Parenting School Armenia

Parenting School Armenia Your guide to conscious & positive parenting

20/07/2026

Ծնողի 3 հիմնական առաքելությունները ✨

------
🌐 parenting.am

#ծնողավարություն

19/07/2026

✨ «Երիտասարդները՝ հանուն տարեկիցների հոգեկան առողջության պահպանման» ծրագրի շրջանակներում 13 պայծառ երիտասարդների հետ հուլիսի 17, 18, 19-ին բնության գրկում հրաշալի դասընթաց ունեցանք:

ՅՈՒՆԻՍԵՖ-ը UNICEF Armenia - Յունիսեֆ Հայաստան
(ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակը) և «Ծնողի դպրոց» հասարակական կազմակերպությունը՝ Աֆեյան հիմնադրամի աջակցությամբ, գործարկել են նոր էլեկտրոնային հարթակ՝
🌐 uSupport` https://usupport.online/hy, որը նպատակ ունի աջակցելու 13-24 տարեկան երիտասարդներին հոգեկրթող նյութերի, առցանց հոգեբանական խորհրդատվության և տարեկիցների աջակցության միջոցով:

Ծրագրի ընթացքում երիտասարդ կամավորները զարգացրին իրենց գիտելիքներն ու հմտությունները տարեկիցներին աջակցելու, հոգեկան առողջության խնդիրները ճանաչելու, ինքնակարգավորման և սթրեսակայունության վերաբերյալ:

Էլի չի՞ քնում։ 🙃💤Երբեմն թվում է՝ վատ օրերը երբեք չեն ավարտվելու:Եվ նման պահերին սկսում ենք փնտրել որևէ կախարդական ուղեցո...
14/07/2026

Էլի չի՞ քնում։ 🙃💤

Երբեմն թվում է՝ վատ օրերը երբեք չեն ավարտվելու:

Եվ նման պահերին սկսում ենք փնտրել որևէ կախարդական ուղեցույց, որի միջոցով երեխային մեկ-երկու օրում մեկ հպումով կկարողանանք սովորեցնել քնել։

Բայց…

💤 Փոքրիկի քունը հրաշքների մասին չէ։ Երեխայի առողջ ու հանգիստ քունը կազմավորվում է ողջ օրվա արդյունքում։

Եվ երբ ողջ օրը համակարգված է, փազլի կտորների պես հավաքվում է նաև առողջ, խորը ու հանգիստ քունը։ Ահա չորս կարևոր «փազլի» կտոր.

1. Միջավայր և քնի հիգիենա
Շատ մաքուր օդ և բնական լույս։ Այսպես փոքրիկի ներքին ժամացույցը կարգավորվում է, բնական լույսը ստեղծում է հորմոններ, որ հետո նպաստելու են քնին աջակցող հորմոնների արտադրությանը։ Քնելուց մեկ ժամ առաջ թուլացրեք տան լույսերը և անջատեք էկրանները, որպեսզի մարմինը սկսի արտադրել մելատոնին։ Սենյակը թող լինի զով՝ 16-20 աստիճան, և հնարավորինս մութ։ Զգայուն կամ նեյրոբազմազան երեխաներին օգնում է ծանրեցված վերմակը։

2. Խաղաղ ու հանգիստ վիճակ
Կանխատեսելի ռիթմը ուղեղին ասում է, որ քնելու ժամն է։ 45 րոպե տևող հանգիստ նախապատրաստությունը կարող է ներառել տաք լոգանք, ընթերցանություն կամ թեթև մերսումներ։ Օրվա լարվածությունը հանելու համար կան նաև հատուկ հեքիաթներ, շնչառական վարժություններ ու մերսումներ։

3. Սնունդը
Քնելուց առաջ խուսափեք ծանր և քաղցր ուտեստներից։ Ավելի լավ է թեթև մի բան առաջարկել, օրինակ՝ մի բաժակ կաթ։ Երեխան կարող է բանան, մածուն կամ այլ թեթև բան ուտել։ Առանց բժշկի ցուցման որևէ հավելում չարժի տալ երեխային։

