DiaLab Medical Center

DiaLab Medical Center Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from DiaLab Medical Center, Medical Lab, Մամիկոնյանց 41, Yerevan.

Լիցենզիա Կ-ԲՕ -002438
-------------------------------
Մամիկոնյանց 41,(010) 23 80 80
Մարգարյան 37,(011) 23 80 80
Ավան,Իսահակյան 1/4,(011) 23 13 29
Տիգրան Մեծ 29ա,97 տ.,(011) 24 80 80
Զ.Անդրանիկի 108/2,(011) 26 80 80
Արտաշիսյան փ. 41շ.,52 տ.,(011) 23 80 88

20/08/2026

DiaLab-ում լաբորատոր հետազոտություններն իրականացվում են ժամանակակից սարքավորումներով և անվտանգ պայմաններում։

🩸 Հանձնեք անհրաժեշտ նմուշը, իսկ արդյունքները ստացեք հեռավար՝ առանց կրկին այցելելու կենտրոն։

12/08/2026

Գրանցումների համար զանգահարել՝
📞 010 238081

Ինչու՞ է կարևոր երկաթի փոխանակությունըԵրկաթը կենսական նշանակություն ունեցող միկրոտարր է, որն անհրաժեշտ է հեմոգլոբինի, թթ...
24/07/2026

Ինչու՞ է կարևոր երկաթի փոխանակությունը

Երկաթը կենսական նշանակություն ունեցող միկրոտարր է, որն անհրաժեշտ է հեմոգլոբինի, թթվածնի տեղափոխման, էներգիայի արտադրության և իմունային համակարգի բնականոն աշխատանքի համար։ Երկաթի պակասը կամ ավելցուկը կարող են հանգեցնել առողջական լուրջ խնդիրների, ուստի կարևոր է գնահատել ոչ միայն երկաթի մակարդակը, այլև դրա փոխանակության ամբողջ համակարգը։

Երկաթի փոխանակության հիմնական ցուցանիշները
🔻 Ֆերիտին (Ferritin) – արտացոլում է օրգանիզմում երկաթի պաշարները։
🔻 Շիճուկային երկաթ (Serum Iron) – ցույց է տալիս արյան մեջ տվյալ պահին շրջանառվող երկաթի քանակը։
🔻 Տրանսֆերին (Transferrin) – սպիտակուց է, որը տեղափոխում է երկաթը։ Երկաթի պակասի դեպքում հաճախ բարձրանում է։
🔻 Ընդհանուր երկաթ կապող կարողություն (TIBC, ОЖСС) – ցույց է տալիս, թե որքան երկաթ կարող է կապել տրանսֆերինը։
🔻 Տրանսֆերինի հագեցվածություն երկաթով (Transferrin saturation, TSAT) – հաշվարկվում է շիճուկային երկաթի և TIBC-ի հիման վրա։

Որ դեպքերում է խորհուրդ տրվում հետազոտվել

✅ քրոնիկական հոգնածության,
✅ թուլության և գլխապտույտի,
✅ մազաթափության և եղունգների փխրունության,
✅ առատ դաշտանների,
✅ սակավարյունության կասկածի,
✅ հղիության ընթացքում:

21/07/2026

Ելենա Վիկտորովնա Բոգատկովա՝
Ֆունկցիոնալ ախտորոշման բժիշկ

Հոլտեր մոնիթորինգ (Holter Monitoring)Հոլտեր մոնիթորինգը սրտի էլեկտրական գործունեության (ԷՍԳ) անընդհատ գրանցումն է 24–48 ...
10/07/2026

Հոլտեր մոնիթորինգ (Holter Monitoring)

Հոլտեր մոնիթորինգը սրտի էլեկտրական գործունեության (ԷՍԳ) անընդհատ գրանցումն է 24–48 ժամվա ընթացքում՝ հատուկ փոքրիկ շարժական սարքի միջոցով։

Հետազոտության նպատակը.

• Հայտնաբերել սրտի ռիթմի խանգարումները (առիթմիաները),

• Բացահայտել սրտամկանի արյունամատակարարման ժամանակավոր խանգարումները (իշեմիա),

• Գնահատել սրտի աշխատանքը առօրյա գործունեության, ֆիզիկական ակտիվության և քնի ընթացքում,

• Վերահսկել նշանակված բուժման կամ սրտի խթանիչ (պեյսմեյքերի) արդյունավետությունը։

Ինչպես է կատարվում.

Կրծքավանդակին ամրացվում են էլեկտրոդներ, որոնք միացված են փոքրիկ գրանցող սարքին։ Հիվանդը վարում է իր սովորական կյանքը և օրագրում նշում է գանգատների (օրինակ՝ սրտխփոց, գլխապտույտ, կրծքավանդակի ցավ) առաջացման ժամանակը։

Հետազոտությունից հետո բժիշկը վերլուծում է գրանցված տվյալները և համեմատում դրանք հիվանդի նշումների հետ։

22/06/2026
Լայմի հիվանդությունը (Borreliosis) դասակարգվում է վարակիչ հիվանդությունների շարքին։ Հարուցվում է Բորելիա բակտերիայով և տ...
02/06/2026

Լայմի հիվանդությունը (Borreliosis) դասակարգվում է վարակիչ հիվանդությունների շարքին։ Հարուցվում է Բորելիա բակտերիայով և տարածվում է վարակված տիզերի միջոցով։ Հիվանդության վաղ սիմպտոմներից են՝ կարմրությունը խայթոցի տեղում, տենդ, գլխացավ, հոգնածություն և ջերմության բարձրացում։

Բորելիոզի ախտորոշման համար անհրաժեշտ է հետազոտել հակամարմինները Բորելիա բակտերիայի նկատմամբ։ IgM հակամարմինները առաջանում են վարակից հետո առաջին երկու շաբաթվա ընթացքում, IgG հակամարմինները՝ ավելի ուշ։ Բուժումը նշանակում է բժիշկ-ինֆեկցիոնիստիը։

Հարգելի՛ այցելուներ, տեղեկացնում ենք, որ «ԴիաԼաբ» բժշկական կենտրոնն իր մասնաճյուղերով կաշխատի հետևյալ գրաֆիկով։
25/05/2026

Հարգելի՛ այցելուներ, տեղեկացնում ենք, որ «ԴիաԼաբ» բժշկական կենտրոնն իր մասնաճյուղերով կաշխատի հետևյալ գրաֆիկով։

Հարգելի՛ այցելուներ, տեղեկացնում ենք, որ «ԴիաԼաբ» բժշկական կենտրոնը իր մասնաճյուղերով կաշխատի հետևյալ գրաֆիկով։
29/04/2026

Հարգելի՛ այցելուներ, տեղեկացնում ենք, որ «ԴիաԼաբ» բժշկական կենտրոնը իր մասնաճյուղերով կաշխատի հետևյալ գրաֆիկով։

Address

Մամիկոնյանց 41
Yerevan
0051

Opening Hours

Monday 08:30 - 17:00
18:00 - 18:00
Tuesday 08:30 - 17:00
18:00 - 18:00
Wednesday 08:30 - 17:00
18:00 - 19:00
Thursday 08:30 - 17:00
18:00 - 18:00
Friday 08:30 - 17:00
18:00 - 18:00
Saturday 08:30 - 14:00
14:00 - 14:00

Telephone

37410238080

Alerts

Be the first to know and let us send you an email when DiaLab Medical Center posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to DiaLab Medical Center:

Shortcuts

Share

Category