NCID/ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն

  • Home
  • Armenia
  • Yerevan
  • NCID/ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն

NCID/ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from NCID/ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն, Hospital, Yerevan.

ՀՀ ԱՆ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲԸ

Ստացիոնար կլինիկա
Հայաստան, 0038, Երևան Բաբաջանյան փող., 42 շենք
Տնօրենի ընդունարան` +374-10-654240
Պացիենտների ընդունարան` +374-10-655042

Ամբուլատոր կլինիկա
Հայաստան, 0040, Երևան Աճառյան փող., 2 շենք
Տնօրենի ընդունարան` +374-10-617107
Պացիենտների ընդունարան` +374-10-610920

Թոքաբանության ազգային կլինիկա
Հայաստան, 2204, Կոտայքի մարզ, քաղաք Աբովյան, Արզնու խճուղի 10
Պացիենտների ընդունարան` +374-222-2-02-22

Սեպտեմբերի 17-ը Պացիենտների անվտանգության համաշխարհային օրն է🔹Առողջապահության համաշխարհային կազմակերպության նախաձեռնությ...
17/09/2026

Սեպտեմբերի 17-ը Պացիենտների անվտանգության համաշխարհային օրն է

🔹Առողջապահության համաշխարհային կազմակերպության նախաձեռնությամբ նշվող օրվա նպատակն է բարձրացնել բժշկական օգնության և սպասարկման ընթացքում պացիենտների անվտանգության վերաբերյալ իրազեկվածությունը և նպաստել կանխարգելելի սխալների ու ռիսկերի նվազեցմանը։

🔹2026 թվականի օրվա թեման է՝ «Անվտանգ բուժօգնություն ոչ վարակիչ հիվանդությունների դեպքում»՝ հատուկ ուշադրություն հրավիրելով սրտանոթային, շաքարային դիաբետ, ուռուցքային և քրոնիկ շնչառական հիվանդություններով պացիենտների անվտանգ և որակյալ շարունակական բուժօգնության ապահովմանը՝ ընդգծելով ժամանակին և ճշգրիտ ախտորոշման, դեղորայքային բուժման անվտանգության, բուժօգնության տարբեր օղակների միջև արդյունավետ փոխգործակցության և պացիենտների ակտիվ ներգրավման կարևորությունը։

🔹 Պացիենտի անվտանգությունը բուժօգնության ամբողջ գործընթացի անբաժանելի մասն է՝ սկսած ճիշտ ախտորոշումից և բուժման ընտրությունից մինչև բժշկական թիմի արդյունավետ հաղորդակցությունը, վարակի կանխարգելման կանոնների պահպանումն ու պացիենտի տեղեկացված մասնակցությունը։

🔹 ԻՀԱԿ-ում պացիենտների անվտանգությունը բուժօգնության յուրաքանչյուր փուլի կարևոր սկզբունքներից է։ Անվտանգության մշակույթը ենթադրում է սահմանված ընթացակարգերի պահպանում, հնարավոր ռիսկերի ժամանակին հայտնաբերում և արձանագրում, ինչպես նաև բժշկական թիմի և պացիենտի բաց ու արդյունավետ հաղորդակցություն։

🔹 Պացիենտն իր հերթին կարող է ակտիվ մասնակցել սեփական բուժման գործընթացին՝ հարցեր տալով, տրամադրելով ամբողջական տեղեկատվություն իր առողջական վիճակի և ընդունվող դեղերի մասին ու ճշտելով հետազոտության և բուժման հաջորդ քայլերը։

Անվտանգ բուժօգնություն՝ ողջ կյանքի ընթացքում։
Safe care for life!

