Dr. Hayk Harutyunyan

Dr. Hayk Harutyunyan «Աստղիկ» ԲԿ վիրաբուժական բաժանմունքի վիրաբույժ

ԵՊԲՀ Ընդհանուր վիրաբուժության ամբիոնի դոցենտ

«Աստղիկ» ԲԿ վիրաբուժական բաժանմունքի վիրաբույժ

ԵՊԲՀ Ընդհանուր վիրաբուժության ամբիոնի դասախոս

Գիտական աստիճան բ. գ. թ.

Ցավը հիվանդների հիմնական գանգատներից է, իսկ դրա ճիշտ կառավարումը՝ ժամանակակից բժշկության կարևորագույն ուղղություններից մ...
23/05/2026

Ցավը հիվանդների հիմնական գանգատներից է, իսկ դրա ճիշտ կառավարումը՝ ժամանակակից բժշկության կարևորագույն ուղղություններից մեկը։
Roma Pain Days Կոնգրեսը նոր գիտելիքների, փորձի փոխանակման և մասնագիտական զարգացման համար էր։
P.S. Շնորհակալություն եմ հայտնում Menarini Berlin-Chemie-ին՝ բարձր մակարդակով կազմակերպված կոնֆերանսի և մասնակցության հնարավորության համար։

🇦🇲🇳🇱 Այսօր կանգնած եմ այստեղ՝ ոչ միայն որպես բժիշկ, այլ որպես Հայաստանի ներկայացուցիչ։Ինձ համար մեծ պատիվ է ներկայացնել ...
16/04/2026

🇦🇲🇳🇱
Այսօր կանգնած եմ այստեղ՝ ոչ միայն որպես բժիշկ, այլ որպես Հայաստանի ներկայացուցիչ։

Ինձ համար մեծ պատիվ է ներկայացնել իմ երկիրը, Երևանի պետական բժշկական համալսարան/ Yerevan State Medical University-ը և Astghik Medical Center-ը օրգանների փոխպատվաստման ոլորտի հեղինակավոր ESOT - European Society for Organ Transplantation դասընթացում։

Յուրաքանչյուր նման քայլ ինձ հիշեցնում է՝ որքան երկար ու պատասխանատու ճանապարհ ենք անցել՝ սկսած առաջին քայլերից մինչև մարդկային կյանքեր փրկելու այս առաքելությունը։

Սա միայն իմ ճանապարհը չէ։ Սա մեր ուսուցիչների գիտելիքն է, մեր թիմի անդադար աշխատանքը, մեր հիվանդների հավատը… և մի փոքրիկ երկրի մեծ կամքը։

Հպարտ եմ, որ կարող եմ լինել այդ պատմության մի մասը։

Առաջ՝ ավելի մեծ նպատակների և նոր փրկված կյանքերի։

📕Լյարդի փոխպատվաստման արդի մոտեցումները՝ ESOT Preceptorship ծրագրի շրջանակում👨‍⚕️ԵՊԲՀ ընդհանուր վիրաբուժության ամբիոնի դ...
25/03/2026

📕Լյարդի փոխպատվաստման արդի մոտեցումները՝ ESOT Preceptorship ծրագրի շրջանակում

👨‍⚕️ԵՊԲՀ ընդհանուր վիրաբուժության ամբիոնի դոցենտ, «Աստղիկ» բժշկական կենտրոնի վիրաբույժ, լյարդի տրանսպլանտ թիմի կոորդինատոր, բ.գ.թ. Հայկ Վաչագանի Հարությունյանը մարտի 17–20-ը մասնակցել է Եվրոպական օրգանների փոխպատվաստման ընկերության (European Society for Organ Transplantation, ESOT) կողմից կազմակերպված Preceptorship ծրագրին Պրահայի Կլինիկական և փորձարարական բժշկության ինստիտուտում (IKEM)։

IKEM-ը (Institute for Clinical and Experimental Medicine) Եվրոպայի առաջատար փոխպատվաստման կենտրոններից է, որտեղ իրականացվում է Չեխիայում կատարվող լյարդի, երիկամի, սրտի և այլ օրգանների փոխպատվաստումների շուրջ 60–70%-ը։ Կենտրոնի ակտիվությունը բավականին տպավորիչ է. տարեկան իրականացվում են հարյուրավոր փոխպատվաստումներ, այդ թվում՝ շուրջ 150 լյարդի փոխպատվաստում։ IKEM-ն ունի մեծ ռեանիմացիոն հնարավորություններ և բազմապրոֆիլ թիմային կառուցվածք, որտեղ հաջողությամբ համադրվում են կլինիկական գործունեությունն ու փորձարարական հետազոտությունները։

