Wigmore Clinic / Ուիգմոր Քլինիք

Wigmore Clinic / Ուիգմոր Քլինիք Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Wigmore Clinic / Ուիգմոր Քլինիք, 56 Pushkin Street, Yerevan.

Wigmore Clinic is a modern center for advanced orthopedics, sport trauma and spine surgery orthopedics, vascular surgery, ophthalmology, plastic surgery, maxillofacial surgery, allergology, cardiology, rheumatology, endocrinology, dentistry.

21/08/2026

🫀 Կախված գանգատներից և բժշկի գնահատումից՝ սրտաբանական հետազոտությունները կարող են տարբեր լինել՝ սկսած էլեկտրասրտագրությունից մինչև սրտի ՄՌՏ և այլ ժամանակակից ախտորոշիչ մեթոդներ։

🔎 Ճիշտ ընտրված հետազոտությունները հնարավորություն են տալիս գնահատել սրտի աշխատանքը, հայտնաբերել հնարավոր խնդիրները և ընտրել համապատասխան բուժման մարտավարություն։

🏥 Wigmore Clinic-ում կարող եք անցնել անհրաժեշտ սրտաբանական հետազոտությունները, ստանալ մասնագետի խորհրդատվություն, ճշգրիտ ախտորոշում և բուժում։

Ստացիոնար ընդունումների համակարգող«Ուիգմոր Քլինիք»-ն աշխատանքի է հրավիրում ստացիոնար ընդունումների համակարգողի (ուղեկցող...
12/08/2026

Ստացիոնար ընդունումների համակարգող

«Ուիգմոր Քլինիք»-ն աշխատանքի է հրավիրում ստացիոնար ընդունումների համակարգողի (ուղեկցող բուժքույր)՝ լրիվ դրույքով աշխատելու համար։

✅ ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

• Համակարգել բուժառուների հոսքը, վիրահատությունների ժամանակացույցը և մահճակալային ռեսուրսները։
• Կազմակերպել նախավիրահատական հետազոտությունները, անալիզները և նեղ մասնագետների խորհրդատվությունները։
• Հավաքել հետազոտությունների արդյունքները և ժամանակին տրամադրել վիրաբույժին ու անեսթեզիոլոգին։
• Նախնական զանգերի և անձնական հաղորդակցության միջոցով բուժառուներին տրամադրել անհրաժեշտ հրահանգներ ու հոգեբանական աջակցություն։
• Ապահովել պայմանագրերի, վճարումների, դուրսգրման փաստաթղթերի և անաշխատունակության թերթիկների պատշաճ ձևակերպումը։

✅ ՊԱՀԱՆՋՆԵՐ

• Միջին մասնագիտական կրթություն («Բուժքույրական գործ» մասնագիտությունը կդիտվի որպես առավելություն)։
• Ստացիոնար կամ վիրաբուժական բաժանմունքում աշխատանքային փորձը կդիտվի որպես առավելություն։
• Հաղորդակցման և ժամանակի կառավարման գերազանց հմտություններ, սթրեսակայունություն։
• Էմպատիա, պատասխանատվության բարձր զգացում և ուշադրություն մանրուքների նկատմամբ։

🏥 Աշխատավայրը՝ ք. Երևան, Պուշկինի 56։
📍 Աշխատանքային գրաֆիկը՝ վեցօրյա։

Ինչպե՞ս դիմել

✉️ Համապատասխան մասնագետները կարող են ուղարկել իրենց ինքնակենսագրականը (CV) [email protected] էլեկտրոնային հասցեին՝ նամակի թեմա դաշտում նշելով «Ստացիոնար ընդունումների համակարգող»։

📅 Դիմելու վերջնաժամկետը՝ 2026 թ. օգոստոսի 30։

Հարցազրույցի կհրավիրվեն միայն պահանջներին համապատասխանող դիմորդները։

📣Հիվանդանոցային գործընթացների պատասխանատու (Hospital Manager)«Ուիգմոր Քլինիք»-ն աշխատանքի է հրավիրում հիվանդանոցային գոր...
31/07/2026

