"Այգ" հոգեբանական ծառայությունների կենտրոն

  • Home
  • Armenia
  • Yerevan
  • "Այգ" հոգեբանական ծառայությունների կենտրոն

"Այգ" հոգեբանական ծառայությունների կենտրոն Պրոֆեսիոնալ հոգեբանական ծառայություններ մատուցող առաջին կենտրոնը ՀՀ-ում

«ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոնը հիմնադրվել է 2005 թվականին` մեկ թիմում համախմբելով Հայաստանի Հանրապետությունում հոգեբանության զարգացման գործում զգալի ներդրումներ ունեցող բազմափորձ մասնագետների:

Ծառայության գործունեության հիմնական ուղղություններն են՝
Հոգեբանական խորհրդատվություն և հոգեթերապիա (անհատական, երեխաների, դեռահասների, մեծահասակների, ընտանիքների և զույգերի համար)Դասընթացների կազմակերպումՀոգեբանական թրեյնինգների կազմակերպումՍուպերվիզիաԼոգոպեդական խորհրդատվությունԴայակի հոգեբանական ընտրություն և վերապատրաստումՄասնագիտական կողմնորորոշման հարցում աջակցությունՄարդկային ռեսուրսների կառավարման ոլորտում հոգեբանական ուղղորդում:

Խորհրդատվությունն իրականացվում է ինչպես այցելուի հետ անմիջական հանդիպումների, այնպես էլ ինտերնետի (skype կապի) միջոցով, որի շնորհիվ աշխարհի ցանկացած վայրում դուք կարող եք ուղիղ կապ հաստատել հոգեբանի հետ` ստանալով անհրաժեշտ խորհրդատվություն:

Կենտրոնում պարբերաբար իրականացվում են դասընթացներ, թրեյնինգներ, սեմինարներ: Գործում է նաև ՀՈԳԵԲԱՆԱԿԱՆ ԱԿՈՒՄԲ:

Մենք առաջնորդվում ենք հետևյալ սկզբունքներով.

Անհատական մոտեցում
Գաղտնապահություն
Չեզոքություն
Համագործակցություն
Պատրաստակամություն

Կենտրոնի հետ համագործակցում են անվանի մասնագետներ ԱՄՆ-ից, Ռուսաստանից, Ֆրանսիայից և այլ երկրներից:

Կենտրոնը հաջողությամբ համագործակցել և համագործակցում է

արտասահմանյան հոգեբանների հետ,
հայաստանյան մասնագետների հետ (այդ թվում՝ նաև հոգեբույժներ, նյարդաբաններ, արատաբաններ և այլ հարակից մասնագիտությունների ներկայացուցիչներ),
հեռուստաընկերությունների հետ,
ռադիոընկերությունների հետ,
հանդեսների և թերթերի հետ:
Մենք բաց ենք նոր ծրագրերի ու համագործակցության առաջարկների համար:

«Այգ» հոգեբանական ծառայությունների կենտրոնը մշտապես փորձում է քայլել ժամանակին համընթաց.

Համագործակցելով հայաստանյան և միջազգային առաջատար մասնագիտական և հանրային կառույցների հետ՝ մեր մասնագետները մշտապես զարգացնում և կատարելագործում են իրենց մասնագիտական գիտելիքներն ու հմտությունները` առաջնային հարթության վրա պահելով մասնագիտական կազմի բարձր պատրաստվածությունը:

Կենտրոնի մասնագետներից յուրաքանչյուրի հետ հանդիպում նշանակելու համար հարկավոր է նախապես գրանցվել՝ պայմանավորվելով օր և ժամ: Գրանցման տարբերակներն են՝
զանգահարել հետևյալ հեռախոսահամարներով՝ 010 58 18 14, 077 58 18 14, 096 58 18 14; ներկայացնել գրանցման հայտ www.hogeban.am կայքի «Գրանցվել խորհրդատվության» բաժնում; գրել նամակ [email protected] էլ.հասցեին; այցելել «ԱՅԳ» հոգեբանական ծառայությունների կենտրոն: Հասցե՝ Մաշտոցի 40:

Եթե Դուք նախապես չեք որոշել, թե որ մասնագետի մոտ եք ցանկանում գրանցվել խորհրդատվության, ապա Ձեր խնդիրը ընդհանուր կերպով ներկայացնելով մեր կենտրոնի աշխատակցին կամ էլեկտրոնային նամակի մեջ մոտավոր նկարագրելով խնդիրը, մենք Ձեզ կուղղորդենք տվյալ խնդրի/խնդիրների հետ աշխատող համապատասխան մասնագետի մոտ:

