Դավիթ Աբրահամյան, բգթ, ձեռքի և պլաստիկ վիրաբույժ

  • Home
  • Armenia
  • Yerevan
  • Դավիթ Աբրահամյան, բգթ, ձեռքի և պլաստիկ վիրաբույժ

Դավիթ Աբրահամյան, բգթ, ձեռքի և պլաստիկ վիրաբույժ Ձեռքի և պլաստիկ վիրաբուժություն:
Ձեռքի օրթեզավորում:
Ն Ձեռքի և պլաստիկ վիրաբուժություն: Ձեռքի օրթեզավորում: Ներվիրահատական նեյրոմոնիտորինգ:

28/05/2026

📯 Ոգևորիչ և հուսադրող լուր մանկական ուղեղային կաթվածով (ՄՈւԿ) երեխաների համար:

Իմ հարգելի գործԸնկեր, բժիշկ Samvel Sargsyan-ի հրավերով Sourb Astvatsamayr Medical Centre / «Սուրբ Աստվածամայր» Բժշկական Կենտրոնում 🇨🇳 Չինաստանի Շանհայ քաղաքի Մանկական հիվանդանոցի պրոֆեսոր, նյարդավիրաբույժ Շիաո Բոն (Xiao Bo) և իր թիմը բժիշկ Սարգսյանի թիմի հետ միասին Հայաստանում առաջին անգամ կատարել են ընտրողական թիկնային արմատահատման (ԸԹԱ, սելեկտիվ դորզալ ռիզոտոմիա) վիրահատություններ ներվիրահատական նեյրոմոնիտորինգի հսկողության ներքո:

ԸԹԱ-ն (անգլերեն՝ SDR) հնարավորություն է տալիս նվազեցնել ոտքերի սպաստիկությունը և նպաստել շարժունակության ու քայլելու ունակության բարելավմանը ՄՈւԿ-ով երեխաների մոտ:

❗️ Ի դեպ, ս.թ. մայիսի 31-ից հունիսի 3-ը բժիշկ Սամվել Սարգսյանի նախագահությամբ, ով միաժամանակ նաև Մանկական նյարդավիրաբուժության հայկական միության նախագահն է, Armenia Marriott Hotel Yerevan-ում կայանալու է Մանկական նյարդավիրաբույժների եվրասիական ասոցիացիայի III համաժողովը (3rd Congress of EAPN, III Съезд ЕСДН կամ www.eapn2026.org), որի նյութերն անվճար հասանելի են լինելու Առողջապահության և բժշկագիտության հայկական հանդեսի կայքում՝ www.ahms.am :

20/05/2026

Թեև նեղ մասնագիտացմամբ ոչ թե վնասվածքաբան-օրթոպեդ եմ, այլ պլաստիկ վերականգնողական վիրաբույժ, այդուհանդերձ իմ՝ որպես ձեռքի վիրաբույժի կայացման մեջ պարտական եմ հատկապես վնասվածքաբան-օրթոպեդ ուսուցիչներիս (Կարեն Քոլոյանին [Երևան] և Արամ Ղազարյանին [Լիոն]) և ընկերներիս:

Շնորհավո՛ր վնասվածքաբան-օրթոպեդների միջազգային օրը:

Ինչպես այս հաղորդման մեջ շատ դիպուկ ամփոփեց իմ ավագ ընկեր, վաստակաշատ մանկական վնասվածքաբան-օրթոպեդ, բժիշկ Վահե Յավրյանը. «Ինձ լավ մարդ տվեք, ես իրենից լավ բժիշկ կստանամ»:

23/04/2026

Լուրերի անդրադարձը Wigmore Women's and Children's Hospital ուսուցչիս՝ ֆրանսահայ ձեռքի վիրաբույժ Արամ Ղազարյանի հերթական հրավիրված այցի և կատարված վիրահատությունների մասին:

Երբևէ մտածե՞լ եք, թե ինչու են ձեռքի վիրաբուժությամբ զբաղվում (հատկապես) պլաստիկ վիրաբույժները, որոնց հաճախ անվանում են «...
19/04/2026

Երբևէ մտածե՞լ եք, թե ինչու են ձեռքի վիրաբուժությամբ զբաղվում (հատկապես) պլաստիկ վիրաբույժները, որոնց հաճախ անվանում են «միկրովիրաբույժներ»:

Ձեռքի վիրահատության ժամանակ ցանկացած սխալ քայլ կարող է հանգեցնել փափուկ հյուսվածքների (նյարդ, անոթ, ջիլ, կապան, մկան, ենթամաշկ, մաշկ) կամ ոսկրերի դեֆեկտի՝ մատ(ներ)ի կամ ամբողջ ձեռքի գործառույթի կամ ֆիզիկական կորստով:
Թեև ինչպես օրթոպեդիկ, այնպես էլ պլաստիկ վիրաբույժները կարող են կատարել ձեռքի վիրահատություններ, այնուամենայնիվ պլաստիկ վիրաբույժները հատուկ վերապատրաստում են անցնում փափուկ հյուսվածքների բարդ վերականգնման, նյարդերի/անոթների միկրովիրաբուժության և հյուսվածքների հետ մանրազնին ու խնայողաբար վարվելու, ինպես նաև գեղագիտական (էսթետիկ) շտկումների գծով: Այդ ամենն առանձնապես կարևոր է ձեռքի գործառույթն ու տեսքը պահպանելու և/կամ վերականգնելու համար:

Իսկ նկարներում պատկերված են ֆրանսիացի աշխարհահռչակ քանդակագործ Օգյուստ Ռոդենի (այո՜, այն նույն Ռոդենի, որի կերտած արձաններից մեկը գտնվում է Երևանի սրտում՝ Ֆրանսիայի հրապարակում) «Le Secret» («Գաղտնիքը») բրոնզաձույլ քանդակի մարմարե մոդելը և դրա վերջնական բրոնզե քանդակը (1910թ.): Անձամբ ինձ ու կնոջս ավելի շատ դուր էր եկել մարմարե քանդակը (թեև այն «ընդամենը» մոդել է), որի հետ էլ «գաղտնի» (թանգարանի աշխատակիցները հետո ասացին, որ լուսանկարել չի կարելի 😉) նկարեցինք մեր ձեռքերը՝ ուղիղ 20 տարի առաջ՝ 2006-ի ապրիլին:

Խնայե՛ք ձեր ձեռքերը, խնամե՛ք ձեր ձեռքերը, որպեսզի ո՜չ պլաստիկ, ո՜չ էլ օրթոպեդիկ վիրաբույժների դիմելու կարիք չլինի:

12/04/2026
Արդեն ավելի քան 20 տարի է անցել, ինչ պատիվ եմ ունեցել Ֆրանսիայի Լիոն քաղաքում ձեռքի վիրաբուժություն սովորել աշխարհի առաջ...
08/04/2026

Արդեն ավելի քան 20 տարի է անցել, ինչ պատիվ եմ ունեցել Ֆրանսիայի Լիոն քաղաքում ձեռքի վիրաբուժություն սովորել աշխարհի առաջատար ձեռքի վիրաբույժներից ու լավագույն հայերից մեկի՝ բժիշկ Արամ Ղազարյանի մոտ:

Բայց ամեն անգամ սրտի տրոփյունով եմ սպասում վաստակաշատ ուսուցչիս հերթական այցին, քանի որ գիտեմ՝ էլի նոր բան կսովորեմ իրենից:

🗓️ Ապրիլի 16-ից 23-ը «Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց»-ում կհյուրընկալենք բժիշկ Արամ Ղազարյանին՝ Ֆրանսիայի Լիոնի համալսարանական կլինիկայի վերին վերջույթների օրթոպեդիկ վիրաբուժության բաժանմունքի վարիչ, Լիոնի համալսարանական պրոֆեսոր։

👨‍⚕️ Մասնագիտական այցի շրջանակում Ուիգմորի թիմի հետ համատեղ կիրականացվեն խորհրդատվություններ, վիրահատություններ և դասընթացներ:

Նախնական խորհրդատվության համար կարող եք գրանցվել մինչև ապրիլի 14-ը՝ զանգահարելով 012345678 հեռախոսահամարով։

📍Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց (Ներսիսյան փ. 10/7):

30/03/2026

#նվիրիրառողջություն

Եթե փոքրուց իմանանք, թե ինչպես է կառուցված մեր մարմինը, ավելի լավ կկարողանանք հոգ տանել դրա մասին ու պահպանել մեր առողջո...
27/03/2026

Եթե փոքրուց իմանանք, թե ինչպես է կառուցված մեր մարմինը, ավելի լավ կկարողանանք հոգ տանել դրա մասին ու պահպանել մեր առողջությունը:

Շատ հետաքրքիր էր միանալ Antares Media Holding-ի այս հիանալի նախաձեռնությանը և թարգմանել հրաշալիքներով լի այս 📖 գիրքը, որը մեր 👧👦 բալիկներին կբացահայտի մեր մարմնի գաղտնիքները 🕵️‍♀️

Բժշկությունը, հատկապես ձեռքի և պլաստիկ վիրաբուժությունը, որի արդյունքները գրեթե միանգամից աչքի են զարնում, զերծ չէ բարդո...
22/03/2026

Բժշկությունը, հատկապես ձեռքի և պլաստիկ վիրաբուժությունը, որի արդյունքները գրեթե միանգամից աչքի են զարնում, զերծ չէ բարդություններից և անցանկալի արդյունքներից, հատկապես երբ բնածին արատը կամ վնասվածքը շատ արտահայտված է լինում:

Բայց ցանկալի և լավ արդյունքներ բարեբախտաբար շատ ավելի հաճախ են լինում:

Նման դրական օրինակներից է այս տղայի դեպքը:
Նա 2.5 տարեկանում ձեռքերի ափերի և մատների 3-րդ աստիճանի խոր էլեկտրական այրվածքներ էր ստացել (երկու ձեռքով բռնել էր էլեկտրական վառարանի պարույրը), որոնց հետևանքով գրեթե ամբողջ ափային մաշկը «հալվել էր», և բոլոր մատները ծալված էին մնացել: 2017-2018 թվականներին մի քանի պլաստիկ վիրահատությունների շնորհիվ իմ ուսուցիչ, աշխարհահռչակ ձեռքի վիրաբույժ Արամ Ղազարյանն ու ես կարողացանք հասնել մատների ընդունելի շտկման (այն ժամանակ էջումս տեղադրել էի ձեռքերի վաղ հետվիրահատական նկարները):

Եվ երեկ, այդ վիրահատություններից 8-9 տարի անց, այսպիսի ոգևորիչ նամակ ստացա երեխայի ծնողներից, ինչի կապակցությամբ շատ շոյվեցի և կրկին անգամ համոզվեցի, որ բժիշկ դառնալու երկար ու տաժանակիր ճանապարհն իզուր չէր

Address

Ուիգմոր կանանց և երեխաների հիվանդանոց; Արաբկիր ԲՀ; Wigmore Clinic
Yerevan
0001

Alerts

Be the first to know and let us send you an email when Դավիթ Աբրահամյան, բգթ, ձեռքի և պլաստիկ վիրաբույժ posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Դավիթ Աբրահամյան, բգթ, ձեռքի և պլաստիկ վիրաբույժ:

Shortcuts

Share