Կյանք առանց ցավի - Life Without Pain

Կյանք առանց ցավի - Life Without Pain Միջին և ուժեղ ցավերի դեպքում դիմեք ձեր պոլիկլինիկա և ստացեք արդյունավետ օփիոիդային ցավազրկողներ։

(english text follows)

Համաձայն 2008 թվականի սեպտեմբեր ամսվա Համաշխարհային Առողջապահական Կազմակերպության հաշվարկների` աշխարհի բնակչության մոտավորապես 80 տոկոսը ընդհանրապես չունի կամ անբավականաչափ հնարավորություն ունի բուժում ստանալ և ազատվել միջին աստիճանի և սաստիկ ցավերի համար: Ըստ այդ հաշվարկների նաև պարզ է դառնում, որ ամբողջ աշխարհում ամեն տարի տասնյակ միլիոնավոր մարդիկ, այդ թվում մոտավորապես

թվով չորս միլիոնի հասնող քաղցկեղով տառապող և 0.8 միլիոն ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով հիվանդները իրենց կյանքի վերջում բուժում չստանալու արդյունքում տանջվումն են վերը նշված ցավերից:

Համաձայն Հայաստանի կարիքների գնահատման տվյալների` թվով գրեթե 3600 հիվանդ ամեն օր պալիատիվ խնամքի կարիք ունի:

Հազարավոր մեր հայրենակիցներ տառապում են քազցկեղից և այլ կյանքը սահամանփակող հիվանդություններից, որոնք զուգակցվում են ուժգին և անտանելի ցավերով: Ցավը ամիսներով,եթե ոչ տարիներով գամում է հիվանդին անկողնին: Հաճախ, հիվանդությունը աստիճանաբար զարգանալով,իրենից հետո թողնում է մի մեծ տափաստան, որի անունն է անտանելի ցավ,որը քազցկեղով հիվանդաների և նրանց ընտանիքի անդամների համար դառնում է կատարյալ դժոխք:

---------------------------------------------------


In September 2008, the World Health Organization (WHO) estimated that approximately 80 percent of the world population has either no or insufficient access to treatment for moderate to severe pain and that every year tens of millions of people around the world, including around four million cancer patients and 0.8 million HIV/AIDS patients at the end of their lives suffer from such pain without treatment. According to the Needs assessment for Armenia, almost 3600 patients need daily palliative care. But the lack of access to oral morphine for pain relief puts those patients suffering from life-limiting and chronic illness in unnecessary pain. According to the same source, there is no legal framework for the access to pain relief and palliative care and there is no patients’ movement in the country demanding access to pain-relief or working on changing perceptions about pain and pain medicines. Access to oral opioids for pain-relief are essential for a quality palliative care program and can transform the lives of many people living and dying in Armenia in unnecessary pain.

Արդյունավետ ցավազրկման և Պալիատիվ օգնության պատկերը Տավուշի մարզում📅 Հունիսի 16-ին Ժողովրդավարության զարգացման հիմնադրամ...
10/07/2026

Արդյունավետ ցավազրկման և Պալիատիվ օգնության պատկերը Տավուշի մարզում
📅 Հունիսի 16-ին Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի մշտադիտարկման խումբը այցելեց Տավուշի մարզի Ն. Նասիբյանի անվան «Նոյեմբերյանի բժշկական կենտրոն»-ի և «Իջևանի առողջապահական կենտրոն»-ի պոլիկլինիկաներ՝ պալիատիվ օգնության կարիք ունեցող պացիենտների արդյունավետ ցավազրկման հասանելիությունը գնահատելու համար։
Մանրամասները, տես, հրապարկման մեջ։

Պալիատիվ խնամքի պատկերը Կոտայքի մարզում. Ի՞նչ դրական միտումներ և մտահոգիչ հարցեր կան ⚠️🗓 2026 թ. մայիսի 27-ին Ժողովրդավա...
01/07/2026

