15/05/2026
💭 «Տեխնոլոգիայի և ստրկության միջև տարբերությունն այն է, որ ստրուկները լիովին գիտակցում են, որ ազատ չեն»:
©️ Նասիմ Նիկոլաս Տալիբ
🔱📚 «Էկրանային կախվածություն» հոգեբանական ինտերակտիվ սեմինարի ծրագիր. ⤵️
📵 Էկրանային կախվածությունը ժամանակակից թվային դարաշրջանի ամենաարդիական և տարածված մարտահրավերներից է:
🎮 Այն, ինչ սկզբում թվում է որպես անմեղ ժամանց, վիրտուալ շփում կամ հետաքրքիր տեսախաղ, արագորեն կարող է վերածվել կպչուն սովորության՝ խաթարելով դեռահասի քունը, ուսումնական գործընթացը և իրական միջավայրում հաղորդակցվելու կարողությունը:
📱 Սեփական թվային սովորությունների վերաիմաստավորումը և «էկրանային ժամանակի» գիտակցված կառավարումը հնարավորություն են տալիս էկրանները կախվածությունից վերածել զարգացման գործիքի՝ ապահովելով առողջ հավասարակշռություն վիրտուալ հնարավորությունների և իրական
կյանքի շոշափելի ձեռքբերումների միջև:
🎯 «Էկրանային կախվածություն» հոգեբանական ինտերակտիվ սեմինարի նպատակն է աջակցել դեռահասներին՝ ճանաչելու էկրանների հնարավոր վտանգները, հասկանալու դրանց ազդեցության մեխանիզմները, ինչպես նաև ձևավորելու էկրանային ժամանակը վերահսկելու կարողություն և առողջ թվային սովորություններ:
⚠️ Աշխատանքները նախատեսված են հետևյալ տարիքային խմբի համար.
✅ 14-17 տարեկան:
⚠️ Խմբում մասնակիցների քանակը՝
✅ 12-16 մասնակից
⚠️ Խմբային հանդիպման տևողությունը՝
✅ 1 հանդիպում, ≈ 45 րոպե։
🔱🤝 Հոգեբանական ինտերակտիվ սեմինարի ծրագիրը նախատեսված է ինչպես
հոգեբանների, այնպես էլ ուսուցիչների և հարակից ոլորտների մասնագետների
համար։
📵 «Էկրանային կախվածություն» հոգեբանական ինտերակտիվ սեմինարի ծրագրի փաթեթը ներառում է. ⤵️
1️⃣«Էկրանային կախվածություն» էլեկտրոնային գրքույկը։ 📚
2️⃣ Ծրագրի համար նախատեսված էկրանին ցուցադրվող սահիկաշարը (սլայդեր)։ 🖥️
3️⃣ Ինտերակտիվ սեմինարի ժամանակ ցուցադրվող տեսանյութը։ 🎬
🎁 Ծրագրի ամբողջական փաթեթը ձեռք բերելու համար գրեք ինձ անձնական նամակով 💌 կամ պարզապես ➕ դրեք այս նկարի տակ։
—————————————————————
#Սեմինար
#Ինտերակտիվ
#Հոգեբան
#Հոգեբանություն