4. Ցերեկային ակտիվություն
Ցերեկվա բավարար ֆիզիկական ակտիվությունը երեխային օգնում է գիշերը մի լա՜վ հոգնած և քնելուն պատրաստ զգալ։ Շարժումը և արևի լույսը այս ամբողջ շղթայի հիմքն են։

Երբ նայում ես երեխայի ամբողջ օրվան, ոչ միայն քնելու պահին, պատկերը պարզվում է։

Եթե քնի դժվարությունները շարունակվում են, դիմի՜ր մասնագետի։

Դե կամ էլ` արի քնի մասին մեր վեբինարին, որից հետո դու ինքդ կդառնաս քո փոքրիկի քնի մասնագետը։

🤗 ՎԵԲԻՆԱՐ. «Քնի մասին հոլիստիկ մոտեցմամբ»

📆 Հուլիսի 21
⏰ 21:30
📌 Գրանցում`
https://parenting.am/course/sleepwebinar/

01/07/2026

✈️ Ճամփորդություն երեխայի հետ» ուղեցույցը էլեկտրոնային տարբերակով է

💰 2500 դր.

Ձեռք բերել կարող եք`
🌐 https://publishing.parenting.am/product/travelwithchildren/
(ակտիվ հղումը` էջի bio-ում)

27/06/2026

«Դեպի գիտակից ծնողավարում 2026» ամենամյա համաժողովը կայացավ այսօր ❤️

Շնորհակալ ենք -ին գեղեցիկ և արդյունավետ միջոցառման կազմակերպման համար, ինչպես նաև բոլոր ներկաներին ակտիվ ներգրավվածության համար 🤗

#ծնողիդպրոց #գիտակիցծնողավարում

😴 Այս վեբինարը կփոխի քո պատկերացումները երեխայի ՔՆԻ մասին💤 Քնի ռեգրես։ Երեխան արթնանում է ժամը մեկ։ Դու սպառված ես և երբ...
26/06/2026

😴 Այս վեբինարը կփոխի քո պատկերացումները երեխայի ՔՆԻ մասին

💤 Քնի ռեգրես։ Երեխան արթնանում է ժամը մեկ։ Դու սպառված ես և երբեմն չես կողմնորոշվում՝ ինչպե՞ս համատեղել երեխայի կարիքներն ու սեփական բարեկեցությունը։
📖 Կարդացել ես ամենատարբեր աղբյուրները և խճճվել...

😉 Այս վեբինարը այդ մասին է։ Ոչ թե «sleep training» կամ «խիստ ռեժիմներ», այլ՝
🔸 Հոլիստիկ մոտեցում, որ տեսնում է ամբողջ պատկերը՝ երեխայի, մայրիկի և ընտանեկան դինամիկայի

- Ի՞նչ անել, որ քնի ռեգրեսները կյանքդ տակնուվրա չանեն
- Ինչպե՞ս կիրառել դրական ծնողավարության սկզբունքները՝ նույնիսկ ամենաանքուն գիշերներին
- Եվ ամենակարևորը՝ ինչպե՞ս պահպանել ծնողների հոգեկան առողջությունն ու սահմանները՝ առանց երեխայի շահերն անտեսելու

Քնի խնդիրները լուծելիս չկա մեկ ճիշտ ճանապարհ։ Կան ուղենիշներ, որոնք օգնում են հասկանալ փոքրիկին և գծել սեփական ճանապարհը։

Վեբինարը կվարի՝
Աստղիկ Նադիրյանը. քնի մասնագետ, ծնողների համար գրված երկու բեսթսելլեր գրքերի հեղինակ։

🗓 Հուլիսի 21
🕘 21:00
💻 ZOOM հարթակ
📌 Գրանցում` https://parenting.am/course/sleepwebinar/

23/06/2026

Մի հոլովակում փորձել ենք հակիրճ ներկայացնել այն ամենը, ինչով զբաղվում ենք «Ծնողի դպրոցում» ❤️

Հետևե՜ք մեզ, եթե ուզում եք ծնողավարման ճանապարհն անցնել ավելի տեղեկացված, գիտակից և խաղաղ…🤗

