել
– Սպասել, որ «ինքն իրեն կանցնի»
– Կրկին օգտագործել դեղ, որից եղել է ռեակցիա

✔️ Կարևոր է հիշել
Կվինկեի այտուցը չի կարելի գնահատել որպես պարզ ալերգիա։
Պատճառի ճշգրիտ պարզումը և ճիշտ վարումը կարևոր են կրկնությունը կանխելու համար։

☎️+(374)93424111

‼️Անաֆիլաքտիկ շոկը  անաֆիլաքսիայի ծանրագույն դրսևորումն է, որը կարող է առաջանալ ցանկացած  ալերգենի հետ շփումից  վայրկյան...
25/07/2026

‼️Անաֆիլաքտիկ շոկը անաֆիլաքսիայի ծանրագույն դրսևորումն է, որը կարող է առաջանալ ցանկացած ալերգենի հետ շփումից վայրկյաններ կամ րոպեներ անց։ Այն առաջանում է իմուն համակարգի կողմից ձերբազատված մի շարք բիոակտիվ միջնորդանյութերի արդյունքում։
♦️Անաֆիլաքտիկ շոկի առաջացման պատճառներ կարող են լինել տարբեր արտաքին ազդակներ.
👉սննդամթերքներ ( կաթ,ձու,ընդեղեն,միրգ ,բանջարեղեն,միս ,ծովամթերք, սոյա,ալյուր և այլն )
👇դեղամիջոցներ(հակաբիոտիկներ,ցավազրկողներ՝ ոչ ստերոիդային հակաբորբոքային պրեպարատներ , տեղային անեսթեթիկներ,ներերակային կոնտրաստ նյութեր,վիտամիններ և այլն),
👉միջատների թույնը
👉լատեքսը ….

♦️Ախտանիշներն են՝
•հաճախասրտություն,տագնապային վիճակ,
• եղնջացան, քոր, մաշկի կարմրություն,
• զարկերակային ճնշման անկում
• լեզվի կամ կոկորդի այտուց, շնչառության դժվարացում, խզզոցներ,խեղդոցի զգագողություն
• սրտխառնոց, փսխում,փորլուծություն,
• գլխապտույտ, ուշագնացություն

‼️Անաֆիլաքսիայի բուժման անհապաղ և միակ օգնության դեղամիջոցը՝
ադրենալինն է և ոչ թե հակաալերգիկ միջոցներն ու կորտիկոստերոիդները(դեքսամետազոնը) ինչպես կարծում են շատերը ։Ադրենալինի
ներարկման հետ մեկտեղ հիվանդը պետք է շտապ տեղափոխվի հիվանդանոց,քանզի գրագետ և ժամանակին օգնություն ցույց չտալու դեպքում անաֆիլաքտիկ շոկը սովորաբար մահացու է
լինում ։

☎️+(374) 93424111

⁉️Որո՞նք են ալերգիկ ռեակցիաների կլինիկական դրսևորումմերն ու ծանրության աասիճաններըԱլերգիկ ռեակցիաների կլինիկական դրսևորո...
23/07/2026

⁉️Որո՞նք են ալերգիկ ռեակցիաների կլինիկական դրսևորումմերն ու ծանրության աասիճանները

Ալերգիկ ռեակցիաների կլինիկական դրսևորումները բազմաբնույթ են և ունեն թեթև , միջին և ծանր ընթացք։

♦️Թեթև և միջին ծանրության ալերգիկ ռեակցիաներն են ՝
•Քթի փակվածությունը ,քթահոսությունը ,դժվարացած քթային շնչառությունը
•Արցունքահոսությունը , կոպերի չորությունը ,թեփոթվածությունը, փռշտոցները
•Ականջներում ,կոկորդում քորի զգացողությունը
•Գլխացավերը
•Մաշկի ցանավորումը, ուղեկցվող անզուսպ քորը
•Սրտխառնոցը,փսխումը,փորլուծությունը
•Հազը,հևոցը ,արտաշնչման փուլի խանգարումը
♦️Ծանր ընթացք ունեցող
ալերգիկ ռեակցիաներն են՝
•Բրոնխոսպազմը, տարածության վրա լսվող սուլող բնույթի խզոցները,շնչահեղձության զգացողությունը
•Կվինկեի այտուցը ՝ կոպերի ,կոկորդի ,լեզվի այտուցվածությունը ,շնչահեղձության զգացողությունը
•Անաֆիլակտիկ շոկը՝ ճնշման անկումը, գիտակցության կորուստը ։
👆Վերոնշյալ գանգատների դեպքում խորհուրդ է տրվում դիմել մասնագետին, հետազոտվել և պարզել Ձեր ալերգիայի պատճառը , խուսափելով հետագա բարդություններից և անդառնալի հետևանքներից,քանի որ անգամ թեթև ընթացք ունեցող ալերգիկ ռեակցիաները միտում ունեն բարդանալու։

☎️+(374)93424111

‼️Մեր  կենտրոնում ախտորոշվում և բուժվում են հետևյալ ալերգիկ հիվանդությունները.👉բրոնխիալ ասթմա👉սուր և խրոնիկ եղնջացան👉Կվի...
21/07/2026

‼️Մեր կենտրոնում ախտորոշվում և բուժվում են հետևյալ ալերգիկ հիվանդությունները.

👉բրոնխիալ ասթմա
👉սուր և խրոնիկ եղնջացան
👉Կվինկեի այտուց
👉սեզոնային և շուրջտարյա ալերգիկ ռինիտ
👉ատոպիկ և կոնտակտային դերմատիտ.
👉 սննդային ալերգիա

☎️+374 93424111

‼️ Ձմերուկ ուտելուց հետո նկատու՞մ եք շրթունքների ,լեզվի ,կոկորդի ծակծկոց ,քոր այտուցվածություն, ցավ որովայնի շրջանում,սր...
19/07/2026

‼️ Ձմերուկ ուտելուց հետո նկատու՞մ եք շրթունքների ,լեզվի ,կոկորդի ծակծկոց ,քոր այտուցվածություն, ցավ որովայնի շրջանում,սրտխառնոց,փսխում ,մաշկի ցանավորում …
👉Հնարավոր է այն լինի ալերգիկ ռեակցիան պայմանավորված Ձեր մոլախոտերի հանդեպ ունեցած գերզգայունության հետ,որը խաչաձև ռեակցիա է տալիս ձմերուկի հետ :Ալերգիա՝ինչն արդեն հնարավոր է ստուգել մեր լաբորատորիայում:

☎️374 93424111

Address

Ул . Абовяна 34/3 , ул Грачья Нерсисяна 14/1 Зейтун
Yerevan

Opening Hours

Monday 09:00 - 17:00
Tuesday 09:00 - 17:00
Wednesday 09:00 - 17:00
Thursday 09:00 - 17:00
Friday 09:00 - 17:00
Saturday 09:00 - 17:00

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Ալերգիկ հիվանդությունների ախտորոշում և բուժում posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share

Category