Հոգեսոցիալական կարգավորման կենտրոն Psychosocial Recovery Center

  • Home
  • Armenia
  • Yerevan
  • Հոգեսոցիալական կարգավորման կենտրոն Psychosocial Recovery Center

Հոգեսոցիալական կարգավորման կենտրոն      Psychosocial  Recovery Center Բարձրակարգ հոգեբանական, հոգեբուժական, թմրաբանական և մաշկաբանական օգնություն:
Կենտրոնն ունի ամենամեծ գիտական պոտենցիալը հոգեկան առողջության ոլորտում:

Ծառայություններ`
1. Անհատական հոգեբանական խորհրդատվություն կապված՝
-նևրոզների
-ֆոբիաների
-տագնապալիության
-հոգեմարմնական և մարմնահոգեկան խնդիրների հետ:

2. Անհատական և խմբային հոգեբանական աշխատանք' ուղղված սուր սթրեսի և հետտրավմատիկ սթրեսի հաղթահարմանը:

3. Հոգեբանական խորհրդատվություն ընտանիքի և զույգերի համար' ուղղված տարբեր կոնֆլիկտային, պրոբլեմային, ճգնաժամային իրավիճակների հաղթահարմանը:

4. Անհատական հոգեբանական խորհրդատվություն դեռահասների համար' ուղղված միջանձնային, ներընտանեկան հարաբերությունների բարելավմանը, դեռահասության ճգնաժամի հաղթահարմանը, ինչպես նաև մասնագիտական կողմնորոշմանը:

5. Անհատական և խմբային հոգեբանական վերականգնողական աշխատանք հոգեկան խանգարումների դեպքում /կոգնիտիվ-վարքային թերապիայի օգնությամբ/:

6. Խմբային հոգեբանական թրեյնինգ' ուղղված անձնային աճին:

7. Անհատական և խմբային հոգեբանական աշխատանք' ուղղված ավելորդ քաշի նվազեցմանը:

8. Անհատական և խմբային հոգեբանական աշխատանք' ուղղված տարբեր կախվածությունների հաղթահարմանը՝
-համակարգչային
-ալկոհոլային
-թմրանյութային
-ծխախոտային
-ազարտային խաղերի
-կրոնական:

9. Հոգեբանական աշխատանք սուիցիդալ վարքի դեպքում:

10. Հոգեախտորոշում և հոգեթերապիա մեջքի քրոնիկական ցավի դեպքում:

02/09/2026
ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀՈԳԵԱԽՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԸ(դասընթաց հոգեբանների համար)🧠 Տեսական դասընթաց🎯 Թիրախային լսարան՝ կլինիկական հոգե...
02/09/2026

ԸՆԴՀԱՆՈՒՐ ՀՈԳԵԱԽՏԱԲԱՆՈՒԹՅԱՆ ՀԻՄՈՒՆՔՆԵՐԸ
(դասընթաց հոգեբանների համար)

🧠 Տեսական դասընթաց

🎯 Թիրախային լսարան՝ կլինիկական հոգեբաններ

⚠️ ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ — այս անգամ դասընթացը ստացել է ՇՄԶ կրեդիտներ

📅 Դասընթացի օրերը՝
Հոկտեմբերի 5,6,7-ին
🕠 Ժամը՝ 17։30–19։30

📍 Անցկացման ձևաչափ՝ առկա և օնլայն միաժամանակ



Հոգեկան առողջության խնդիրների կարգավորումը, անկախ նրանից, թե ինչ ձևով է աշխատում մասնագետը, ենթադրում է աշխատանք շատ նուրբ ոլորտի հետ։ Ժամանակակից կյանքի ինտենսիվությունն ու լարվածությունը, ցավոք, չեն նպաստում հոգեկան առողջության պահպանմանը։

Սա նշանակում է, որ չափազանց կարևոր է ժամանակին ճանաչել խնդրի առկայությունը, հատկապես այն դեպքերում, երբ այն դուրս է ստանդարտ հոգեբանական թերապիայի շրջանակներից։