Պալիատիվ խնամքի պատկերը Կոտայքի մարզում. Ի՞նչ դրական միտումներ և մտահոգիչ հարցեր կան ⚠️
🗓 2026 թ. մայիսի 27-ին Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի պալիատիվ օգնության և արդյունավետ ցավազրկման հասանելիության բարելավմանն ուղղված խումբն այցելել է Կոտայքի մարզ՝ ուսումնասիրելու պալիատիվ օգնության և ցավի կառավարման ներկայիս իրավիճակը։
Մանրամասն, կարդացեք հրապարակման մեջ։

Պալիատիվ խնամքի պատկերը Կոտայքի մարզում

🗓 2026 թ. մայիսի 27-ին Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի պալիատիվ օգնության և արդյունավետ ցավազրկման հասանելիության բարելավմանն ուղղված խումբն այցելել է Կոտայքի մարզ՝ ուսումնասիրելու պալիատիվ օգնության և ցավի կառավարման ներկայիս իրավիճակը։

📈 Ի՞նչ դրական միտումներ կան․
Վերջին տարիներին մարզում նկատվում է ցավազրկման նպատակով օփիոիդների օգտագործման որոշակի աճ։ Բուժաշխատողների մոտեցումներում կան դրական փոփոխություններ․ եթե նախկինում դեղամիջոցը նշանակվում էր 3-4 օրվա համար (օրական 2-3 սրվակ), ապա այժմ քանակը տատանվում է մինչև մեկ շաբաթ՝ օրական միջինը 4 սրվակ դեղաչափով։

⚠️ Սակայն պատկերը դեռևս մնում է մտահոգիչ․

🔹Աբովյանի ԲԿ պոլիկլինիկա․ 2,119 քաղցկեղով պացիենտից միայն 119-ն են ստանում ցավազրկողներ, որոնցից միայն 7-ն են ստանում օփիոիդներ (6-ը՝ ներարկային, և միայն 1-ը՝ ներքին ընդունման մորֆին/օրամորֆ):

🔹Եղվարդի/Նաիրիի ԲԿ պոլիկլինիկա․ 1,270 քաղցկեղով պացիենտից միայն 2-ն են ստանում մորֆին (այն էլ՝ միայն ներարկային)։

🔹«Արզնի» և «Նոր Հաճնի» ամբուլատորիաներ․ Ընտանեկան բժիշկները խուսափում են օփիոիդներ նշանակելուց և պացիենտներին ուղեգրում են այլ պոլիկլինիկաներ։

🔹Աբովյանի «Կարդիոմեդ» Կենտրոն․ Պալիատիվ ծառայությունը սպասարկում է մոտ 50 պացիենտ, սակայն դեռ առկա են ռեսուրսների և մասնագետների վերապատրաստման խնդիրներ։

🛑 Որո՞նք են գլխավոր խոչընդոտները․

1️⃣ Գյուղական համայնքներում պացիենտները ստիպված են երկար ճանապարհ անցնել ցավազրկման ծառայություն ստանալու համար։

2️⃣Ընտանեկան բժիշկների ցածր իրազեկվածությունը ցավի կառավարման իրավական կարգավորումների մասին և ուղեգրման անարդյունավետ մեխանիզմները նվազեցնում են ցավի կառավարման հասանելիությունը։

3️⃣ Մորֆինից կախվածություն առաջանալու վերաբերյալ կարծրատիպերն ու մտավախությունները թե՛ ընտանիքների, թե՛ բուժաշխատողների շրջանում խոչընդոտում են ցավի կառավարման ապահովմանը։

💬 «Ափիոնային ցավազրկողների, այդ թվում մորֆինի սխալ կամ չափազանց զգույշ նշանակումը առանց բժշկական ցուցման, խախտում է պացիենտների իրավունքը։ Մորֆինը եղել և մնում է ուժգին ցավերի բուժման հիմնական «ոսկե ստանդարտը»»։ - ԱՀԿ

