Sourb Astvatsamayr Medical Centre / «Սուրբ Աստվածամայր» Բժշկական Կենտրոն

  • Home
  • Armenia
  • Yerevan
  • Sourb Astvatsamayr Medical Centre / «Սուրբ Աստվածամայր» Բժշկական Կենտրոն

Sourb Astvatsamayr Medical Centre / «Սուրբ Աստվածամայր» Բժշկական Կենտրոն Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Sourb Astvatsamayr Medical Centre / «Սուրբ Աստվածամայր» Բժշկական Կենտրոն, Hospital, Artashisyan 46/1, Yerevan.
(280)

Որպես մանկական բժշկական ծառայությունների մատուցման առաջատար՝ «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի առաքելությունն է յուրաքանչյուր պացիենտին մատուցել որակյալ բժշկական օգնություն և ապահովել փոխադարձ վստահության մթնոլորտ: Գործունեության 40 տարիների ընթացքում կենտրոնի նպատակը ևս մնացել է անփոփոխ` բարելավել ու արդիականացնել բժշկական ծառայություննները` մշտապես ընդլայնելով կապերը միջազգային առաջատար գործընկերների հետ, ստեղծելով համագործակցության նոր հնարավորություններ կենտրոնի եւ արտասահմանյան մասնագետների միջև ու կրթելով ոլորտի ապագա առաջատարներին: «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնն արժևորում է բարձր պրոֆեսիոնալիզմը, թափանցիկությունն, ազնվությունը և կարևորում է վստահությունը։ Կենտրոնի կարևորագույն արժեքներից մեկը որակյալ բժշկական ծառայության մատուցումն է` միաժամանակ ցուցաբերելով հոգատարություն ամեն պացիենտի նկատմամբ:

🚩 Արտակարգ ու բարի լուր. «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում բժիշկները փրկել են 5-ամյա օտարերկրացի տղայի կյանքը, ում...
06/08/2026

🚩 Արտակարգ ու բարի լուր. «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում բժիշկները փրկել են 5-ամյա օտարերկրացի տղայի կյանքը, ում ծնողները հայտնաբերել էին լողավազանում

🔗 https://shorturl.at/zvpuj

🇦🇲🤝🇦🇷 Հայաստանում Արգենտինայի դեսպան Ռաֆայել Էնրիկե Գոնզալես Ալեմանի հրավերով դեսպանատանը հյուրընկալվել էին «Սուրբ Աստվա...
29/07/2026

🇦🇲🤝🇦🇷 Հայաստանում Արգենտինայի դեսպան Ռաֆայել Էնրիկե Գոնզալես Ալեմանի հրավերով դեսպանատանը հյուրընկալվել էին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի ղեկավար Հովհաննես Զոհրաբյանը և Միջազգային համագործակցության և նյարդավիրաբուժական ծառայության ղեկավար Սամվել Սարգսյանը:

Դեսպանը բարձր է գնահատել «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի դերը Հայաստանում, ինչպես նաև բուժկենտրոնի միջազգային վարկանիշը, աշխարհի առաջատար բժշկական հաստատությունների հետ ձևավորված հարաբերությունները և առաջարկություն է հնչեցրել ակտիվ համագործակցության Արգենտինայի առաջատար բժշկական հաստատությունների հետ, ինչը երկկողմանի առաջխաղացում և ձեռքբերում կհանդիսանա կլինիկաների համար:

Առաջիկայում նախատեսվում են փոխադարձ այցեր և համագործակցության նոր եզրեր «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի և Արգենտինայի Ռիվեր Փլեյթ հիվանդանոցի, Բուենոս Այրես քաղաքի Բելգրանո Ադվենտիստ հիվանդանոցի և դեսպանատան միջնորդությամբ նաև Խուան Գարահանի անվան Մանկական հիվանդանոցի միջև: Սա կամրապնդի միջազգային գործընկերությունը և կխթանի գիտելիքների փոխանակման, համատեղ բժշկագիտական գործունեության և մասնագիտական ​​զարգացման նոր հնարավորությունները:

29/07/2026
28/07/2026

Ծանր վթարից հետո Վրաստանից ՀՀ հասցված աղջնակը ոտքի է կանգնում

25/07/2026

🚑 Վրաստանի շտապօգնության մեքենայով «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն է տեղափոխվել վթարի հետևանքով տուժած աղջիկ երեխա: Բուժկենտրոնի հմուտ մասնագետների շնորհիվ երեխայի կյանքին վտանգ չի սպառնում:

16/07/2026
13/07/2026

🇦🇲🤝🇺🇸 Միջազգային համագործակցության շրջանակներում ԱՄՆ առաջատար բժշկական հաստատություններից Կալիֆորնիա նահանգի Լոմա Լինդայի համալսարանական բժշկական կենտրոնի բժիշկները հյուրընկալվել էին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնում: Անցած ամիս փոխադարձ այցով ԱՄՆ-ում էին «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի ներկայացուցիչները:

Բուժկենտրոնի ղեկավար Հովհաննես Զոհրաբյանը, Երևանի փոխքաղաքապետ Սարգիս Մադաթյանն ու Երևանի քաղաքապետարանի առողջապահության վարչության պետ Դավիթ Կարապետյանը հյուրերին են ներկայացրել բուժկենտրոնի եզակի ծառայությունները, բժշկական առանձնահատկություններն ու վերազինված բաժանմունքների հնարավորությունները:

Send a message to learn more

🚩 Ուրախ ենք տեղեկացնել, որ հուլիսի 15-ին միջազգային համագործակցության շրջանակներում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոն...
13/07/2026

🚩 Ուրախ ենք տեղեկացնել, որ հուլիսի 15-ին միջազգային համագործակցության շրջանակներում «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի նեղ մասնագետները ԱՄՆ Կալիֆորնիա նահանգի Լոմա Լինդայի համալսարանական հիվանդանոցի գործընկերների հետ կայցելեն «Գավառի բժշկական կենտրոն» և կիրականացնեն անվճար խորհրդատվություններ.

🩺 Գաստրոէնտերոլոգիական ծառայություն
🩺 Դիմածնոտային վիրաբուժության ծառայություն
🩺 Նյարդաբանական ծառայություն
🩺 Նյարդավիրաբուժական ծառայություն
🩺 Օրթոպեդիկ/վնասվածքաբանական ծառայություն
🩺 Ֆիզիոթերապևտիկ/Վերականգնողական ծառայություն

Գրանցման համար կարող եք դիմել Գավառի բժշկական կենտրոն՝ 098 43 39 95 հեռախոսահամարով:

08/07/2026

🩺 24 ժամ հոգատարություն և պրոֆեսիոնալիզմ

Բուժաշխատողի օրվա առթիվ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի կողմից պարգևատրվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի բժի...
30/06/2026

Բուժաշխատողի օրվա առթիվ Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանի կողմից պարգևատրվել են «Սուրբ Աստվածամայր» բժշկական կենտրոնի բժիշկները։

Այս բարձր գնահատականը մեր մասնագետների երկարամյա նվիրված և պատասխանատու աշխատանքի արժանի գնահատականն է։ Շնորհավորում ենք մեր գործընկերներին՝ մաղթելով նոր մասնագիտական ձեռքբերումներ և հաջողություններ՝ ի բարօրություն մեր փոքրիկ պացիենտների առողջության։

Շնորհակալություն ենք հայտնում քաղաքապետ Տիգրան Ավինյանին բուժաշխատողների նվիրումն ու աշխատանքը գնահատելու և արժևորելու համար։

Address

Artashisyan 46/1
Yerevan
0039

Telephone

+37411303303

Alerts

Be the first to know and let us send you an email when Sourb Astvatsamayr Medical Centre / «Սուրբ Աստվածամայր» Բժշկական Կենտրոն posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share

Category