🧫Սնկային վարակները միայն մաշկի խնդիր չենՍեպտեմբերի 14–18-ը Սնկային հիվանդությունների իրազեկման շաբաթն էՍնկերի հետ շփումը...
15/09/2026

🧫Սնկային վարակները միայն մաշկի խնդիր չեն

Սեպտեմբերի 14–18-ը Սնկային հիվանդությունների իրազեկման շաբաթն է

Սնկերի հետ շփումը կարող է տեղի ունենալ այնտեղ, որտեղ ապրում, աշխատում, ճանապարհորդում կամ բուժօգնություն ենք ստանում։ Սակայն շփումը դեռևս չի նշանակում հիվանդություն։ Վարակը զարգանում է, երբ սնկի տեսակը, մարդու առողջական վիճակը և այլ նպաստող գործոններ հնարավորություն են տալիս դրա տարածմանը։

Սնկային հիվանդությունները հաճախ կապում ենք մաշկի, ոտնաթաթերի կամ եղունգների ախտահարման հետ։ Մինչդեռ որոշ սնկեր կարող են ներթափանցել օրգանիզմ, տարածվել արյան միջոցով և ախտահարել կենսական կարևոր օրգաններ ու համակարգեր։

🔹Սնկային թոքաբորբ

Կարող է դրսևորվել ջերմությամբ, հազով, կրծքավանդակի ցավով և շնչառության դժվարացմամբ։ Այս ախտանշանները հաճախ նման են բակտերիալ կամ վիրուսային թոքաբորբի դրսևորումներին, ինչի պատճառով ճիշտ ախտորոշումը կարող է ուշանալ։

🔹Սնկային սեպսիս

Սնկերի ներթափանցումն արյան շրջանառություն՝ ֆունգեմիան, այդ թվում՝ Candida-ով պայմանավորված կանդիդեմիան, կարող է հանգեցնել սեպսիսի՝ վարակի նկատմամբ օրգանիզմի անկառավարելի արձագանքով պայմանավորված կյանքին սպառնացող վիճակի։

🔹Նյարդային համակարգի սնկային ախտահարումներ

Սնկերը կարող են ախտահարել գլխուղեղը, ողնուղեղը կամ դրանք պատող թաղանթները՝ առաջացնելով մենինգիտ, էնցեֆալիտ կամ միելիտ։ Հնարավոր նշաններից են ուժեղ գլխացավը, պարանոցի կարկամությունը, գիտակցության խանգարումը և ցնցումները։

🔹Ոսկրերի սնկային ախտահարումներ

Սնկային օստեոմիելիտը հազվադեպ, բայց ծանր վարակ է։ Այն կարող է արտահայտվել երկարատև տեղային ցավով, այտուցով, շարժումների սահմանափակմամբ կամ չլավացող վերքով։

🔹Լյարդի և փայծաղի սնկային ախտահարումներ

Տարածուն սնկային վարակի դեպքում կարող են ախտահարվել նաև լյարդն ու փայծաղը, հատկապես իմունային պաշտպանության արտահայտված նվազում ունեցող անձանց շրջանում։

🔹Արյունատար անոթների սնկային ախտահարումներ

Որոշ սնկեր կարող են ներխուժել անոթների պատեր՝ առաջացնելով արյան հոսքի խանգարում, թրոմբոզ, արյունահոսություն կամ հյուսվածքների մեռուկացում։

Ծանր և ինվազիվ սնկային վարակների ռիսկն ավելի բարձր է իմունային համակարգի աշխատանքի խանգարում, մասնավորապես՝ ընկճված իմունային համակարգ կամ շաքարային դիաբետ ունեցող, փոխպատվաստում կամ քիմիաթերապիա անցած, իմունաճնշող բուժում ստացող, ինչպես նաև երկարատև հիվանդանոցային խնամքի և ինվազիվ միջամտությունների կարիք ունեցող անձանց շրջանում։

Հակաբիոտիկները սնկային վարակները չեն բուժում։ Ավելին՝ դրանց երկարատև կամ առանց հստակ բժշկական ցուցման կիրառումը կարող է խաթարել օրգանիզմի բնական միկրոֆլորան և մեծացնել որոշ սնկային վարակների, հատկապես կանդիդոզի զարգացման ռիսկը։

Եթե վարակի ախտանշանները երկարատև են, վիճակը վատանում է կամ նշանակված բուժումը չի օգնում, անհրաժեշտ է դիմել բժշկի և անցնել համապատասխան հետազոտություններ։

