Nork Marash Medical Center (NMMC)

Nork Marash Medical Center (NMMC) We are working together to make your heart beat better! It is led by Dr. Hagop (Hrayr) Hovaguimian, an Armenian-American cardiothoracic surgeon from St.

Founded in the early 90s with the help of Armenian Diaspora's charity organizations in United States, United Kingdom and France, Nork-Marash Medical Center became one of the leaders in cardiac surgery in CIS region. Via its charity projects, the center has provided free cardiac surgical care for children from Russian Federation, Belarus, Kyrgyzstan, Uzbekistan, Tajikistan, Georgia, Syria. Nork-Marash Medical Center is a teaching hospital and biomedical research facility in Yerevan, Armenia, focused on cardiac care which has achieved international standards. Vincent's Hospital, Portland, Oregon, USA. The center consists of Cardiothoracic Surgery, Adult Cardiology Arrhythmology Clinic, Vascular Clinic and Pediatric Cardiology divisions. Along with traditional open heart surgery, it covers also Interventional Cardiology and minimally invasive cardiac surgery. This center is headed by Dr. Mikayel Adamyan.

📢 «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի կողմից կազմակերպված «Առիթմոլոգիական ֆորում-2026» գիտաժողովի հարգելի’ մասնակիցներ📌 Տեղեկ...
27/08/2026

📢 «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի կողմից կազմակերպված «Առիթմոլոգիական ֆորում-2026» գիտաժողովի հարգելի’ մասնակիցներ

📌 Տեղեկացնում ենք, որ ձեր մասնակցությունը հավաստող վկայականները կարող եք ստանալ «Նորք-Մարաշ» ԲԿ-ի (📍Ա. Արմենակյան 108/4) տեղեկատուից երկուշաբթիից ուրբաթ՝ ժամը 9:00-19:00

‼️ «ՆՈՐՔ-ՄԱՐԱՇ» ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ Է ՀՐԱՎԻՐՈՒՄ ԱՐՄԵԴ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԻՄԱՑՈՒԹՅԱՄԲ ՕՊԵՐԱՏՈՐԻՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ☑️ ԱՐՄԵԴ ...
26/08/2026

‼️ «ՆՈՐՔ-ՄԱՐԱՇ» ԲԺՇԿԱԿԱՆ ԿԵՆՏՐՈՆՆ ԱՇԽԱՏԱՆՔԻ Է ՀՐԱՎԻՐՈՒՄ ԱՐՄԵԴ ՀԱՄԱԿԱՐԳԻ ԻՄԱՑՈՒԹՅԱՄԲ ՕՊԵՐԱՏՈՐԻ

ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ
☑️ ԱՐՄԵԴ էլեկտրոնային առողջապահության համակարգում բուժառուների՝ սահմանված կարգով և պահանջներով ամբողջական տվյալների հավաքագրում և մուտքագրում։

ՊԱՀԱՆՋՆԵՐ
☑️ Բարձրագույն կրթություն
☑️ ԱՐՄԵԴ համակարգով աշխատելու պարտադիր աշխատանքային փորձ
☑️ Համակարգչային ծրագրերի, էլեկտրոնային փաստաթղթաշրջանառության իմացություն

ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՕՐԵՐ ԵՎ ԺԱՄԵՐ
Երկուշաբթիից հինգշաբթի՝ 9:00-17:30
Ուրբաթ՝ 9:00-16:30

🔴 Հետաքրքրվածության դեպքում խնդրում ենք մոտենալ մարդկային ռեսուրսների կառավարման բաժին կամ զանգահարել 📞 010655930 հեռախոսահամարով երկուշաբթիից հինգշաբթի՝ ժամը 9:00-17:30, ուրբաթ՝ ժամը 9:00-16:30: Ինքնակենսագրականները կարող եք ուղարկել 📩[email protected] էլեկտրոնային հասցեին։