------
📍Կոմիտաս 12
🌐 parenting.am

#ծնողիդպրոց

⛱️ Արձակուրդն ու ճամփորդությունները հաճախ ընտանիքի համար ամենասպասված պահերից են, սակայն դրանք միշտ հարթ ու խաղաղ չեն ան...
19/06/2026

⛱️ Արձակուրդն ու ճամփորդությունները հաճախ ընտանիքի համար ամենասպասված պահերից են, սակայն դրանք միշտ հարթ ու խաղաղ չեն անցնում։

Շատ ծնողներ արձակուրդից առաջ ունեն գրեթե նույն մտահոգությունները․

🤔 «Իսկ եթե ճանապարհին շատ կամակորություն անի»
🤔 «Իսկ եթե քնի ռեժիմը խախտվի»
🤔 «Իսկ եթե նոր միջավայրին չհարմարվի և սկսկի անդադար լաց լինել»․․․

Արձակուրդը երեխայի հետ կարող է լինել իսկապես հաճելի, եթե նախապես պատրաստված եք։ Բայց երեխայի հետ ճանապարհորդությունը միայն ճամպրուկ հավաքել և մեկնելը չէ։ Դա նաև երեխային նոր միջավայրին, փոփոխություններին, տպավորություններին պատրաստելն է։

🤩 Այսօր մենք նորություն ունենք։

Մենք ստեղծել ենք «Ճանապարհորդություն երեխայի հետ» ուղեցույցը ծնողների համար, որպեսզի օգնենք ընտանիքներին արձակուրդն անցկացնել հնարավորինս հանգիստ ու հաճելի բոլոր անդամների համար

👉🏻 Ուղեցույցում կգտնեք 7 մոտեցում այն մասին, թե՝
- ինչպես նախապես պատրաստել երեխային ճանապարհորդությանը,
- ինչ անել մինչև մեկնելը,
- ինչ վերցնել երեխայի համար,
- ինչպես հեշտացնել երկար ճանապարհները ինքնաթիռով, գնացքով կամ մեքենայով, ինչով զբաղվել կամ ինչ խաղալ,
- ինչպես ճիշտ կազմակերպել երեխայի ռեժիմը ճանպարհորդության ընթացքում,

🤗 Արձակուրդում, իհարկե, հրաշքներ չեն լինելու, բայց հրաշալի պահեր՝ անշուշտ կլինեն։

Իսկ պատրաստվա ծնողը կարող է այդ պահերը ավելի հանգիստ տեսնել, զգալ ու վայելել։ ❤️

❗️ Ուղեցույցը էլեկտրոնային տարբերակով է

Այն ձեռք բերելու համար գրեք մեզ անձնական նամակով կամ անցեք նշված հղումով՝

🌐 https://publishing.parenting.am/product/travelwithchildren/

✨ Արժեքը՝ 2500 դր.

Մաղթում ենք Ձեզ հաճելի ու խաղաղ հանգիստ 🌞

🎙️ Սիրելի՛ երիտասարդներ,Ուրախ ենք հայտնել, որ ունենք հնարավորություն համագործակցելու հայ դեռահասների ու երիտասարդների հո...
18/06/2026

🎙️ Սիրելի՛ երիտասարդներ,

Ուրախ ենք հայտնել, որ ունենք հնարավորություն համագործակցելու հայ դեռահասների ու երիտասարդների հոգեկան առողջության ոլորտին առնչվող ևս մեկ ծրագրի շրջանակներում։

Արդեն գիտեք, որ ՅՈՒՆԻՍԵՖ-ը (ՄԱԿ-ի մանկական հիմնադրամի հայաստանյան գրասենյակը) և «Ծնողի դպրոց» հասարակական կազմակերպությունը՝ Աֆեյան հիմնադրամի աջակցությամբ, գործարկել են նոր էլեկտրոնային հարթակ՝
🌐 uSupport (https://usupport.online/hy

Այս հարթակը 13-24 տարեկան դեռահասներին ու երիտասարդներին հնարավորություն է տալիս ստանալու հոգեբանական ԱՆՎՃԱՐ աջակցություն կամ խորհրդատվություն, զրուցելու փորձառու հոգեբանի հետ (ադ թվում անանուն), կարդալու հոգեկան առողջության վերաբերյալ 100-ից ավել հայալեզու հոդվածներ և օգտվելու հարթակի այլ բաց, հասանելի առավելություններից։

