Goy ar

Goy ar Ժամանակն է վերանայելու՝մաքրելով հոգին էներգետիկ ախտերից, մարմինը կազատվի ֆիզիկական հիվանդություններից

20/07/2026

🙏🏼

13/06/2026
23/01/2026

Շատերին հայտնի է Ալբրեխտ Դյուրերի «Ձեռքերը» կտավը,բայց քչերին է հայտնի նկարի ստեղծման պատմությունը։

1500 -ական թվականներին' Նյուրնբերգից ոչ հեռու մի փոքրիկ գյուղակում, ապրում էր մի ընտանիք, որտեղ ապրում էին տասնութ երեխա։

Որպեսզի կերակրի իր մեծ ընտանիքը, հայրը, որ ոսկու արհեստանոցում էր աշխատում, ստիպված էր աշխատել օրական տասնութ ժամ։

Չնայած անհուսալի աղքատ դրությանը, երեխաներից երկուսը ունեին մեծ երազանք։ Նրանք ցանկանում էին զարգացնել իրենց մեջ եղած նկարչական տաղանդը, բայց լավ գիտեին, որ իրենց հայրը ի վիճակի չէ իրենց ուղարկել Նյուրնբերգ, Ակադեմիայում ուսանելու համար։

Գիշերային երկար քննարկումներից հետո, երկու եղբայրները իրար մեջ կնքեցին համաձայնություն։Նրանք որոշեցին մետաղադրամ նետել ։Պարտվողը կգնա հանքերում աշխատելու և իր աշխատած փողերով կվճարի եղբոր ուսման ծախսերը։
Իսկ հետո, երբ եղբայրը կավարտի ուսումը, իր նկարների վաճառված գումարով կվճարի հանքում աշխատող եղբոր ուսման համար։

Նրանք կիրակի օրը եկեղեցուց հետո գցեցին մետաղադրամը։
Հաղթեց Ալբրեխտ Դյուրերը և մեկնեց Նյուրնբերգ։
Ալբերտը գնաց վտանգավոր հանքերը և չորս տարի շարունակ վճարեց եղբոր ուսման վարձը, ում աշխատանքները Ակադեմիայում անմիջապես սենսացիա առաջացրեցին։

Արդեն ավարտական տարին նա իր աշխատանքներով վաստակում էր բավականին գումար։
Երբ պատանի նկարիչը վերադարձավ իր գյուղը, Դյուրերի ընտանիքը մի համեստ ճաշկերույթ կազմակերպեց այգում,նշելու Ալբրեխտի հաղթական վերադարձը։

Երկար, անմոռանալի ճաշկերույթից հետո, որտեղ տիրում էր ուրախ մթնոլորտ, պար ու երաժշտություն, Ալբրեխտը վեր կացավ սեղանի վերին'իրեն հատկացված պատվավոր տեղից և բաժակաճառ ասաց իր սիրելի եղբոր պատվին, որն այսքան տարի, իրեն զոհաբերել էր, եղբոր երազանքը կատարելու համար։

Իր խոսքի վերջում նա ասաց.«Հիմա, Ալբերտ, իմ օրհնյալ եղբայր,քո հերթը հասավ, մեկնելու Նյուրնբերգ,քո երազանքի հետևից, ես հոգ կտանեմ քո համար»։

Ալբերտը նայեց մարդկանց դեմքերին, որոնց այնքան շատ էր սիրում, ձեռքերը տարավ դեմքին ու հանդարտ ասաց.«Ոչ, եղբայրս, ես չեմ կարող գնալ Նյուրնբերգ, արդեն շատ ուշ է ինձ համար։
Նայիր, տես հանքերում աշխատելու այդ չորս տարիները ինչ են արել ձեռքերիս հետ։
Մատներիս բոլոր ոսկորները ջարդվել են այս ընթացքում, աջ ձեռքս հիվանդ է արտրիտով և, այս պահին անգամ, կենացի համար,գավաթը դժվարությամբ եմ պահում ձեռքումս, էլ ուր մնաց գեղեցիկ գծեր անեմ մատիտով կամ վրձինով կտավի վրա։ Ոչ , եղբայրս, ինձ համար արդեն ուշ է»։

Անցել է համարյա 450 տարի, Ալբրեխտ Դյուրերի հարյուրավոր նկարներ կախված են աշխարհի բոլոր հայտնի պատկերասրահներում։
Եվ նրանց մեջ հանրահայտ է նաև "Ձեռքերը", որը նա նկարեց որպես հարգանքի տուրք եղբոր ձեռքերին։
Ու ամբողջ աշխարհը իր սիրտը բացեց այս գլուխգործոցի առջև ու անվանեց այն "Աղոթող ձեռքեր"։

Անդրեյ Յուրկին
Գոհար Հարությունյան_ի էջից

Address

Yerevan

Opening Hours

Monday 10:00 - 20:00
Tuesday 10:00 - 20:00
Wednesday 10:00 - 20:00
Thursday 09:00 - 20:00
Friday 10:00 - 20:00
Saturday 10:00 - 17:00

Alerts

Be the first to know and let us send you an email when Goy ar posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share