🫀Շոգ եղանակը կարող է լրացուցիչ ծանրաբեռնել սրտանոթային համակարգը։ Պահպանե’ք մի քանի պարզ կանոն՝💧 Խմե’ք բավարար քանակությ...
24/08/2026

🫀Շոգ եղանակը կարող է լրացուցիչ ծանրաբեռնել սրտանոթային համակարգը։ Պահպանե’ք մի քանի պարզ կանոն՝

💧 Խմե’ք բավարար քանակությամբ հեղուկ։ Սովորաբար խորհուրդ է տրվում օրական մոտ 1.5–2 լիտր հեղուկ, սակայն սրտային անբավարարության դեպքում հեղուկի քանակը պետք է որոշի բժիշկը։

☀️ Խուսափե’ք արևի տակ երկար մնալուց, հատկապես 11:00–17:00-ը ընկած ժամանակահատվածում

🏃‍♀️ Ֆիզիկական ակտիվությունը կատարե’ք առավոտյան կամ երեկոյան

🥗 Նախապատվությունը տվե’ք թեթև և դյուրամարս սննդին՝ բանջարեղեն, մրգեր

🧂 Սահմանափակե’ք աղի օգտագործումը

🍷 Խուսափե’ք ալկոհոլի չարաշահումից

💊 Սրտի և ճնշման դեղերն ընդունե’ք միայն բժշկի նշանակմամբ և մի’ փոխեք դեղաչափն ինքնուրույն

🥰 Իսկ մենք Ձեր կողքին ենք 24/7
📍Ա. Արմենակյան 108/4
📞 010655930

Այսօր «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի Ինտենսիվ բաժանմունքի պատասխանատու սրտաբան Լիանուշ Մկրտչյանի տարեդարձն է։ 🎉 Շնորհավո...
21/08/2026

Այսօր «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի Ինտենսիվ բաժանմունքի պատասխանատու սրտաբան Լիանուշ Մկրտչյանի տարեդարձն է։
🎉 Շնորհավորում ենք սիրելի բժշկուհուն, մաղթում ամուր առողջություն, երջանկություն, մասնագիտական հաջողություններ։

📩 Ինքնակենսագրականները կարող եք ուղարկել hr@nmmc.am էլ. հասցեին, զանգահարել 📞010655930 հեռախոսահամարով կամ մոտենալ մարդկ...
21/08/2026

📩 Ինքնակենսագրականները կարող եք ուղարկել [email protected] էլ. հասցեին, զանգահարել 📞010655930 հեռախոսահամարով կամ մոտենալ մարդկային ռեսուրսների կառավարման բաժին։
📍Ա. Արմենակյան 108/4

📣 Եթե ցանկանում եք շարունակել ձեր մասնագիտական կրթությունը և ավելացնել կլինիկական փորձառությունը, ձեռք բերել ժամանակակից գիտելիքներ և գործնական հմտություններ սրտաբանության ոլորտում, ուրեմն «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի ՍՐՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՖԵԼՈՈՒՇԻՓ ԾՐԱԳԻՐԸ հենց ձեզ համար է:

ԾՐԱԳՐԻ ԱՌԱՎԵԼՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ
✔️ Համապարփակ կլինիկական պատրաստվածություն
🫀Տեսական գիտելիքների վերազինում կլինիկական փորձով
🫀Էխոսրտագրության հմտությունների ձևավորում և զարգացում
🫀Սրտաբանական և ինտենսիվ թերապիայի բաժանմունքներում և ընդունարանում բուժառուների վարում
🫀Սրտային վիրաբուժության և ինվազիվ թիմերի հետ աշխատելու հնարավորություն՝ բուժառուների նախա- և հետվիրահատական վարույթ
🫀Ռոտացիաներ առիթմոլոգիայի, մանկական, ինտերվենցիոն սրտաբանության, ռեանիմացիոն և վիրաբուժական բաժանմունքներում
🫀Մասնակցություն կլինիկական քննարկումներին
✔️Անհատական մենթորություն և ուսուցում փորձառու մասնագետների կողմից
✔️Գիտահետազոտական աշխատանքներին մասնակցության հնարավորություն
✔️Մասնակցություն շաբաթական կազմակերպվող Zoom կոնֆերանսներին (Journal Club)