Ծրագրի ընթացքում իրականացվել են բազմաբնույթ մասնագիտական այցեր և քննարկումներ՝ ընդգրկելով փոխպատվաստման կենտրոնի կլինիկական բաժանմունքները, աֆերեզի և դիալիզի ծառայությունները, ինչպես նաև HLA լաբորատորիան և մոլեկուլային ախտորոշման հնարավորությունները։ Մասնակիցները ծանոթացել են նաև պաթոլոգիայի բաժանմունքի աշխատանքին՝ Banff 2022 դասակարգման և հակամարմիններով միջնորդավորված մերժման (AMR) ժամանակակից գնահատման սկզբունքների շրջանակում։

🟥Կրթական ծրագրի ընթացքում ուսումնասիրվել են ռետրանսպլանտացիայի առանձնահատկությունները, DSA-դրական (դոնորի նկատմամբ սպեցիֆիկ հակամարմիններ ունեցող) հիվանդների ընտրությունը, ինչպես նաև AMR-ի ախտորոշման և բուժման արդի մոտեցումները։ Մասնակիցները ծանոթացել են anti-HLA գնահատմանը, DSA մոնիտորինգին, ինչպես նաև dd-cfDNA և MMDx (մոլեկուլային մանրադիտակով ախտորոշման) տեխնոլոգիաներին։

📌Ավելին` ⬇️

https://ysmu.am/norutyunner/lyardi-pokhpatvastman-ardi-motetsumn/

17/03/2026

Տեսանյութ նոր կյանքի մասին։

Լյարդի փոխպատվաստումը սիրո, զոհողության և մարդկային մեծության պատմություն է։

Մենք շնորհակալ ենք մեր պացիենտին վստահության համար և մաղթում ենք առողջ և երկար կյանք։
Այս պատմությունը ևս մեկ անգամ հիշեցնում է, որ փոխպատվաստումը կյանք է փրկում։

#լյարդիփոխպատվաստում

Մեր Հեպատոբիլիար թիմի հերթական հաղթանակը լյարդի ուռուցքի դեմ՝ աջակողմյան հեմիհեպատէկտոմիա։ #լյարդ #լյարդիուռուցք #լյարդի...
11/03/2026

Մեր Հեպատոբիլիար թիմի հերթական հաղթանակը լյարդի ուռուցքի դեմ՝ աջակողմյան հեմիհեպատէկտոմիա։

#լյարդ
#լյարդիուռուցք
#լյարդիմետաստազ
#լյարդիմասնահատում
#քաղցկեղը դատավճիռ չէ

Հետաքրքիր հաղորդում՝ սիրված հաղորդավարուհի Татев Аракелян-ի հետ։21 TV https://youtu.be/lzqRnwgDamk?si=KtKak8c5Nqcu67GB&t...
02/03/2026

Հետաքրքիր հաղորդում՝ սիրված հաղորդավարուհի Татев Аракелян-ի հետ։
21 TV
https://youtu.be/lzqRnwgDamk?si=KtKak8c5Nqcu67GB&t=3

#լյարդիփոխպատվաստում #լյարդիփոխպատվաստումհայաստանում
#դիակայինփոխպատվաստում #դիակայինփոխպատվաստումհայաստանում

09/02/2026
04/02/2026

Այսօր «Հերացի» վերլուծական կենտրոնը ԵՊԲՀ-ում կազմակերպել էր հանդիպում Հերացի ավագ դպրոցի աշակերտների հետ։
Աշակերտների աչքերի փայլը հուշում էր՝ նրանք պատրաստ են սովորել, աշխատել և իրենց երազած ապագան իրականություն դարձնել։
Երևանի պետական բժշկական համալսարան/ Yerevan State Medical University

Ավարտում ենք տարին՝ վիրաբույժի ապրումներով, որոշումներով և պայքարով …
30/12/2025

Ավարտում ենք տարին՝ վիրաբույժի ապրումներով, որոշումներով և պայքարով …

11/12/2025

Address

Դանիել Վարուժանի փ. 28ա
Yerevan
00

Alerts

Be the first to know and let us send you an email when Dr. Hayk Harutyunyan posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Dr. Hayk Harutyunyan:

Share

Category