📣Հիվանդանոցային գործընթացների պատասխանատու (Hospital Manager)

«Ուիգմոր Քլինիք»-ն աշխատանքի է հրավիրում հիվանդանոցային գործընթացների պատասխանատուի։

✅ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ՊԱՐՏԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ`

1. Հիվանդանոցի գործառնական գործընթացների կազմակերպում և վերահսկում՝ ապահովելով արդյունավետ, անխափան և հիվանդակենտրոն ծառայությունների մատուցում։
2. Վերահսկման մեխանիզմների ներդրում՝ որակի, անվտանգության և ծառայությունների շարունակական բարելավումն ապահովելու նպատակով։
3. Հիվանդանոցի ռազմավարական զարգացման ծրագրերի մշակում և իրականացում։
4. Հիվանդների սպասարկման որակի բարձրացում և միջազգային չափանիշներին համապատասխանության ապահովում։
5. Պաշտոնական կառույցների հետ արդյունավետ համագործակցություն։

✅ՊԱՀԱՆՋՆԵՐ`

• Բարձրագույն կրթություն՝ առողջապահական կառավարման, բիզնես կառավարման կամ հարակից ոլորտում։
• Առնվազն 2 տարվա աշխատանքային փորձ կառավարման ոլորտում։ Նախընտրելի է առողջապահական կամ խոշոր կազմակերպությունների կառավարման փորձը։
• Առաջնորդական և կազմակերպչական գերազանց հմտություններ։
• Վերլուծական և արդյունքներին ուղղված մոտեցում։
• Բանավոր և գրավոր հաղորդակցման գերազանց հմտություններ։
• Հայերեն և անգլերեն լեզուների սահուն իմացություն։ Ռուսերենի իմացությունը կդիտարկվի որպես առավելություն։

🏥 Աշխատավայրը՝ ք. Երևան, Պուշկինի փողոց 56։
🗓Աշխատանքային գրաֆիկը՝ հնգօրյա։

Համապատասխան մասնագետները կարող են ուղարկել իրենց CV-ն [email protected] էլեկտրոնային հասցեին՝ նամակի վերնագրի դաշտում նշելով «Հիվանդանոցային գործընթացների պատասխանատու»։

Դիմելու վերջնաժամկետը՝ 2026 թվականի օգոստոսի 15-ը։

Հարցազրույցի կհրավիրվեն միայն սահմանված պահանջներին համապատասխանող թեկնածուները։

🩺 Օգոստոսի 8-ին «Ուիգմոր Քլինիք»-ում կանցկացվի բաց դռների օր՝ գլխի և պարանոցի նորագոյացությունների ախտորոշման համար դիմա...
28/07/2026

🩺 Օգոստոսի 8-ին «Ուիգմոր Քլինիք»-ում կանցկացվի բաց դռների օր՝ գլխի և պարանոցի նորագոյացությունների ախտորոշման համար դիմածնոտային վիրաբույժ Լևոն Գալստյանի կողմից։

✅ Եթե նկատել եք որևէ գոյացություն դեմքի, պարանոցի կամ բերանի խոռոչի շրջանում, մի՛ հետաձգեք մասնագետի դիմելը։ Վաղ ախտորոշումը կարևոր նշանակություն ունի արդյունավետ բուժման համար։

Խորհրդատվության պատճառ կարող են լինել․

🔹 Այտուց կամ «գնդիկ» դեմքի կամ պարանոցի շրջանում
🔹 Մեծացած ավշային հանգույցներ
🔹 Գոյացություն բերանի խոռոչում, լեզվի, շուրթերի կամ այտերի լորձաթաղանթի վրա
🔹 Ծնոտների կիստա կամ այլ գոյացություն, որը հայտնաբերվել է ռենտգեն հետազոտությամբ կամ համակարգչային տոմոգրաֆիայով (ԿՏ)
🔹 Թքագեղձերի նորագոյացություններ
🔹 Դեմքի կամ պարանոցի շրջանում ձևափոխված խալ կամ պիգմենտային գոյացություն
🔹 Բերանի խոռոչում երկար ժամանակ չլավացող խոց կամ պնդացում