Փնտրում ենք 18-24 տարեկան երիտասարդ կամավորների Սյունիքից, Վայոց Ձորից, Արագածոտնից, Արցախից՝ «Երիտասարդները՝ հանուն տարեկիցների հոգեկան առողջության պահպանման» ծրագրի շրջանակներում ներգրավվելու համար։

Եթե հետաքրքրված եք, անցե՛ք հղումով մանրամասներին ծանոթանալու ու գրանցվելու համար։

📌 https://parenting.am/peer_support_program/

Ծրագրի նպատակն է հոգեսոցիալական աջակցություն ցուցաբերել Հայաստանի բոլոր մարզերից13-24 տարեկան դեռահասներին ու երիտասարդներին։ Ծրագրի շրջանակներում փնտրվում են 18+ ...

💙 Հայրիկին հաճախ չեն տեսնում… Անտեսանելի է մնում նաև հայրիկի դերը երեխայի կյանքում։Դե որովհետև սերը սովորաբար չի չափվում...
17/06/2026

💙 Հայրիկին հաճախ չեն տեսնում… Անտեսանելի է մնում նաև հայրիկի դերը երեխայի կյանքում։

Դե որովհետև սերը սովորաբար չի չափվում նվերներով ու նյութականով, չէ՞։

Բայց կան մանրուքներ, որոնք այնքա՜Ն վառ են ցույց տալիս՝ ինչպիսի հայրիկ է ունեցել երեխան։

🔹 Արդյո՞ք երեխան նորից ոտքի է կանգնում ընկնելուց հետո։

🔹 Փորձու՞մ է նորից ու նորից ու նորից…այնքան, մինչև ստացվի։

🔹 Վախենու՞մ է սխալվելուց։

🔹 Վստահու՞մ է իր ուժերին։

🔹 Գիտի՞ արդյոք, որ իրեն սիրում են ոչ թե ինների, տասերի կամ այլ հաջողությունների համար, այլ որ ինքը պարզապես կա։

Հայրերի դերը հաճախ չափվում է պաշտպանվածությամբ ու ապահովությամբ։

Բայց իրականում երեխան երջանիկ է, երբ հայրիկն իր կողքին է՝ ուրախությունների, հիասթափությունների, բացահայտումների ու կյանքի ոլոր-մոլոր ճանապարհների ընթացքում։

Երեխան ողջ կյանքում տանում է հոր վստահ, խաղաղ, ավելի բանական ձայնը։ Երեխան ընկնելիս վազելու է մայրիկի մոտ, որ մայրիկը փչի վերքին ու մխիթարի, և վազելու է հոր մոտ, երբ ցանկանալու է սովորել՝ ինչպես չընկնել կամ պաշտպանել իրեն։

Ապահովության երկու տեսակ, որ անհրաժեշտ են երեխային։

Հայրիկներ, երբեմն դուք ինքներդ եք թերագնահատում, թե ինչ մեծ դեր ունեք ձեր երեխաների կյանքում։

Ձեզ հետ անցկացրած ամեն րոպեն թանկ է երեխայի համար, և ձեր դերը նույնքան մեծ է՝ ինչպիսին կմեծանա ձեր փոքրիկ տեսակը, որքան մայրիկինը, անգամ եթե ժամանակը, որ անցկացնում եք տանը, ավելի սահմանափակ է։

Սիրում ենք ձեզ, հայրիկներ, շնորհավո՜ր ձեր տոնը։ ❤️

Address

12 Komitas Avenue, Yerevan 0033, Armenia
Yerevan
0028

Opening Hours

Tuesday 10:00 - 20:00
Wednesday 10:00 - 20:00
Thursday 10:00 - 20:00
Friday 10:00 - 20:00
Saturday 10:00 - 20:00

Telephone

+37494224223

Alerts

Be the first to know and let us send you an email when Parenting School Armenia posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Parenting School Armenia:

Shortcuts

Share