Մի՛ բուժեք կասկածը։ Պարզե՛ք պատճառը։

#ՍնկայինՀիվանդություններիՇաբաթ

Սեպտեմբերի 13-ը Սեպսիսի համաշխարհային օրն է🦠 Սեպսիսը կյանքին սպառնացող վիճակ է, որն առաջանում է, երբ վարակի նկատմամբ օրգ...
13/09/2026

Սեպտեմբերի 13-ը Սեպսիսի համաշխարհային օրն է

🦠 Սեպսիսը կյանքին սպառնացող վիճակ է, որն առաջանում է, երբ վարակի նկատմամբ օրգանիզմի անկառավարելի արձագանքը սկսում է վնասել սեփական հյուսվածքներն ու օրգանները։ Առանց վաղ ախտորոշման և ժամանակին բուժման այն կարող է հանգեցնել սեպտիկ շոկի, բազմաօրգանային անբավարարության, հաշմանդամության և մահվան։

Սեպսիս կարող են առաջացնել բակտերիալ, վիրուսային, սնկային և մակաբուծային վարակները։ Այն կարող է զարգանալ ցանկացած մարդու մոտ, սակայն առավել խոցելի են նորածիններն ու փոքր երեխաները, հղիները, տարեցները, քրոնիկ հիվանդություններ կամ իմունային համակարգի թուլացում ունեցող անձինք։

💡 Առողջապահության համաշխարհային կազմակերպության տվյալներով՝ 2017 թվականի համաշխարհային գնահատականները վկայում են սեպսիսի շուրջ 48.9 միլիոն դեպքի և դրա հետ կապված 11 միլիոն մահվան մասին։ Սա կազմում է աշխարհում բոլոր մահերի գրեթե 20%-ը։ Դեպքերի մոտ կեսը՝ շուրջ 20 միլիոնը, արձանագրվել է մինչև 5 տարեկան երեխաների շրջանում։

Սեպսիսի հետևանքները կարող են պահպանվել նաև ապաքինումից հետո։ Այն վերապրած մարդիկ հաճախ բախվում են երկարատև ֆիզիկական, հոգեբանական և ճանաչողական խնդիրների ու վերականգնողական խնամքի անհրաժեշտության։

Սեպսիսի համաշխարհային օրը Սեպսիսի համաշխարհային դաշինքի նախաձեռնությամբ առաջին անգամ նշվել է 2012 թվականին։ Իսկ 2017 թվականին Առողջապահության համաշխարհային վեհաժողովն ընդունել է սեպսիսի կանխարգելման, ախտորոշման և կլինիկական վարման բարելավման վերաբերյալ WHA70.7 բանաձևը՝ սեպսիսը ճանաչելով որպես համաշխարհային առողջապահական առաջնահերթություն։

2024 թվականին մեկնարկել է «Սեպսիսի դեմ պայքարի համաշխարհային օրակարգ 2030»-ը, որի նպատակն է կանխարգելման, վաղ հայտնաբերման, որակյալ բուժօգնության և առողջապահական համակարգերի ամրապնդման միջոցով նվազեցնել սեպսիսի համաշխարհային բեռը։

📌 2026 թվականի կարգախոսն է՝․ «Ներդրո՛ւմ կատարեք սեպսիսի դեմ պայքարում՝ փրկե՛ք կյանքեր»։

Այս ուղերձը հիշեցնում է, որ իրազեկվածությունն ինքնին բավարար չէ։ Անհրաժեշտ են շարունակական ներդրումներ վարակների կանխարգելման, պատվաստումների, վաղ ախտորոշման, բուժաշխատողների վերապատրաստման, ժամանակին ու որակյալ բուժօգնության, հետազոտությունների և վերականգնողական ծառայությունների զարգացման ուղղությամբ։

🩸 Վարակի ֆոնին վիճակի կտրուկ վատացումը, շնչառության արագացումը կամ դժվարացումը, գիտակցության շփոթվածությունը, արտահայտված թուլությունը, ուժեղ ցավը կամ մեզի քանակի նվազումը կարող են լինել սեպսիսի նախազգուշացնող նշաններ։ Նման դեպքերում անհրաժեշտ է անհապաղ դիմել բժշկական օգնության։