💡 Ի՞նչ անել, եթե կա դրա կարիքը
Եթե դուք կամ ձեր հարազատներն ունեք քրոնիկ կամ քաղցկեղով պայմանավորված ցավեր, դիմե՛ք ձեր տեղամասային պոլիկլինիկա՝ անհրաժեշտ ու արդյունավետ բուժօգնություն ստանալու համար։

📞 Իրավունքների խախտման դեպքում
Եթե բախվում եք բուժօգնության մերժման, ոչ պատշաճ ծառայության կամ դեղերի անհիմն չնշանակման խնդրի, զանգահարեք թեժ գծին՝ 094 422 922։

Կյանք առանց ցավի - Life Without Pain
ՀՀ առողջապահության նախարարություն

#ՊալիատիվՕգնություն #ԱմոքիչԽնամք #ՊացիենտներիԻրավունքներ #Առողջապահություն #Կոտայք

Յուրաքանչյուր մարդ առանց ցավի ապրելու իրավունք ունի։ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է պրակտիկ ուղեցույց ց...
17/06/2026

Յուրաքանչյուր մարդ առանց ցավի ապրելու իրավունք ունի։
ՀՀ առողջապահության նախարարությունը ներկայացրել է պրակտիկ ուղեցույց ցավի, ցավազրկման, օփիոիդների նշանակման ու իրավունքների ոտնահարման հարցերի մասին, որոնց պատասխանները կարող եք գտնել հրապարկման մեջ․
🔹 Ինչ պետք է իմանալ ցավի մասին
🔹 Ու՞մ դիմել ցավի դեպքում
🔹Ե՞րբ կարող են նշանակվել թմրամիջոց կամ հոգեմետ նյութ պարունակող դեղեր
🔹 Ո՞վ կարող է նշանակել թմրամիջոց կամ հոգեմետ նյութ պարունակող դեղեր
🔹 Անվտանգ օգտագործում
🔹Հսկողություն և շարունակական գնահատում
🔹 Ի՞նչ անել, եթե դրա կարիքը կա
🔹 Ինչ անել իրավունքների խախտման դեպքում
📞 Եթե բախվում եք բուժօգնության մերժման, ոչ պատշաճ ծառայության կամ դեղերի անհիմն չնշանակման խնդրի, կարող եք զանգահարել Առողջապահության նախարարության թեժ գիծ՝ 8003 կամ ցավամոքման մշտադիտարկում իրականացնող ՀԿ-ների թեժ գիծ` 094 422 922։

🫂 Յուրաքանչյուր մարդ առանց ցավի ապրելու իրավունք ունի։

Ցավի ճիշտ գնահատումը և արդյունավետ կառավարումը մարդու առողջության, արժանապատիվ կյանքի և բարեկեցության կարևոր բաղադրիչներից են։ Սակայն ցավը հաճախ ընկալվում է որպես հիվանդության «բնական» կամ «անխուսափելի» ուղեկից, ինչի հետևանքով բազմաթիվ պացիենտներ չեն ստանում անհրաժեշտ օգնություն։

🔹 Ինչ պետք է իմանալ ցավի մասին

Ցավը կարող է լինել սուր կամ քրոնիկական, և դրա ինտենսիվությունը գնահատվում է բուժող բժշկի կողմից` համապատասխան գործիքների միջոցով, որոնք օգնում են բժշկին ճիշտ գնահատել ցավի աստիճանը և ընտրել համապատասխան ցավամոքման բուժում։

🔹 Ու՞մ դիմել ցավի դեպքում

Եթե ունեք ցավ, դիմեք Ձեզ բուժող բժշկին։ Նա կգնահատի ցավի աստիճանը՝ կիրառելով ընդունված գնահատման գործիքներ և անհրաժեշտության դեպքում կնշանակի համապատասխան բուժում։