📖 Դասընթացի ընթացքում կներկայացվեն՝
• հոգեբուժության հիմնական հասկացությունները՝ նորմայի և պաթոլոգիայի մասին,
• հիմնական հոգեախտաբանական ախտանիշներն ու համախտանիշները։

Ծանոթանալով հոգեկան ֆունկցիաների ախտաբանությանը և կլինիկական պատկերին՝ դուք կկարողանաք՝
✔️ ավելի ամբողջական պատկերացնել մարդու հոգեվիճակը պայմանավորող օրինաչափությունները
✔️ ժամանակին հայտնաբերել հիվանդության նշանները
✔️ անհրաժեշտության դեպքում ճիշտ ժամանակին ուղորդել հոգեբույժի

Սա կօգնի ավելի արդյունավետ աշխատել այցելուի հետ և ստեղծել վստահելի համագործակցություն հոգեբույժների հետ։ 🤝



📅 Դասընթացի ծրագիր

Հոկտեմբերի 5
• Ներածություն ընդհանուր հոգեախտաբանություն
• Ընկալման խանգարումներ
• Հիշողության խանգարումներ

Հոկտեմբերի 6
• Մտածողության խանգարումներ
• Ինտելեկտի խանգարումներ

Հոկտեմբերի 7
• Հուզա-կամային ոլորտի խանգարումներ
• Գիտակցության որակական խանգարումներ



📜 Տրվում է մասնակցության հավաստագիր

👩‍🏫 Դասընթացը կվարի՝
Մ․ Հերացու անվան ԵՊԲՀ հոգեբուժության ամբիոնի վարիչ,
բ․գ․թ․, դոցենտ Կարինե Թաթարյանը



💰 Դասընթացի արժեքը՝ 20․000 դրամ

⏰ Վաղ գրանցում (մինչև սեպտեմբերի 22-ը 15․000 դրամ

🎓 Ուսանողների համար զեղչեր՝
• բակալավրիատի ուսանողներ — 70% զեղչ
• մագիստրատուրայի ուսանողներ — 50% զեղչ



📍 Հասցե՝ Նալբանդյան 47
📞 Հեռ․ 099 544 477

📝 Գրանցվել կարող եք հետևյալ հղումով՝
https://forms.gle/VQpqQZi5BYDCzpNj7

Երբեմն մեզ պարզապես պետք է մեկը, ով կլսի։Հոգեբան-խորհրդատու Կարինե Սարգսյանը աշխատում է երեխաների, դեռահասների, մեծահասա...
02/09/2026

Երբեմն մեզ պարզապես պետք է մեկը, ով կլսի։

Հոգեբան-խորհրդատու Կարինե Սարգսյանը աշխատում է երեխաների, դեռահասների, մեծահասակների հետ՝ օգնելով հաղթահարել հոգեբանական դժվարություններն ու ավելի լավ հասկանալ ինքներդ ձեզ։

Հիմնական աշխատանքային ուղղություններն են՝

🔶 Անհանգստության, սթրեսի և հուզական լարվածության հաղթահարում
🔶 Ինքնագնահատականի և ինքնավստահության բարձրացում
🔶 Դեպրեսիվ տրամադրության և հուզական դժվարությունների հոգեբանական աջակցություն
🔶 Խուճապային դրսևորումների և վախերի հետ աշխատանք
🔶 Կյանքի ճգնաժամային փուլերի և դժվար իրավիճակների հաղթահարում
🔶 Տրավմատիկ փորձառությունների հետևանքների հետ աշխատանք
🔶 Քնի, հուզական կարգավորման և վարքային դժվարությունների խորհրդատվություն
🔶 Հարաբերությունների և ընտանեկան խնդիրների հոգեբանական աջակցություն
🔶 Ինքնաճանաչում և անձնային աճ
🔶 Զույգերի հոգեբանական խորհրդատվություն

Պարտադիր չէ սպասել, մինչև դժվարությունը մեծանա։
Հոգեբանական աջակցություն խնդրելը թուլության նշան չէ, այլ սեփական բարեկեցության հանդեպ հոգատարություն։ 🤍

📩 Խորհրդատվության համար գրեք անձնական նամակ կամ զանգահարեք 099544477 հեռախոսահամարով

