Traveling Doctors

Directions Website Contact the practice

Traveling Doctors We provide medical services & education to communities in need worldwide

12/07/2026



English below 🇦🇲 Վերջին չորս տարիների ընթացքում մեր «Դասընթացավարների պատրաստման» (Training of Trainers – TOT) ծրագիրը, ...
04/07/2026

English below

🇦🇲 Վերջին չորս տարիների ընթացքում մեր «Դասընթացավարների պատրաստման» (Training of Trainers – TOT) ծրագիրը, որը ղեկավարում է Կրթական ծրագրերի համակարգող Մարիաննա Ամատունին, իրականացվում է տարեկան երկու անգամ։
Այս ծրագրի շրջանակում պատրաստվում են Հիմնական կենսապահովման (BLS) և Առաջին օգնության հրահանգիչներ, ովքեր զարգացնում են իրենց դասավանդման հմտությունները, կատարելագործում ուսուցման մեթոդաբանությունը և ձեռք բերում կարողություններ՝ միջազգային լավագույն փորձին համապատասխան բարձրորակ և ստանդարտացված դասընթացներ անցկացնելու համար։

Մենք հպարտ ենք, որ այս շարունակական համագործակցությունը նպաստում է Հայաստանում առաջին օգնության և BLS կրթության որակի բարձրացմանը։

❤️ Շնորհակալություն բոլոր մասնակիցներին և Մարիաննա Ամատունուն՝ իրենց նվիրվածության և մասնագիտական ներդրման համար։

__________________________________________

🇬🇧 For the past four years, our Training of Trainers (TOT) program, led by Educational Program Coordinator Marianna Amatuni, has been conducted twice a year.
Through this ongoing initiative, Basic Life Support (BLS) and First Aid instructors strengthen their instructional competencies, enhance their teaching methodologies, and build the capacity to deliver high-quality, standardized training aligned with international best practices.

We are proud that this long-term collaboration continues to strengthen the quality of BLS and First Aid education in Armenia.

❤️ A sincere thank you to all participants and to Marianna Amatuni for their dedication, expertise, and continued commitment to excellence.

PALS day 2nd!
04/07/2026

PALS day 2nd!

02/07/2026
🚑 Հուլիսի 1֊ին մեկնարկեց մանկական ընդլայնած կենսապահովման (PBLS) մեր առաջին դասընթացը, 👶❤️ որը համախմբել է առողջապահությ...
02/07/2026

🚑 Հուլիսի 1֊ին մեկնարկեց մանկական ընդլայնած կենսապահովման (PBLS) մեր առաջին դասընթացը, 👶❤️ որը համախմբել է առողջապահության ոլորտի մասնագետների՝ մասնաորապես Երևանի Շտապ Օգնության բուժանձնակազմին, կատարելագործելու երեխաների և նորածինների անհետաձգելի օգնության և կյանք փրկող հմտությունները։

Գործնական դասի ընթացքում մասնակիցները զարգացնում են բարձրորակ սիրտ֊թոքային վերակենդանացման (CPR), արդյունավետ թիմային աշխատանքի և մանկական անհետաձգելի իրավիճակներում արագ արձագանքման հմտությունները։ Յուրաքանչյուր գործնական վարժանք նպաստում է մասնակիցների վստահության և մասնագիտական կարողությունների ամրապնդմանը՝ պատրաստ լինելով գործել այն պահին, երբ յուրաքանչյուր վայրկյանը վճռորոշ է։

Միասին ձևավորում ենք ավելի պատրաստված և ուժեղ առողջապահական համակարգ։


#ՄանկականՎերակենդանացում
#ՍԹՎ #ԱնհետաձգելիՕգնություն #ԲժշկականԿրթություն
#Թրավելինգդոքտորս



#ՇտապՕգնություն

29/06/2026

📢 ԱՆՎՃԱՐ PALS (Մանկական ընդլայնված կենսապահովման) դասընթաց
«Շրջիկ բժիշկներ» ՀԿ-ն հրավիրում է մասնակցելու Pediatric Advanced Life Support (PALS) – Մանկական ընդլայնված կենսապահովման մեկ օրյա դասընթացին, որը կվարի ԱՄՆ-ից ժամանած Բենիամին Պերեսը՝ Ամերիկյան սրտի ասոցիացիայի (American Heart Association) սերտիֆիկացված հրահանգիչը։
📅 Կարող եք գրանցվել՝ հուլիսի 1֊ին, հուլիսի 2֊ին կամ հուլիսի 6֊ին
🕙 Ժամը՝ 10:00–17:00
Դասընթացի թեմաները ներառում են.
🔹 մանկական շնչառական անբավարարության և շոկի վաղ ճանաչում և բուժում,
🔹 սրտի կանգի կանխարգելում,
🔹 մանկական սիրտ-թոքային վերակենդանացում,
🔹 սրտի ռիթմի խանգարումների ճանաչում և վարում,
🔹 վերակենդանացման ընթացքում թիմային աշխատանքի կազմակերպում,
🔹Ցնցումներ,
🔹Անաֆիլաքսիաներ,
🔹 կլինիկական սցենարների և սիմուլյացիոն վարժանքների իրականացում։
🎓 Մասնակիցներին կշնորհվի 8 ՇՄԶ կրեդիտ։
✅ Մասնակցությունն անվճար է։
📍 Վայրը՝ Առողջապահության ազգային ինստիտուտի Սիմուլյացիոն կենտրոն
Կոմիտաս 49/4, Երևան
👩‍⚕️ Թիրախային մասնակիցներ՝
մանկաբույժներ,
մանկական անեսթեզիոլոգ-ռեանիմատոլոգներ,
վերակենդանացման բաժանմունքների բժիշկներ,
ընդունարանների բժիշկներ,
շտապ բժշկական օգնության բժիշկներ,
մանկական ոլորտում աշխատող ավագ բուժաշխատողներ։
📌 Տեղերը սահմանափակ են։
Գրանցվելու համար զանգահարել` +374 77824593