Սեպսիսը չի սպասում։ Դրա կանխարգելման, վաղ ճանաչման և ժամանակին բուժման համար կատարված յուրաքանչյուր ներդրում կարող է վերածվել փրկված կյանքի։

#ԻՀԱԿ #սեպսիս

ԱՀԱ-ի շահառուների համար՝ բժշկական խորհրդատվություններ և ծրագրով ներառված լաբորատոր հետազոտություններ՝ առանց համավճարի📣  ...
10/09/2026

ԱՀԱ-ի շահառուների համար՝ բժշկական խորհրդատվություններ և ծրագրով ներառված լաբորատոր հետազոտություններ՝ առանց համավճարի

📣 Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոնում Առողջապահության համընդհանուր ապահովագրության շրջանակում համապատասխան շահառուները կարող են օգտվել հասանելի բժշկական խորհրդատվություններից և մի շարք լաբորատոր հետազոտություններից՝ անվճար, առանց լրացուցիչ համավճարի։

📌 ԻՀԱԿ-ի լաբորատոր ախտորոշման ծառայությունում իրականացվում է հետազոտությունների լայն շրջանակ, այդ թվում՝ հանրապետությունում սահմանափակ հասանելիությամբ մասնագիտացված թեստեր և հետազոտություններ։

Այսպիսով, մեր կենտրոնում կարող եք ստանալ մասնագետի խորհրդատվություն, անցնել անհրաժեշտ հետազոտությունները և ըստ արդյունքների, ստանալ հետագա մասնագիտական ուղղորդում։

❗️ Եթե ԱՀԱ-ի շահառու եք, նախապես ճշտեք՝ որ ծառայություններն են հասանելի ծրագրի շրջանակում։

🔗Ծառայությունների ցանկ՝ https://ncid.am/services

📞 Գրանցման և մանրամասների համար՝ 8424

🫀Հոլտեր մոնիթորինգը հնարավորություն է տալիս շարունակաբար գրանցել սրտի էլեկտրական ակտիվությունը՝ սովորաբար 24-48 ժամվա ըն...
05/09/2026

🫀Հոլտեր մոնիթորինգը հնարավորություն է տալիս շարունակաբար գրանցել սրտի էլեկտրական ակտիվությունը՝ սովորաբար 24-48 ժամվա ընթացքում՝ առանց առօրյա բնական ռիթմը փոխելու։

Հետազոտությունն օգնում է բժշկին՝

• գնահատել սրտի ռիթմն ու հաճախականությունը,
• հայտնաբերել պարբերաբար կամ ժամանակ առ ժամանակ առաջացող ռիթմի խանգարումները,
• համադրել սրտխփոցի, գլխապտույտի, թուլության կամ այլ գանգատների առաջացման պահը սրտի աշխատանքի փոփոխությունների հետ,
• անհրաժեշտության դեպքում գնահատել նշանակված բուժման արդյունավետությունը։

Հետազոտության ընթացքում կարևոր է շարունակել սովորական առօրյա գործունեությունը և նշել այն ժամանակահատվածները, երբ առաջացել են սրտխփոց, գլխապտույտ, թուլություն կամ այլ գանգատներ։ Սա օգնում է բժշկին ավելի ճշգրիտ գնահատել ստացված տվյալները։

Հոլտեր մոնիթորինգը հնարավորություն է տալիս գնահատել սրտի աշխատանքի ռիթմը օրվա տարբեր ժամերին և տարբեր ակտիվությունների ընթացքում։

🔸Հոլտեր մոնիթորինգ կարող եք անցնել նաև ԻՀԱԿ-ում։

📌Հետազոտությունն իրականացվում է նաև ԱՀԱ-ի շրջանակում՝ անվճար՝ ծրագրի շահառուների համար։