ՕԳՈՍՏՈՍ ԱՄՍՎԱ ԱՄԵՆԱՊԱՀԱՆՋՎԱԾ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԸ2026թ. օգոստոս ամսվա տվյալներով Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնի ամենապահանջ...
02/09/2026

ՕԳՈՍՏՈՍ ԱՄՍՎԱ ԱՄԵՆԱՊԱՀԱՆՋՎԱԾ ՄԱՍՆԱԳԵՏՆԵՐԸ
2026թ. օգոստոս ամսվա տվյալներով Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնի ամենապահանջված մասնագետներն են.
- հոգեբույժ Նարինե Ռոբերտի Իսրայելյանը
- հոգեբույժ, բ.գ.դ., պրոֆեսոր Սամվել Հրանտի Սուքիասյանը
- հոգեբան, հ.գ.թ., դոցենտ Լիլիթ Վարազդատի Բաղդասարյանը

Բաց հանդիպում՝ հոգեբանական խորհրդատվության դասընթացի վերաբերյալ❕ Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 18։00-ին, տեղի կունենա բաց հանդիպ...
01/09/2026

Բաց հանդիպում՝ հոգեբանական խորհրդատվության դասընթացի վերաբերյալ

❕ Սեպտեմբերի 7-ին՝ ժամը 18։00-ին, տեղի կունենա բաց հանդիպում՝ «Հոգեբանական խորհրդատվություն և հոգեթերապիա՝ ինտեգրատիվ մոտեցման տեսանկյունից» տեսագործնական դասընթացի վերաբերյալ։

Հանդիպումը կվարեն

◾️ Լիլիթ Բաղդասարյան — հ.գ.թ., ԵՊՀ Անձի հոգեբանության ամբիոնի դոցենտ, Ռեքավերի Քոլեջի ղեկավար, հոգեսոցիալական կարգավորման կենտրոնի հոգեբանական ծառայության համակարգող

◾️ Արմեն Սողոյան - Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի վաստակավոր անդամ, բ.գ.թ. Արմեն Սողոյան՝ Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնի ղեկավար Հայկական հոգեբուժական ասոցիացիայի նախագահ Համաշխարհային հոգեբուժական ասոցիացիայի Գիտական սեկցիաների քարտուղար:

🤝 Հանդիպման ընթացքում դուք հնարավորություն կունենաք՝

🔹 ծանոթանալու ինտեգրատիվ հոգեթերապիայի մոտեցմանը,
🔹 հասկանալու՝ ինչ է ներառում դասընթացը և ինչ հմտություններ եք ձեռք բերելու,
🔹 իմանալու դասընթացի կառուցվածքի, ձևաչափի և սուպերվիզիաների մասին,
🔹 ստանալու պատասխաններ ձեզ հետաքրքրող բոլոր հարցերին,
🔹 հասկանալու՝ արդյոք դասընթացը համապատասխանում է ձեր մասնագիտական նպատակներին։

💬 Եթե մտածում եք մասնակցելու մասին, սա լավ հնարավորություն է անմիջապես դասընթացավարներից ստանալու բոլոր անհրաժեշտ տեղեկությունները և ձեր հարցերի պատասխանները։

📆 Սեպտեմբերի 7
⏰ 18։00

✨ Սպասում ենք ձեզ՝ մասնագիտական զարգացման կարևոր թեմաների շուրջ բաց և օգտակար հանդիպման։

Գրանցման հղում` https://forms.gle/XC8Suz5wdnPjpvoN9

🎉 Այսօր Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնի սիրելի հոգեբան Սյուզի Քերոբյանի ծննդյան օրն է։ 🎂💐Սյուզիի երիտասարդությունն ո...
01/09/2026

🎉 Այսօր Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնի սիրելի հոգեբան Սյուզի Քերոբյանի ծննդյան օրն է։ 🎂💐

Սյուզիի երիտասարդությունն ու եռանդը գեղեցիկ համադրվում են նրա մասնագիտական պատասխանատվության, աշխատասիրության և մարդկանց օգնելու անկեղծ ցանկության հետ։ ❤️