🔹Ե՞րբ կարող են նշանակվել թմրամիջոց կամ հոգեմետ նյութ պարունակող դեղեր

Թմրամիջոց կամ հոգեմետ (հոգեներգործուն) պարունակող դեղերը կարող են նշանակվել, եթե բժշկական ցուցման համաձայն` ցավը գնահատվում է միջին կամ ուժեղ աստիճանի, և սովորական ցավազրկող միջոցները բավարար արդյունավետ չեն։

🔹 Ո՞վ կարող է նշանակել թմրամիջոց կամ հոգեմետ նյութ պարունակող դեղեր

ՀՀ օրենսդրությամբ բոլոր բժիշկները կարող են նշանակել թմրամիջոց պարունակող դեղեր, եթե դրա համար կա բժշկական ցուցում։

Թմրամիջոց կամ հոգեմետ նյութ պարունակող դեղերի նշանակումը կատարվում է ամբուլատոր բժշկական քարտում, բուժող բժշկի գրառմամբ:

Դեղատոմսը հաստատվում է բժշկի և բժշկական հաստատության տնօրենի, իսկ վերջինիս բացակայության դեպքում, տնօրենին փոխարինող անձի ստորագրությամբ։

Դեղերը տրամադրվում են հատուկ դեղատոմսով։ Թույլատրվում է մեկ դեղատոմսում գրել թմրամիջոցներ պարունակող դեղ 10 օրացուցային օրվա ընթացքում բուժում ստանալու համար: Այն դեպքում, երբ մինչև 10-օրյա ժամկետի ավարտը, պացիենտի առողջական վիճակից կախված, անհրաժեշտ է կատարել դեղաչափի կամ դեղի փոփոխություն, դուրս է գրվում նոր դեղատոմս: Պացիենտի դեղատուն այցելության անհնարինության դեպքում դեղերը ստանում է օրենքով սահմանված կարգով պացիենտի կողմից լիազորված անձը կամ օրինական ներկայացուցիչը` անձը հաստատող փաստաթղթով:

🔹 Անվտանգ օգտագործում

Թմրամիջոց պարունակող դեղերը պետք է պահվեն անվտանգ վայրում, հեռու երեխաներից և այլ անձանցից։ Դրանք չի թույլատրվում փոխանցել ուրիշներին կամ օգտագործել առանց բժշկի նշանակման։

🔹Հսկողություն և շարունակական գնահատում

Թմրամիջոց պարունակող դեղեր ստացող պացիենտները պետք է պարբերաբար գտնվեն բժշկական հսկողության ներքո բուժման արդյունավետությունն ու անվտանգությունն ապահովելու համար։ Եթե պացիենտը չի կարող այցելել բուժհաստատություն, բժիշկը կարող է այցելել նրան տուն՝ վիճակը գնահատելու նպատակով։

🔹 Ի՞նչ անել, եթե դրա կարիքը կա

Եթե Դուք կամ Ձեր հարազատն ունեք քրոնիկ կամ քաղցկեղով պայմանավորված ցավեր, դիմե՛ք սպասարկող առողջության առաջնային պահպանման ծառայություններ մատուցող բժշկական հաստատություն և ստացեք անհրաժեշտ ու արդյունավետ ցավազրկող բուժօգնություն։

🔹 Ինչ անել իրավունքների խախտման դեպքում

📞 Եթե բախվում եք բուժօգնության մերժման, ոչ պատշաճ ծառայության կամ դեղերի անհիմն չնշանակման խնդրի, կարող եք զանգահարել Առողջապահության նախարարության թեժ գիծ՝ 8003 կամ ցավամոքման մշտադիտարկում իրականացնող հասարակական կազմակերպությունների թեժ գիծ` 094 422 922։