📌 ԱՌԱԶԻՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԴԱՍԸՆԹԱՑԱվագ և միջին բուժաշխատողների համար կարևորագույն հմտություններ՝ այն պահին, երբ յուրաքանչյուր վ...
26/05/2026

📌 ԱՌԱԶԻՆ ՕԳՆՈՒԹՅԱՆ ԴԱՍԸՆԹԱՑ

Ավագ և միջին բուժաշխատողների համար կարևորագույն հմտություններ՝ այն պահին, երբ յուրաքանչյուր վայրկյանը կարող է կյանք փրկել։

ՀՀ կառավարության 2025 թվականի մայիսի 22-ի N 613-Ն որոշմամբ՝ առաջին օգնության դասընթացի 12 ՇՄԶ կրեդիտավորումը պարտադիր է առողջապահության ոլորտի մասնագետների համար:

Եթե աշխատում եք առողջապահական ոլորտում, ապա այս դասընթացը հենց Ձեզ համար է:

⭐ Դուք կստանաք ոչ միայն տեսական գիտելիք և պահանջված 12 ՇՄԶ հավաստագիր, այլ նաև վստահ կիրառելի հմտություններ:

⭐ Գործնական ուսուցում՝ բարձրորակ Laerdal մանիկեններով միջազգային ուղեցույցներին համապատասխան

⭐ Մեր մասնագետները ոչ միայն ոլորտի փորձառու աշխատակիցներ են, այլ նաև հավաստագրված հրահանգիչներ

📌 ԴԱՍԸՆԹԱՑԻ ԾՐԱԳԻՐ`

✔ Սիրտ-թոքային վերակենդանացում (ՍԹՎ)` բոլոր տարիքային խմբերի համար
✔ Ավտոմատ արտաքին դեֆիբրիլյատորի կիրառում (ԱԱԴ` ըստ տարիքային խմբերի
✔ Շնչուղիների խցանման կառավարում
✔ Արյունահոսության կառավարում
✔ Այրվածքներ, անաֆիլաքսիա, շոկ, տրավմա
✔ Թիմային աշխատանք արտակարգ իրավիճակներում
✔ Սիմուլյացիոն իրական սցենարներ
✔ Արագ արձագանքում և արդյունավետ որոշումների կայացում

📌 ԴԱՍԸՆԹԱՑԻ ՄԱՍԻՆ`

🎯 Թիրախային լսարան` ավագ և միջին բուժաշխատողներ
🎓 ՇՄԶ կրեդիտավորում՝ 12, 6 տեսական և 6 գործնական
📅 Տևողությունը՝ 12 ժամ
📍 Առողջապահության ազգային ինստիտուտ (ԱԱԻ), Սիմուլյացիոն կենտրոն,
Միայն հունիսի 15-ից հուլիսի 30-ը`
💰 Արժեքը` ավագ բուժաշխատողներ 9 000 դրամ
💰 Արժեքը՝ միջին բուժաշխատողներ 7 000 դրամ

📩 ԳՐԱՆՑՎԵՔ ՀԻՄԱ
https://forms.gle/wPbWEk4s2zm59hv68
📞 WhatsApp՝ +374 936 55398
✉️ [email protected]

🔵 Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչները այցելել են Առողջապահության ազգային ինստիտուտ և այդ այց...
20/03/2026

🔵 Առողջապահության համաշխարհային կազմակերպության ներկայացուցիչները այցելել են Առողջապահության ազգային ինստիտուտ և այդ այցի շրջանակում նաև Թրավելինգ Դոքտորս ՀԿ֊ն բժշկական սիմուլյացիոն կենտրոն։
Այստեղ 2025 թվականին առաջին անգամ անցկացվել է օրդինատորների առաջին բուժօգնության քննությունը՝ անցումային լիցենզիայի համար՝ կարևոր քայլ գործնական հմտությունների գնահատման և բժշկական կրթության զարգացման ուղղությամբ։
🚀 Մասնագետների բարձր որակավորումը նշանակում է ավելի ուժեղ համակարգեր և ավելի որակյալ խնամք։

🌿 World Health Organization representatives visited the National Institute of Health of Armenia and, as part of the visit, also the medical simulation center of Traveling Doctors.
In 2025, the MSC hosted for the first time the first medical aid examination for medical residents required for transitional licensing — an important step in strengthening practical skills and advancing medical education.
🚀 Investing in health professionals means stronger health systems and better care for all.

Address

49/4 Komitas Ave.
Yerevan
0051

Alerts

Be the first to know and let us send you an email when Traveling Doctors posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Traveling Doctors:

Shortcuts

Share