🩺 Խորհրդատվության ընթացքում կկատարվի կլինիկական զննում և կգնահատվի հետագա ախտորոշման ու բուժման անհրաժեշտությունը։

📋 Անհրաժեշտության դեպքում կնշանակվեն լրացուցիչ հետազոտություններ՝ ԿՏ, ՄՌՏ, ուլտրաձայնային հետազոտություն (ՈՒՁՀ), բիոպսիա կամ այլ ախտորոշիչ մեթոդներ։

📂 Եթե արդեն ունեք կատարված հետազոտությունների արդյունքներ (ԿՏ, ՄՌՏ, ՈՒՁՀ, ռենտգեն հետազոտություն կամ այլ բժշկական եզրակացություններ), խնդրում ենք դրանք բերել ձեզ հետ։

❗ Անվճար խորհրդատվությունների քանակը սահմանափակ է։

📞 Այցի համար անհրաժեշտ է նախապես հերթագրվել՝ զանգահարելով 012345678 հեռախոսահամարով։

08/07/2026

📌 «Տատիկը միշտ նստած է լուսանկարներում…»
Այս իրավիճակը շատ ընտանիքների համար ցավալիորեն ծանոթ է։

Իսկ պատճառներից մեկը մեջքի մշտական ցավն է, որը կարող է մարդուն աստիճանաբար հեռացնել ակտիվ կյանքից, ընտանեկան ջերմ պահերից ու սիրելի մարդկանց հետ լիարժեք ժամանակ անցկացնելուց։

Իսկ ժամանակին կատարված հետազոտությունը կարող է օգնել հասկանալ պատճառը և ընտրել ճիշտ բուժման ճանապարհը։ 🩺

Ձեր հարազատները արժանի են լինել ընտանիքի հիշողությունների կենտրոնում, ոչ թե դիտորդի դերում։ 🤍

06/07/2026

«Մայրիկս ժամանակին ամենուր քայլելով էր գնում։ Հետո սկսեց ասել՝ պարզապես հոգնել եմ»,- նշում է Նազենի Հարությունյանը։

📌 Երբ սիրելի մարդը սկսում է հրաժարվել զբոսանքներից, աստիճաններով բարձրանալուց, թոռնիկի հետ խաղալուց կամ ընտանեկան միջոցառումներին մասնակցելուց, երբեմն պատճառը ոչ թե տարիքն է, այլ ցավը։ 🦵

Կոնք-ազդրային հոդի խնդիրների դեպքում ժամանակին կատարված հետազոտությունները և ճիշտ բուժումը կարող են օգնել վերադարձնել շարժման ազատությունն ու կյանքի ավելի ակտիվ ռիթմը։ 🩺✨

Թույլ մի՛ տվեք, որ ցավը որոշի, թե Ձեր մայրիկն ինչպես է ապրելու իր կյանքի հաջորդ տասնամյակները։ 🤍

04/07/2026

✨ «Մայրերը ամբողջ կյանքում սովորում են թաքցնել իրենց ցավը երեխաներից։ Հարցրե՛ք ևս մեկ անգամ։ Լսե՛ք մի փոքր ավելի ուշադիր։»,- նշում է Տաթև Մելքումյանը։

👩‍⚕️ Եթե նկատում եք, որ Ձեր մայրիկը կամ տարեց հարազատը երեկոյան ոտքերի այտուց ունի, ավելի դանդաղ է քայլում, հաճախ է նստում հանգստանալու կամ բողոքում է ոտքերի ծանրությունից, մի՛ անտեսեք այդ նշանները։

✅ Ժամանակին կատարված հետազոտությունը կարող է օգնել հայտնաբերել խնդիրը և ընտրել ճիշտ բուժման մոտեցումը՝ բարելավելով կյանքի որակը տարիներով։