15/06/2026

Մայիսի 27-ին Պալիատիվ խնամքի և արդյունավետ ցավազրկման հասանելիության բարելավմանն ուղղված մշտադիտարկման խումբը այցելեց Կոտայքի մարզի 5 բուժհաստատություններ՝ պալիատիվ օգնությունը և ցավի կառավարման ներկայիս իրավիճակը ուսումնասիրելու նպատակով։

Վերջին տարիներին Կոտայքում ցավազրկման նպատակով օփիոիդների օգտագործման որոշակի աճ է գրանցվել։ Բուժաշխատողների շրջանում ցավի կառավարման մոտեցումներում դրական փոփոխություններ են եղել, ավելացել են դեղերի նշանակման օրերը և չափաքանակը։ Եթե նախկինում դեղամիջոցը նշանակվում էր հիմնականում 3-4 օրվա համար՝ օրական միջինը 2-3 սրվակ, ապա այժմ դրանց քանակը տատանվում է մինչև մեկ շաբաթ՝ օրական միջինը 4 սրվակ դեղաչափով։
Չնայած՝ այս դրական միտումներին, մշտադիտարկման ընթացքում գրանցված տվյալները դեռևս ՄՏԱՀՈԳԻՉ են մնում։
Մշտադիտարկման մանրամասն արդյունքները կներկայացվեն ավելի ուշ։

Պալիատիվ խնամքն ուղղված է կյանքին վտանգ սպառնացող հիվանդություններ ունեցող անձանց և նրանց ընտանիքների կյանքի բարելավմանը, տառապանքի կանխարգելմանը և նվազեցմանը։

Եթե ունենաք խնդիրներ՝ ցավազրկողների նշանակման կամ ցավամոքման հետ կապված ոչ պատշաճ բուժօգնություն, կարող եք գրել մեր էջին կամ զանգահարել ԹԵԺ ԳԾԻՆ՝ 094 422 922 h/h-ով։

Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի աջակցությամբ կրկին մեկնարկել է պալիատիվ օգնության և արդյունավետ ցավազրկման հասանե...
26/05/2026

Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի աջակցությամբ կրկին մեկնարկել է պալիատիվ օգնության և արդյունավետ ցավազրկման հասանելիության բարելավմանն ուղղված ծրագիրը։
Այդ նպատակով աշխատանքային հանդիպում տեղի ունեցավ ՀՀ առողջապահության նախարարությունում։ Մանրամասները, տես, հրապարակման մեջ։
Եթե բախվում եք ոչ պատշաճ բուժօգնության կամ դեղերի անհիմն չնշանակման խնդրի, կարող եք զանգահարել թեժ գծին՝ 094 422 922։

Արդյունավետ ցավամոքման և պացիենտների իրավունքների պաշտպանության շարժումը շնորհավորում է բոլորի գալիք Ամանորն ու յուրաքան...
30/12/2025

Արդյունավետ ցավամոքման և պացիենտների իրավունքների պաշտպանության շարժումը շնորհավորում է բոլորի գալիք Ամանորն ու յուրաքանչյուրին մաղթում ամուր առողջություն։ Թող բժշկական ծառայությունները հասանելի ու մարդակենտրոն լինեն, և մշտապես ստանաք անհրաժեշտ ու պատշաճ մասնագիտական աջակցությունը։ Հիշեք, որ պալիատիվ խնամքի ու օփիոիդների կարիքահեն ու մատչելի տրամադրումը մեր իրավունքների լիարժեք իրացման գրավականն է։ Հետևաբար, մենք նույնպես պետք է հետևողական լինենք մեր իրավունքներին։ Նոր տարի, նոր կյանք՝ առանց ցավի։ 💙

Արդյունավետ ցավազրկումը պացիենտի հիմնարար իրավունքներից է։Միջին և ուժեղ ցավերի դեպքում օփիոիդային ցավազրկողների ըստ կարի...
12/12/2025