🔴 Ծրագրի ավարտից հետո դուք կունենաք լայն հնարավորություն անցնելու աշխատանքի ՀՀ առաջատար մի շարք կլինիկաներում։

❓Ովքե՞ր կարող են դիմել
✔️ Կլինիկական օրդինատուրան ավարտած սրտաբանները

📣 Դիմելու համար անհրաժեշտ է
✔️Հավաստագիր
✔️ Ինքնակենսագրական
✔️Մոտիվացիոն նամակ 1 էջի սահմաններում

📩 Ինքնակենսագրականները կարող եք ուղարկել [email protected] էլ. հասցեին, զանգահարել 📞010655930 հեռախոսահամարով կամ մոտենալ մարդկային ռեսուրսների կառավարման բաժին։
📍Ա. Արմենակյան 108/4

Այսօր իր տարեդարձն է նշում «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի մանկական միջամտական սրտաբան Կարեն Զոհրաբյանը։ 🎉 Շնորհավորում ե...
20/08/2026

Այսօր իր տարեդարձն է նշում «Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի մանկական միջամտական սրտաբան Կարեն Զոհրաբյանը։

🎉 Շնորհավորում ենք սիրելի բժշկին, մաղթում ամուր առողջություն, մասնագիտական հաջողություններ, երջանկություն։
Շնորհակալ ենք բազում առողջ զարկող սրտերի համար 😊

👩‍⚕️👨‍⚕️ «Նորք-Մարաշ» ԲԿ-ի անոթային կլինիկայի բուժական թիմը📌 Անոթային կլինիկան իրականացնում է անոթային ախտորոշիչ և բուժա...
19/08/2026

👩‍⚕️👨‍⚕️ «Նորք-Մարաշ» ԲԿ-ի անոթային կլինիկայի բուժական թիմը

📌 Անոթային կլինիկան իրականացնում է անոթային ախտորոշիչ և բուժական հետևյալ ծառայությունները.

✔️ Անոթային պաթոլոգիաները հայտնաբերելու գործիքային հետազոտություններ (դուպլեքս սկանավորում, ՀՇ)
✔️ Անոթային պաթոլոգիաների կոնսերվատիվ (դեղորայքային) ամբուլատոր և ստացիոնար հսկողություն և բուժում
✔️ Մակերեսային և խորանիստ երակների պաթոլոգիաների վիրահատական բուժում (բաց, լազերային, սկլերոթերապիա, թրոմբոլիզիս, ստենտավորում)
✔️ Պերիֆերիկ զարկերակների պաթոլոգիաների բաց և ներանոթային վիրահատություններ (ստենտավորում, բալոնային անգիոպլաստիկա, էնդարտերէկտեմիա, շունտավորում)
✔️ Պարանոցի զարկերակների պաթոլոգիաների բաց և ներանոթային բուժում (քնային, ենթաանրակային զ/ե/)
✔️ Կրծքային և որովայնային աորտայի հիվանդությունների բաց և ներանոթային բուժում (անևրիզմաների, խցանումների, շերտազատումների պրոթեզավորում, ստենտ-գրաֆտների տեղադրում)
✔️ Այլ անոթային խնդիրների/հիվանդությունների բաց և ներանոթային բուժում

🔴 Նյարդաբանական և էնդոկրինոլոգիական ծառայություններն իրականացնում են նյարդային և էնդոկրին համակարգերի հիվանդությունների ախտորոշում և բուժում:

📍Ա. Արմենակյան 108/4
📞 099258022

18/08/2026

📌 Հարգելի’ հետևորդներ
Նախասրտերի ֆիբրիլյացիայի (շողացող առիթմիա) բուժման վիրահատական միջամտությանը՝ աբլացիային առնչվող ձեր կողմից հաճախակի հնչող հարցերին է անդրադառնում մեր կենտրոնի ինվազիվ առիթմոլոգ Արմեն Խաչատրյանը։