Մեր հասցեն` Մաշտոցի 40:
Հեռ.` 010 581814, 077 581814, 096 58 18 14

Կայք` www.hogeban.am
Էլ.փոստ` [email protected]

«Ես ոչ մեկին չեմ վստահում, որովհետև ես ռեալիստ եմ»——————Կան անհատներ, ովքեր նույնիսկ տարիներ անց, մտերիմ թվացող հարաբերո...
13/07/2026

«Ես ոչ մեկին չեմ վստահում, որովհետև ես ռեալիստ եմ»
——————
Կան անհատներ, ովքեր նույնիսկ տարիներ անց, մտերիմ թվացող հարաբերություններում ունենում են խուսափողական վարքագիծ։ Կարծես նրանց ներքին ձայնն ասում է՝ «ո՛չ, այսքանով կանգ առ», «դեռ ոչ», «հերիք է այսքան մոտ թողնես մարդկանց»։
Վստահելու դժվարությունը հաճախ կարող է ընկալվել որպես բնավորության գիծ կամ «փակ լինելու» նշան։ Սակայն հնարավոր է, որ այս երևույթն ունենա հոգեբանական արմատներ։ Անհատը կարող է ունենալ վստահության հետ կապված խնդիրներ, որովհետև ինչ-որ ժամանակ վստահելու փորձը վերածվել է անապահովության զգացումի, իսկ հոգեկանն արդյունքում ստեղծել է որոշակի «տրամաբանական» պատճառահետևանքային կապ։
Ամբողջական նյութը կարող եք կարդալ անցնելով հետևյալ հղումով՝ https://wp.me/p8b6lW-90e

Մեր մասնագետները 💙__________________Իզապէլ Մաթոսեանը «Այգ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի մասնագիտական թիմին է մի...
02/07/2026

Մեր մասնագետները 💙
__________________
Իզապէլ Մաթոսեանը «Այգ» հոգեբանական ծառայությունների կենտրոնի մասնագիտական թիմին է միացել 2017 թվականին՝ ժամանելով Բեյրութից (Լիբանան):☺
«Այգ» հոգեբանական ծառայությունների կենտրոնում իրականացնում է
- չափահասների անհատական խորհրդատվություն
- դեռահասների (13 տարեկանից սկսած) անհատական խորհրդատվություն

Աշխատում է հայերեն, անգլերեն, արաբերեն լեզուներով։
—————————————
Մասնագետի կենսագրականին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://hogeban.am/specialists/%d5%b0%d5%b8%d5%a3%d5%a5%d5%a2%d5%a1%d5%b6-%d5%ab%d5%a6%d5%a1%d5%ba%d5%a7%d5%ac-%d5%b4%d5%a1%d5%a9%d5%b8%d5%bd%d5%a5%d5%a1%d5%b6/
———————————————
📲 077 58 18 14, 096 58 18 14
🌐 https://hogeban.am/

25/06/2026

❓Դեռահասը չգիտի՝ ինչ մասնագիտություն ընտրել։

Դա բնական է 😊
Համապատասխան մասնագիտություն ընտրելու համար կարևոր է հասկանալ ինքդ քեզ 👇

«Այգ» հոգեբանական ծառայությունների կենտրոնը սկսում է մասնագիտական կողմնորոշման խմբային ծրագիր 14–17 տարեկան դեռահասների համար, որի ընթացքում մասնակիցները կկարողանան՝
✔️ Հասկանալ, թե ինչպես է մասնագիտության ընտրությունը ազդում ոչ միայն աշխատանքի, այլ նաև կյանքի որակի վրա:
✔️ Բացահայտել մասնագիտություն ընտրելիս ամենահաճախ հանդիպող սխալները:
✔️ Ավելի լավ ճանաչել իրենց հետաքրքրությունները, արժեքներն ու ուժեղ կողմերը:
✔️ Հասկանալ, թե որ ուղղություններն են իրենց ավելի համապատասխան:

🔎 Ինչպե՞ս է անցնելու ծրագիրը.
Հանդիպումների ընթացքում մասնակիցները կկատարեն գործնական վարժություններ, կմասնակցեն քննարկումների և քայլ առ քայլ կսովորեն ավելի լավ հասկանալ իրենց, որպեսզի ապագայի ընտրությունը կատարեն գիտակցված և սեփական առանձնահատկությունների հիման վրա։

🗣️ Ծրագիրը կվարի Ինեսսա Համբարձումյանը՝ մանկական և դեռահասների հոգեբան, մասնագիտական կողմնորոշման փորձագետ:

📊 Ֆորմատը և մանրամասները.
📍 Անցկացման վայրը՝ օֆլայն, «Այգ» հոգեբանական ծառայությունների կենտրոնում
📅 Օրերը և ժամը՝ Երկուշաբթի և Չորեքշաբթի, ժամը՝ 15:00-ին
⏳ Տևողությունը՝ 5 հանդիպում (յուրաքանչյուրը՝ 1.5 ժամ)
👥 Խումբը՝ Մինչև 10 մասնակից խմբում
🎯 Տարիքը՝ 14-17 տարեկան
💰 Արժեքը՝ 30,000 դրամ
🔗 Ապահովե՛ք ձեր երեխայի գիտակցված ապագան հենց այսօր:

Գրանցման կամ հարցերի համար գրե՛ք մեր էջին կամ զանգահարեք՝ 📞 077 58 18 14

18/06/2026

🎨 Մարդն ունի էմոցիաների, զգայությունների, զգացմունքների անսահման մեծ ու հարուստ ներկապնակ, սակայն ժամանակակից խոսույթում անհատը հակված է սեղմելու այդ բազմազանությունը մեկ-երկու տերմինի մեջ։

Ամեն անգամ, երբ անհատը բարդ ու բազմաշերտ տխրությունը պարզեցնում է մինչև «դեպրեսիա» պիտակը, նա աղքատացնում է իր ներաշխարհը ։ Տխրությունը, վիշտը, թախիծը, տրտմությունը, հիասթափությունը, հուսահատությունը կամ պարզապես էկզիստենցիալ դատարկությունը՝ դրանք մարդու «գույներն» են, որոնցից յուրաքանչյուրն ունի իր իմաստն ու գործառույթը 🧩

✨ Երբ մենք մեզ թույլ ենք տալիս զգալ, ընդունել տխրության ողջ ծավալը՝ առանց այն պաթոլոգիզացնելու, մենք պահպանում ենք կապը մեր իրական «ես»-ի հետ։

12/06/2026

Հատված «Գիտակցված-դրական ծնողավարում» թեմայով սեմինար-քննարկումից։

👤 Մասնագետ՝ ծնողավարման ոլորտում, հղիների, երեխաների ու դեռահասների հետ աշխատանքի մեծ փորձ ունեցող մասնագետ Անուշ Նիկոլյան

Մեր մասնագետները 💙__________________Իվետա Ավետիսյանը «Այգ»-ի թիմին է միացել 2023 թվականին՝  արդեն հարուստ մասնագիտական փ...
11/06/2026

Մեր մասնագետները 💙
__________________
Իվետա Ավետիսյանը «Այգ»-ի թիմին է միացել 2023 թվականին՝ արդեն հարուստ մասնագիտական փորձով ☺
«Այգ» հոգեբանական ծառայությունների կենտրոնում իրականացնում է
- չափահասների անհատական խորհրդատվություն
- զույգերի խորհրդատվություն
Աշխատում է հայերեն և ռուսերեն լեզուներով
————————
Պարբերաբար մասնակցում է միջազգային և տեղական մասնագիտական գիտաժողովների, սեմինարների, ուսուցումների և վերապատրաստումների
—————————————
Մասնագետի կենսագրականին կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://hogeban.am/.../%d5%ab%d5%be%d5%a5%d5%bf%d5%a1.../
———————————————
📲 077 58 18 14, 096 58 18 14
🌐 https://hogeban.am/

«Այգ» -ում օրերս տեղի ունեցավ «Գիտակցված-դրական ծնողավարում» թեմայով սեմինար-քննարկումը 🌿Ծնողների հետ միասին խոսեցինք 21...
10/06/2026

«Այգ» -ում օրերս տեղի ունեցավ «Գիտակցված-դրական ծնողավարում» թեմայով սեմինար-քննարկումը 🌿