Արդյունավետ ցավազրկումը պացիենտի հիմնարար իրավունքներից է։
Միջին և ուժեղ ցավերի դեպքում օփիոիդային ցավազրկողների ըստ կարիքի պետք է նշանակվեն։ Դրա համար բոլոր բժիշկները պետք է հետևեն կլինիկական ուղեցույցներին ու թմրամիջոցներ պարունակող դեղերի դուրս գրման կարգավորումներին։

Ցավի ճիշտ գնահատումը և արդյունավետ կառավարումը անհրաժեշտ պայմաններ են մարդու առողջությունն ու կյանքի որակը պահպանելու համար։

Մեր իրականության մեջ թերագնահատված է ցավի ազդեցությունը, և որպես հետևանք, այն ընկալվում է «անխուսափելի ախտանիշ», որն ուղեկցում է հիվանդության բնականոն ընթացքը։
Ըստ տևողության` ցավը կարող է լինել սուր կամ քրոնիկական։ Գոյություն ունեն ցավի գնահատման տարբեր սանդղակներ, որոնք հնարավորություն են տալիս օբյեկտիվ գնահատել ցավի զգացողությունը։

❓ Ու՞մ դիմել ցավի դեպքում
🔸 Եթե ունեք ցավ, պետք է դիմել բժշկին` ըստ Վիզուալ անալոգային սանդղակի (ՎԱՍ) և եռաստիճան սանդուղքի գնահատում կատարելու և անհրաժեշտ ցավամոքման բուժումն ապահովելու համար:

❓ Ե՞րբ կարող է նշանակվել թմրամիջոց պարունակող դեղ
🔸 Բժիշկը կարող է նշանակել թմրամիջոց կամ հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող դեղեր, եթե ձեր ցավը գնահատվում է միջին կամ ուժեղ աստիճանի, երբ սովորական ցավազրկողները չեն օգնում։

❓ Ո՞վ կարող է նշանակել դեղերը
🔸 ՀՀ օրենսդրությամբ բոլոր բժիշկները կարող են նշանակել թմրամիջոց պարունակող դեղեր, եթե դրա համար կա բժշկական ցուցում։
🔸 Թմրամիջոց կամ հոգեմետ նյութ պարունակող դեղերի նշանակումը կատարվում է ամբուլատոր բժշկական քարտում, բուժող բժշկի գրառմամբ:
🔸 Դեղատոմսը հաստատվում է բժշկի և բժշկական հաստատության տնօրենի, իսկ վերջինիս բացակայության դեպքում, տնօրենին փոխարինող անձի ստորագրությամբ։

Դեղատոմսի և դեղերի տրամադրման կարգը
🔸 Դեղերը տրվում են հատուկ դեղատոմսով՝ ՀՀ առողջապահության նախարարության կողմից հաստատված։
🔸 Թմրամիջոց պարունակող դեղերը կարող են դուրս գրվել առավելագույնը 10 օրվա համար։
🔸 Դեղատուն այցելության անհնարինության դեպքում թմրամիջոցներ և հոգեմետ (հոգեներգործուն) նյութեր պարունակող դեղերը ստանում է օրենքով սահմանված կարգով պացիենտի կողմից լիազորված անձը կամ օրինական ներկայացուցիչը՝ անձը հաստատող փաստաթղթով։

Հսկողություն և դիտարկում
🔸 Թմրամիջոց ստացող պացիենտները պետք է առնվազն երկու շաբաթը մեկ այցելեն իրենց բուժող բժշկին՝ վերահսկման և դեղի ազդեցությունը գնահատելու համար։
🔸 Եթե պացիենտը չի կարողանում գալ բժշկի մոտ (օրինակ՝ գամված է անկողնում), բժիշկը պետք է այցելի նրան տուն՝ վիճակը գնահատելու համար։