📢 Միացի՛ր «Ուիգմոր Քլինիք»-ի թիմին։ Մենք փնտրում ենք ընդունարանի աշխատակից։ ❗️Պարտականություններ․ ☑️Այցելուների գրանցում...
03/07/2026

📢 Միացի՛ր «Ուիգմոր Քլինիք»-ի թիմին։
Մենք փնտրում ենք ընդունարանի աշխատակից։ ❗️

Պարտականություններ․

☑️Այցելուների գրանցում
☑️Հեռախոսազանգերի ընդունում
☑️Հերթագրումների իրականացում
☑️Այցելուների էլեկտրոնային ամբուլատոր քարտերի վարում
☑️Էլեկտրոնային նամակագրության իրականացում
☑️Մատենավարման աշխատանքների իրականացում

Պահանջներ․

☑️Հայերենի և ռուսերենի գերազանց իմացություն
☑️Անգլերենի իմացությունը ցանկալի է
☑️Microsoft office փաթեթի տիրապետում
☑️Հաղորդակցման հմտություններ
☑️Պարտաճանաչություն, բծախնդրություն և սթրեսակայունություն
☑️Միաժամանակ մի քանի աշխատանք կատարելու ունակություն:

❗️Աշխատանքային գրաֆիկը վեցօրյա, երկուշաբթի-ուրբաթ՝ 10:00-18:00, շաբաթ օրը՝ 10։00-17։00։
Ամսվա ընթացքում աշխատակցին տրամադրվում է 1-2 լրացուցիչ վճարովի հանգստյան օրեր։

Համապատասխանող մասնագետները կարող են ուղարկել իրենց CV-ն [email protected] էլ. հասցեին՝ վերնագիր դաշտում գրելով «Ընդունարանի աշխատակից»:

📍Միայն հիմնական ցուցակում ներառված թեկնածուները կհրավիրվեն հարցազրույցի:

🏥Պուշկին 56
☎️(012) 345 678

01/07/2026

Ծերանալ չի նշանակում հրաժարվել սիրելի զբաղմունքներից: ✨

Եթե տեսողությունը սկսել է խանգարել առօրյային, դրա պատճառներից մեկը կարող է լինել կատարակտը։

🧑‍⚕️« «Ուիգմոր Քլինիք»-ում ժամանակակից մեթոդներով իրականացվող կատարակտի վիրահատությունը հնարավորություն է տալիս վերականգնել տեսողությունը և կրկին վայելել կյանքի ամենաթանկ պահերը՝ պարզ ու հստակ տեսնելով աշխարհը»,- նշում է Անի Հակոբյանը:

✅ Վերադարձրեք ձեր աչքերի լույսը և շարունակեք անել այն, ինչ իսկապես սիրում եք։

30/06/2026

🎉 Շա՜տ սպասված լուր

🐳 Ուիգմորն ընդլայնում է իր գործունեությունը Երևանի սահմաններից դուրս և մեր «առաջին կանգառը» Սևան քաղաքում է։

🩵Ուիգմոր Սևան բժշկական կենտրոնի գործունեության մեկնարկին և ծառայություններին տեղեկանալու համար հետևե'ք «Ուիգմոր Սևան բժշկական կենտրոն»-ի սոցիալական էջերին։

https://www.facebook.com/profile.php?id=61591294508032
https://www.instagram.com/wigmoresevanmedicalcenter/

Address

56 Pushkin Street
Yerevan
0001

Opening Hours

Monday 08:30 - 20:00
Tuesday 08:30 - 20:00
Wednesday 08:30 - 20:00
Thursday 08:30 - 20:00
Friday 08:30 - 20:00
Saturday 08:30 - 20:00

Telephone

+37412345678

Alerts

Be the first to know and let us send you an email when Wigmore Clinic / Ուիգմոր Քլինիք posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Wigmore Clinic / Ուիգմոր Քլինիք:

Shortcuts

Share