Ծնողների հետ միասին խոսեցինք 21-րդ դարում երեխաների դաստիարակության ամենաարդյունավետ մոտեցումների, հմտությունների ու մեթոդների մասին։ Հանդիպման նպատակն էր օգնել ծնողներին ձևավորել երեխայի հետ հարաբերությունների նոր ձևաչափ՝ հիմնված փոխադարձ հարգանքի և առողջ համագործակցության վրա 🤝💭

👤 Սեմինարը վարեց ծնողավարման ոլորտում, հղիների, երեխաների ու դեռահասների հետ աշխատանքի մեծ փորձ ունեցող մասնագետ Անուշ Նիկոլյանը

Շնորհակալ ենք բոլոր մասնակիցներին ջերմ ու արդյունավետ հանդիպման համար 💙 🙌

❓Դեռահասը չգիտի՝  ինչ մասնագիտություն ընտրել։Դա բնական է 😊Համապատասխան մասնագիտություն ընտրելու համար կարևոր է հասկանալ ...
08/06/2026

❓Դեռահասը չգիտի՝ ինչ մասնագիտություն ընտրել։
Դա բնական է 😊

Համապատասխան մասնագիտություն ընտրելու համար կարևոր է հասկանալ ինքդ քեզ 👇

«Այգ» հոգեբանական ծառայությունների կենտրոնը սկսում է մասնագիտական կողմնորոշման խմբային ծրագիր 14–17 տարեկան դեռահասների համար, որի ընթացքում մասնակիցները կկարողանան՝

✔️ Հասկանալ, թե ինչպես է մասնագիտության ընտրությունը ազդում ոչ միայն աշխատանքի, այլ նաև կյանքի որակի վրա:
✔️ Բացահայտել մասնագիտություն ընտրելիս ամենահաճախ հանդիպող սխալները:
✔️ Ավելի լավ ճանաչել իրենց հետաքրքրությունները, արժեքներն ու ուժեղ կողմերը:
✔️ Հասկանալ, թե որ ուղղություններն են իրենց ավելի համապատասխան:

🔎 Ինչպե՞ս է անցնելու ծրագիրը.
Հանդիպումների ընթացքում մասնակիցները կկատարեն գործնական վարժություններ, կմասնակցեն քննարկումների և քայլ առ քայլ կսովորեն ավելի լավ հասկանալ իրենց, որպեսզի ապագայի ընտրությունը կատարեն գիտակցված և սեփական առանձնահատկությունների հիման վրա։

🗣️ Ծրագիրը կվարի Ինեսսա Համբարձումյանը՝ մանկական և դեռահասների հոգեբան, մասնագիտական կողմնորոշման փորձագետ:

📊 Ֆորմատը և մանրամասները.

📍 Անցկացման վայրը՝ օֆլայն, «Այգ» հոգեբանական ծառայությունների կենտրոնում
📅 Օրերը և ժամը՝ Երկուշաբթի և Չորեքշաբթի, ժամը՝ 15:00-ին
⏳ Տևողությունը՝ 5 հանդիպում (յուրաքանչյուրը՝ 1.5 ժամ)
👥 Խումբը՝ Մինչև 15 մասնակից խմբում
🎯 Տարիքը՝ 14-17 տարեկան
💰 Արժեքը՝ 30,000 դրամ

🔗 Ապահովե՛ք ձեր երեխայի գիտակցված ապագան հենց այսօր: Գրանցման կամ հարցերի համար գրե՛ք մեր էջին կամ զանգահարեք՝ 📞 077 58 18 14

04/06/2026

Հունիսի 2-ին մեր կենտրոնը լցվել էր անկեղծ ժպիտներով, կախարդական զանգակների զրնգոցով ու երեխաների ստեղծագործական մեծ էներգիայով։ Մենք նշում էինք Երեխաների պաշտպանության օրը՝ թերապևտիկ, տաք ու շատ գունեղ հանդիպմամբ 💙☺

Address

Մաշտոցի պող. 40
Yerevan
0002

Opening Hours

Monday 10:00 - 21:00
Tuesday 10:00 - 21:00
Wednesday 10:00 - 21:00
Thursday 10:00 - 21:00
Friday 10:00 - 21:00
Saturday 10:00 - 21:00

Telephone

+374 (10) 58-18-14

Alerts

Be the first to know and let us send you an email when "Այգ" հոգեբանական ծառայությունների կենտրոն posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to "Այգ" հոգեբանական ծառայությունների կենտրոն:

Shortcuts

Share