27/08/2026
Ուրախ ենք հայտնել, որ «Շենգավիթ» ԲԿ ակնաբուժական ծառայության ղեկավար, բ.գ.թ., դոցենտ Շուշան Քաղքցյանը մասնագիտական վերապատրաստում է անցել Հնդկաստանի Սանգլի քաղաքում գործող «Նանդադիփ» (Nandadeep) ակնաբուժական հիվանդանոցում՝ աշխարհահռչակ պրոֆեսոր Սաուրաբ Պատվարդհանի (Dr. Sourabh Patwardhan) ղեկավարությամբ։
Վերապատրաստումը նվիրված էր ակնաբուժության ամենաբարդ ուղղություններից մեկին՝ ցանցաթաղանթի և ապակենման մարմնի ժամանակակից վիրաբուժությանը՝ վիտրեկտոմիային։
Մասնագիտական ինտենսիվ ծրագրի ընթացքում Շուշան Քաղքցյանը կատարելագործել է իր վիրաբուժական հմտությունները՝ յուրացնելով ցանցաթաղանթի և ապակենման մարմնի բարդ ախտահարումների բուժման միջազգային նորագույն մեթոդներն ու տեխնոլոգիական մոտեցումները։
Ձեռք բերված փորձը ներդրվելու է «Շենգավիթ» բժշկական կենտրոնում՝ ընդլայնելով բարդ ակնաբուժական հիվանդությունների բուժման հնարավորությունները և մեր պացիենտներին ապահովելով միջազգային չափանիշներին համապատասխան, առավել արդյունավետ բուժօգնությամբ։