Անվտանգություն և պատասխանատվություն
🔸 Թմրամիջոց պարունակող դեղերը պետք է պահել անվտանգ վայրում, հեռու երեխաներից և այլ անձանցից։
🔸 Դեղերը չի թույլատրվում փոխանցել ուրիշին կամ օգտագործել առանց բժշկի խորհրդի։
🔸 Օգտագործումից հետո դատարկ մնացած սրվակները և հոգեմետ (հոգեներգորխուն) նյութեր պարունակող դեղերի փաթեթները (բոլոր դեղաձևերի համար) ենթակա չեն վերադարձման։

Հիմք՝ ՀՀ ԱՆ 22․03․18թ․ «Պալիատիվ բժշկական օգնության և սպասարկման շրջանակներում պացիենտի ցավի գնահատման և կառավարման ուղեցույց» № 751-Ա հրաման
ՀՀ ԱՆ 15․08․2018թ․ № 17-Ն հրաման

Պալիատիվ խնամքի կարիք ունեցող պացիենտներին բժշկական օգնության և սպասարկման տրամադրման ընթացակարգերի համատեքստում, Ժողովր...
31/10/2025

Պալիատիվ խնամքի կարիք ունեցող պացիենտներին բժշկական օգնության և սպասարկման տրամադրման ընթացակարգերի համատեքստում, Ժողովրդավարության զարգացման հիմնադրամի և «Իրական աշխարհ, իրական մարդիկ» սոցիալական հասարակական կազմակերպության նախաձեռնությամբ, առողջապահության նախարարությունում կայացել է հանդիպում-քննարկում:

Մենք հրապարակում ենք մեր նոր՝ «Ցավազրկման հասանելիությունը և պացիենտների իրավունքները Հայաստանում» զեկույցը Կյանք առանց ...
07/04/2025

Մենք հրապարակում ենք մեր նոր՝ «Ցավազրկման հասանելիությունը և պացիենտների իրավունքները Հայաստանում» զեկույցը Կյանք առանց ցավի ծրագրի շրջանակում, որն ամփոփում է 2024 թվականի հունիսից մինչև 2025 թվականի մարտը ստացված ահազանգերը, մշտադիտարկումները, որոնք վերաբերում են Հայաստանում օփիոիդային ցավազրկող դեղերի հասանելիության խնդիրներին և բուժօգնության տրամադրման խոչընդոտներին:
🇦🇲 Հայերեն՝ https://bit.ly/4crgv1Y
🇬🇧 Անգլերեն՝ https://bit.ly/3EeQxlB

📢 Նոր զեկույց՝ «Ցավազրկման հասանելիությունը և պացիենտների իրավունքները Հայաստանում»

🔍 Մենք հրապարակում ենք մեր նոր զեկույցը Կյանք առանց ցավի ծրագրի շրջանակում, որն ամփոփում է 2024 թվականի հունիսից մինչև 2025 թվականի մարտը ստացված ահազանգերը, մշտադիտարկումները, որոնք վերաբերում են Հայաստանում օփիոիդային ցավազրկող դեղերի հասանելիության խնդիրներին և բուժօգնության տրամադրման խոչընդոտներին:

📌 Կարդալ ամբողջական ուսումնասիրությունը՝ https://bit.ly/4crgv1Y

🇬🇧Անգլերեն տարբերակը՝ https://bit.ly/3EeQxlB

#ԿյանքԱռանցՑավի #ՆորԶեկույց #ԻԱԻՄ

20/03/2025

Shant Gyumrii ՀԸ Տեսանկյուն հաղորդման եթերում ՀԿ նախագահ Ժենյա Մայիլյանը և իրավաբան-փորձագետ Վաղինակ Տեր-Հովհաննիսյանը քննարկեցին Հայաստանում պալիատիվ բուժօգնության և Շիրակի մարզում արդյունավետ ցավազրկման հասանելիության հարցերի վերաբերյալ։

Address

Yerevan
0012

Telephone

+37494422922

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Կյանք առանց ցավի - Life Without Pain posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share