📅 Կարող եք գրանցվել առանց երկար սպասելու՝ ձեզ հարմար ժամկետում։

📍Հասցե՝ Թոքաբանության ազգային կլինիկա, ք․ Աբովյան, Արզնու խճուղի 10

📞 Գրանցման և լրացուցիչ տեղեկությունների համար՝ 8424։

03/09/2026

Ուսումնական տարվա մեկնարկին դպրոցական առօրյան նորից լի է շփումներով, ընդհանուր տարածքներով ու արագ սնունդով:

Ձեռքերի ճիշտ հիգիենան, անվտանգ սնունդը և պարզ առողջ սովորությունները կարող են զգալիորեն նվազեցնել վարակների ռիսկը։

Ծանոթացեք, թե ինչին արժե հատկապես ուշադրություն դարձնել դպրոցական օրերին։

#իհակ #առողջերեխա #իրազեկծնող

01/09/2026

Դպրոց վերադառնալիս երեխաները միմյանց հետ կիսվում են ամառվա պատմություններով, նորություններով ու տպավորություններով։ Կարևոր է միայն, որ այդ «փոխանակման» մեջ վարակները տեղ չունենան 😄🦠

Դպրոցական առօրյայում պարզ սովորությունները մեծ նշանակություն ունեն՝ ձեռքերի հիգիենա, անձնական իրերը չկիսելը, հազալիս ու փռշտալիս ճիշտ վարքը

🎊 ԻՀԱԿ-ը շնորհավորում է Գիտելիքի օրվա առթիվ և մաղթում հետաքրքիր, ակտիվ ու առողջ ուսումնական տարի։

Սովորենք այնպես, որ գիտելիքը օգնի նաև պաշտպանել մեզ և միմյանց 🫂

#Սեպտեմբերի1 #ԴպրոցականՏարի #ԱռողջՈւսում #Հիգիենա #ԵրեխաներիԱռողջություն #ԻՀԱԿ

29/08/2026

Եթե ընտրելու հնարավորություն լիներ՝ ո՞ր վարակը կընտրեին հենց վարակաբանները։
Պատասխաններից մի քանիսը մեզ էլ զարմացրին 👀

#ԻՀԱԿ #վարակաբան #բժիշկ

ՀՀ ԱՆ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲԸ-ն աշխատանքի է հրավիրում  տեղեկատու գանձապահի։Եթե ունեք քաղաքացին...
26/08/2026

ՀՀ ԱՆ «Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն» ՓԲԸ-ն աշխատանքի է հրավիրում տեղեկատու գանձապահի։

Եթե ունեք քաղաքացիների և պացիենտների հետ գրագետ հաղորդակցվելու, ճիշտ ուղղորդելու և աշխատանքային գործընթացները կազմակերպելու հմտություններ, կարող եք միանալ ԻՀԱԿ-ի թիմին։

Հիմնական պարտականություններ

• քաղաքացիների և պացիենտների ընդունելություն և պատշաճ սպասարկում,
• հարցումներին գրագետ և սպառիչ պատասխանների տրամադրում,
• այցելուների ճիշտ ուղղորդում,
• անհրաժեշտ տեղեկատվության տրամադրում կազմակերպության ընթացակարգերի, կանոնների, աշխատանքային ժամերի և ծառայությունների վերաբերյալ,
• տվյալների մուտքագրում և գրանցումներ էլեկտրոնային ծրագրերում՝ Արմեդ, 1C,
• վճարահաշվարկային սպասարկման իրականացում,
• մուտքերի վերաբերյալ համապատասխան հաշվետվությունների պատրաստում։

🎓Պահանջվող կրթություն

• միջին մասնագիտական կրթություն՝ քույրական գործ կամ դեղագործություն,
կամ
• բարձրագույն կրթություն։

📌Պահանջվող հմտություններ

• հաղորդակցման և կազմակերպչական լավ հմտություններ,
• Microsoft Office և Excel ծրագրերի գերազանց իմացություն,
• հայերեն լեզվի գերազանց իմացություն, անգլերեն և ռուսերեն լեզվի լավ իմացությունը կդիտարկվի որպես առավելություն։
• կարգապահություն և ճշտապահություն,
• քաղաքացիների և պացիենտների հետ բարեհամբույր ու գրագետ շփվելու կարողություն,
• սթրեսակայունություն,
• էթիկայի նորմերի իմացություն,
• թիմում արդյունավետ աշխատելու կարողություն։