🫀Հարցերի և գրանցումների համար կարող եք զանգահարել Առիթմոլոգիական կլինիկա 📞 010655930 հեռախոսահամարով։

Այսօր սրտային վիրաբույժ, «Նորք-Մարաշ» ԲԿ-ի սրտանոթային վիրաբուժության ծառայության ղեկավար, ՀՀ ԱՆ խորհրդատու սրտի վիրաբու...
15/08/2026

Այսօր սրտային վիրաբույժ, «Նորք-Մարաշ» ԲԿ-ի սրտանոթային վիրաբուժության ծառայության ղեկավար, ՀՀ ԱՆ խորհրդատու սրտի վիրաբուժության գծով Գագիկ Հեբոյանի տարեդարձն է։ Մարդ, ում անվան հետ զուգահեռվում են հազարավոր փրկված կյանքեր, ում շնորհիվ բազում սրտեր շարունակում են առողջ բաբախել, ում անձնուրաց նվիրումն ու դերն անգնահատելի են սրտաբանության և սրտային վիրաբուժության զարգացման մեջ։

🎉 Սիրելի’ բժիշկ Հեբոյան, «Նորք-Մարաշ» ԲԿ մեծ ընտանիքի կողմից սրտանց շնորհավորում ենք Ձեզ, մաղթում ամուր առողջություն, անսպառ ուժ, մասնագիտական նոր հաջողություններ և երջանկություն։
Շնորհակալ ենք Ձեր նվիրումի, բազմաթիվ առողջ բաբախող սրտերի համար։

🫀«Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի մեծահասակների սրտաբանական կլինիկայի բարձր որակավորում ունեցող մասնագետները իրականացնում ...
10/08/2026

🫀«Նորք-Մարաշ» բժշկական կենտրոնի մեծահասակների սրտաբանական կլինիկայի բարձր որակավորում ունեցող մասնագետները իրականացնում են սրտանոթային համակարգի հիվանդություններ ունեցող չափահաս (18 տարեկան և բարձր տարիքի) բուժառուների ախտորոշիչ հետազատություններ և բուժական տարատեսակ միջամտություններ:

👇Ախտորոշիչ ծառայություններից այստեղ կատարվում են՝

🫀Էլեկտրասրտագրություն
🫀Էխոսրտագրություն
🫀Տրանսէզոֆագեալ էխոսրտագրություն
🫀Սթրես – էլեկտրասրտագրություն
🫀Սթրես–էխոսրտագրություն (դեղորայքային և ֆիզիկական ծանրաբեռնվածության)
🫀Արյան ճնշման ամբուլատոր մոնիթորինգ
🫀Սրտի պաթոլոգիաների ախտորոշում և շարունակական վարույթ (follow up)
🫀Բուժառուի հետմիջամտական, հետվիրահատական վարույթ (follow up)
🫀Հեռակա խորհրդատվություն

🔴 Սրտաբանի ուղեգրմամբ կատարվում են հետևյալ միջամտությունները՝

✔️Սրտի աջ և ձախ բաժինների ներսրտային հետազոտություններ
✔️Պսակաձև զարկերակների բալոնային անգիոպլաստիկա և ստենտավորում
✔️Սրտի հիվանդությունների և մագիստրալ անոթների խնդիրներով հիվանդների վիրահատական և ինտերվենցիոն բուժում
✔️Պերիկարդի պունկցիա
✔️Պլևրայի պունկցիա
✔️Կարդիովերսիա

📍Ա. Արմենակյան 108/4
📞 010655930
🌐 www.nmmc.am

Address

108/4 Armenakyan Str.
Yerevan
0047

Telephone

+37410655930

Alerts

Be the first to know and let us send you an email when Nork Marash Medical Center (NMMC) posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Nork Marash Medical Center (NMMC):

Shortcuts

Share