16/07/2026
Այն, ինչ պետք է իմանա յուրաքանչյուր կին ձվարանների պոլիէնդոկրին նյութափոխանակային համախտանիշի մասին
Այն վերարտադրողական տարիքի կանանց ամենահաճախ հանդիպող էնդոկրին հիվանդություններից մեկն է։
Ո՞ր երկրներում է տարածված։
Միջազգային տվյալների համաձայն՝ ՊՁՀ-ն հանդիպում է աշխարհի բոլոր երկրներում և բոլոր էթնիկ խմբերում (8–13%-ի մոտ)։
Ինչո՞ւ է առաջանում ՊՁՀ-ը
Մինչ օրս հիվանդության մեկ հստակ պատճառ հայտնի չէ։ Այն զարգանում է մի քանի գործոնների համակցությամբ.
🔹 Գենետիկական նախատրամադրվածություն (ընտանիքում կա ճաիպակալում, պոլիկիստոզ ,Շաքարային դիաբետ և այլն)
ավելորդ քաշ,
🔹 Ավելորդ քաշը և ճարպակալումը կարող են խորացնել հիվանդության դրսևորումները, սակայն ‼️ ՊՁՀ֊ը կարող է լինել նաև նորմալ քաշ ունեցող կանանց մոտ։
🔸️նստակյաց կենսակերպ,
🔸️բարձր կալորիականությամբ սնունդ,
🔸️նյութափոխանակային խանգարումներ` այդ թվում նաև
🔹 Ինսուլինառեզիստենտություն և ինսուլինի բարձր մակարդակն արյան մեջ
🔹 Անդրոգենների (արական սեռական հորմոնների) բարձր մակարդակ
🔹Հորմոնալ կարգավորման խանգարումներ (հիպոթալամուս–հիպոֆիզ–ձվարան առանցք)
♀️ Հիմնական ախտանշաններն են
🔻Անկանոն կամ բացակայող դաշտան
🔻Օվուլյացիայի խանգարում և անպտղություն
🔻Հիրսուտիզմ (ավելորդ մազակալում)
🔻Ակնե
🔻Մազաթափություն՝ անդրոգենային տիպով (ինչպես տղամարդկանց մոտ)
🔻Քաշի ավելացում կամ քաշի նվազեցման դժվարություն
Ուլտրաձայնային հետազոտությամբ բազմակի փոքր ֆոլիկուլներ (կիստաներ) ձվարաններում
✅️Կարևոր է իմանալ, որ ոչ բոլոր կանանց մոտ են առկա բոլոր ախտանշանները։
Ինչպե՞ս է բուժվում ՊՁՀ-ը
Բուժումը ընտրվում է անհատապես՝ կախված կնոջ տարիքից, ախտանշաններից և հղիության պլանավորումից` գինեկոլոգի կամ Էնդոկրինոլոգի կողմից։
💊Բուժման հիմնական ուղղություններն են՝
Կենսակերպի փոփոխություն՝ հավասարակշռված սնունդ, կանոնավոր ֆիզիկական ակտիվություն և անհրաժեշտության դեպքում քաշի նվազեցում։
Դաշտանային ցիկլի կարգավորում՝ ըստ բժշկի նշանակման։
Ակնեի, հիրսուտիզմի բուժում։
Ինսուլինառեզիստենտության կարգավորում
Օվուլյացիայի խթանում՝ հղիություն պլանավորող կանանց մոտ։
📚Օգտագործված աղբյուրները 📖📚
• 2023 International Evidence-based Guideline for the Assessment and Management of PCOS (ASRM, ESHRE, Monash University)
• Endocrine Society Clinical Practice Guideline
• Williams Gynecology, 4th Edition