🤝Աշխատանքի պայմաններ

Շաբաթական՝ առավելագույնը 39 ժամ
Երկուշաբթի–հինգշաբթի՝ 09:00–17:30
Ուրբաթ՝ 09:00–16:30
Հասցե՝ Բաբաջանյան փող., 42 շենք,

Աշխատանքը երկարաժամկետ է՝ 3 ամիս փորձաշրջանով։

Վարձատրություն՝ մրցակցային, շահավետ պայմաններով։

📩 Դիմելու համար ուղարկեք Ձեր CV-ն և ուղեկցող նամակը
[email protected] էլեկտրոնային հասցեին։

Նամակի վերնագրում խնդրում ենք նշել պաշտոնի անվանումը՝ «Տեղեկատու գանձապահ»։

Ընտրված թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի։

#ԻՀԱԿ #գործկա

🧪 Էնտերոբիոզի ձվիկների հայտնաբերում(Սրատուտներ) Սրատուտը աղիքային մակաբույծ վարակ է, որը առաջանում է Enterobius vermicul...
25/08/2026

🧪 Էնտերոբիոզի ձվիկների հայտնաբերում
(Սրատուտներ)

Սրատուտը աղիքային մակաբույծ վարակ է, որը առաջանում է Enterobius vermicularis մակաբույծից, որի ձվիկները տարածվում են հեշտությամբ՝ ձեռքերից, խաղալիքներից, կենցաղային իրերից։

🔎 Ե՞րբ է անհրաժեշտ իրականացնել հետազոտությունը, երբ կա

▪️Անհանգստություն երեխաների մոտ, հատկապես գիշերը,
▪️ Քնի խանգարում
▪️ Անհանգստություն երեխայի մոտ,
▪️ Ախորժակի նվազում,
▪️ Կանխարգելիչ ստուգման կարիք մանկապարտեզներում, դպրոցներում։

⚠️ Ինչու՞ է կարևոր հետազոտվել․

▪️ Կանխել օջախային բռնկումները և սահմանափակել փոխանցման շղթան, քանի որ վարակը հեշտությամբ փոխանցվում է ընտանիքի անդամներին։

▪️ Խուսափել կրկնակի վարակումից, քանի որ գիշերային ժամերին էգ որդերը ձվադրում են հետանցքի շրջանում, ինչի հետևանքով առաջացած քորը նպաստում է ձեռքերի աղտոտմանը և ձվերի կրկնակի ներթափանցմանը օրգանիզմ։

▪️ Ժամանակին հայտնաբերումը թույլ է տալիս արագ և արդյունավետ բուժում։

📌 Նմուշառման տեխնիկան

▪️ Նմուշը վերցվում է առավոտյան՝ մինչև լվացվելը և դեֆեկացիան։
▪️ Կպչուն մակերեսով շպատելը սեղմվում է հետանցքի շրջանի ծալքերին։
▪️ Լաբորատորիայում մանրադիտակով փնտրում են Enterobius vermicularis-ի ձվերը։

✅ Մեթոդի առավելությունները․

▪️ Պարզ է և անցավ,
▪️ Հարմար է զանգվածային սկրինինգի համար,
▪️ Թույլ է տալիս հայտնաբերել հիվանդությունը նույնիսկ թույլ արտահայտված դեպքերում,
▪️ Նվազեցնում է նմուշի աղտոտման հավանականությունը

📞 Հետազոտության և լրացուցիչ տեղեկությունների համար զանգահարեք՝ 8424։

#ԻՀԱԿ #սրատուտ #էնտերոբիոզ #առողջերեխա #հոգատարծնող #ճիճվակրություն

Address

Yerevan

Alerts

Be the first to know and let us send you an email when NCID/ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to NCID/ Ինֆեկցիոն հիվանդությունների ազգային կենտրոն:

Shortcuts

Share

Category