Չնայած իր երիտասարդ տարիքին՝ Սյուզին արդեն իսկ Կենտրոնի աշխատանքներում իր կարևոր ու նկատելի ներդրումն ունի։ Նրա նվիրվածությունը, հոգատար վերաբերմունքն ու պատրաստակամությունը գնահատելի են թե՛ գործընկերների, թե՛ այն մարդկանց կողմից, ում հետ աշխատում է։

Սյուզի՛, ուրախ ենք, որ մեր թիմի մի մասն ես։ Թող մասնագիտական ճանապարհդ լինի հետաքրքիր, վստահ ու լի նոր հնարավորություններով, իսկ յուրաքանչյուր նոր ձեռքբերում քեզ ավելի մոտեցնի քո մեծ նպատակներին։ ✨

Մաղթում ենք քեզ առողջություն, ներքին խաղաղություն, անսպառ էներգիա, սիրով լի օրեր և շատ ու շատ պատճառներ՝ ժպտալու։ 🌷

Թող իրականանան նույնիսկ այն երազանքները, որոնց մասին դեռ ոչ ոքի չես պատմել։ 💫 Իսկ մենք խոստանում ենք՝ քո փայլուն կարիերայի ճանապարհին մեր հնարավորությունների սահմաններում միշտ կողքիդ լինել։ 🤍

01/09/2026

Գորիսի տարածաշրջանի սիրելի բնակիչներ
Սեպտեմբերի 5-ին, ժ.11.00-13.00 Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնի (ՀՍԿԿ) Գորիսի մասնաճյուղում (Օրբելյանների 5) կազմակերպվում է ընդունելություն հոգեկան առողջության խնդիրներ ունեցող անձանց համար՝ Կենտրոնի գիտական ղեկավար, հոգեբույժ, բ.գ.դ., պրոֆեսոր Սամվել Հրանտի Սուքիասյանի (https://cpsr.info/member/674000000000000000000012) և Կենտրոնի հոգեբուժական ծառայությունների համակարգող, հոգեբույժ, բ.գ.թ., Կարինե Կարլենի Թաթարյանի (https://cpsr.info/member/674000000000000000000013) կողմից:
Մենք հասանելի ենք դարձնում անհրաժեշտ բարձրակարգ հոգեկան առողջության ծառայությունները. կարիք չկա գումարներ և ժամանակ ծախսել Երևան հասնելու համար, շատ ավելի մատչելի խորհրդատվությունը կարող եք ստանալ Գորիսում:
Հերթերից խուսափելու համար, նախօրոք պետք է գրանցվել՝ զանգահարելով մասնաճյուղի ղեկավար Գայանե Հայրապետյանին 096-376507:

Send a message to learn more

ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՕՐ ԳՈՐԻՍՈՒՄՍեպտեմբերի 5-ին, ժ.11.00-13.00 Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնի Գորիսի մասնաճյուղում (...
01/09/2026

ՀՈԳԵԿԱՆ ԱՌՈՂՋՈՒԹՅԱՆ ՕՐ ԳՈՐԻՍՈՒՄ

Սեպտեմբերի 5-ին, ժ.11.00-13.00 Հոգեսոցիալական կարգավորման կենտրոնի Գորիսի մասնաճյուղում (Օրբելյանների 5) Գորիս խոշորացված համայնքում բնակվող պատերազմի թիրախ խմբերում ընդգրկված և Արցախից բռնի տեղահանված քաղաքացիներին կիրականացվի անվճար հոգեբուժական խորհրդատվություն ԵՊԲՀ հոգեբուժության ամբիոնի վարիչ, բ.գ.թ. Կարինե Թաթարյանի կողմից:
Գրանցվելու համար նախօրոք զանգահարեք մասնաճյուղի ղեկավար Գայանե Հայրապետյանին 096-376507:
Հիշեցնենք, որ Սանտե Արմենիա կազմակերպության օժանդակությամբ հոգեբանական անվճար օգնությունը ՀՍԿԿ Գորիսի մասնաճյուղում հասանելի է Գորիս խոշորացված համայնքի բոլոր բնակիչների համար:

Երբեմն մենք այնքան ենք սովորում հաշվի առնել ուրիշների ցանկություններն ու սպասումները, որ աստիճանաբար կորցնում ենք սեփակա...
29/08/2026

Երբեմն մենք այնքան ենք սովորում հաշվի առնել ուրիշների ցանկություններն ու սպասումները, որ աստիճանաբար կորցնում ենք սեփական կարիքների հետ կապը։

«Չեմ ուզում, բայց կանեմ»
«Չեմ նեղացել, ամեն ինչ լավ է»
«Թող ինքը չնեղանա»
«Ի՞նչ կմտածեն իմ մասին»
«Ավելի լավ է լռեմ, քան կոնֆլիկտ առաջանա»։

Եթե այս մտքերը հաճախ են ուղեկցում ձեզ, հնարավոր է՝ դժվարանում եք սահմաններ դնել և «ոչ» ասել։

Սեփական սահմանները պահպանելը եսասիրություն չէ։ Դա սեփական զգացմունքների, ժամանակի, էներգիայի և կարիքների նկատմամբ հարգանք է։

💭 Հոգեբանական աշխատանքը կարող է օգնել հասկանալ՝
▫️ ինչու է ձեզ համար դժվար հրաժարվել ուրիշների խնդրանքներից,
▫️ ինչից եք վախենում «ոչ» ասելիս,
▫️ ինչպես արտահայտել ձեր կարիքները՝ առանց մեղավորության զգացման,
▫️ ինչպես կառուցել ավելի առողջ հարաբերություններ՝ չկորցնելով ինքներդ ձեզ։

Եթե զգում եք, որ միայնակ դժվար է փոխել այս ձևավորված օրինաչափությունները, կարող եք դիմել հոգեբանական խորհրդատվության։

📞 099 544 477
📍 Նալբանդյան 47

Այսօր առանձնահատուկ օր է․ մեր Գորիսի մասնաճյուղի մանկական հոգեբան Լորա Յոլյանի ծննդյան օրն է։ 🎉Սիրով շնորհավորում ենք Լո...
31/07/2026

Այսօր առանձնահատուկ օր է․ մեր Գորիսի մասնաճյուղի մանկական հոգեբան Լորա Յոլյանի ծննդյան օրն է։ 🎉

Սիրով շնորհավորում ենք Լորային՝ մաղթելով առողջություն, երջանկություն և անսպառ էներգիա՝ շարունակելու իր կարևոր ու պատասխանատու առաքելությունը։

Լորան այն մասնագետներից է, ում աշխատանքը չափվում է ոչ միայն ձեռքբերումներով, այլև երեխաների ժպիտներով, նրանց ձեռք բերած վստահությամբ և ընտանիքների երախտագիտությամբ։ Իր մասնագիտական գիտելիքներով, մարդկային ջերմությամբ և նվիրվածությամբ նա մեծ ներդրում ունի Գորիս համայնքում՝ լինելով հույսի և աջակցության աղբյուր բազմաթիվ երեխաների ու դեռահասների համար։ 💛

Թող կյանքի յուրաքանչյուր նոր տարեդարձ բացի նոր հնարավորությունների, գեղեցիկ հանդիպումների և մասնագիտական հաղթանակների դռներ։ Թող Ձեր կատարած յուրաքանչյուր բարի գործ բազմապատիկ վերադառնա Ձեզ՝ սիրո, գնահատանքի և հաջողության տեսքով։

Ծնունդդ շնորհավոր, սիրելի՛ Լորա։ Թող այս տարին լինի ամենավառը, ամենաերջանիկն ու ամենահիշարժանը։ ✨🎂

Address

Նալբանդյան 47
Yerevan
0018

Opening Hours

Monday 10:00 - 20:00
Tuesday 10:00 - 20:00
Wednesday 10:00 - 20:00
Thursday 10:00 - 20:00
Friday 10:00 - 20:00
Saturday 10:00 - 17:00

Telephone

+37499544477

Alerts

Be the first to know and let us send you an email when Հոգեսոցիալական կարգավորման կենտրոն Psychosocial Recovery Center posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Հոգեսոցիալական կարգավորման կենտրոն Psychosocial Recovery Center:

Shortcuts

Share