Զինվորի Տուն Վերականգնողական Կենտրոն/ Zinvori Tun Rehabilitation Center

  • Home
  • Armenia
  • Yerevan
  • Զինվորի Տուն Վերականգնողական Կենտրոն/ Zinvori Tun Rehabilitation Center

Զինվորի Տուն Վերականգնողական Կենտրոն/ Zinvori Tun Rehabilitation Center Մենք բարձրացնում ենք ձեր կյանքի որակն ու վերադարձնում ակտիվ կյանք

01/09/2026

Տեսեք, թե ինչպես է արձագանքում իր կինեզիստին՝ 2020-ից մինչև օրս՝ 6 տարի անընդմեջ Զինվորի տանը բուժվող Էրիկը։

Այո, մեր ինտենսիվ թերապիայի բաժանմունքում կան զինվորներ, որ պատերազմից 6 տարի անց դեռ կոմայում են կամ «արթուն» կոմայում, գտնվում են «վեգետատիվ ստատուս»-ում։

Առողջություն մաղթենք մեր տղաներին, որ արդեն 6 տարի պայքարում են կյանքի համար, տարիներ շարունակ հիվանդանոցում են «ապրում»։ Ոմանք անգիտակից, ոմանք՝ թույլ գիտակցությամբ…

28/08/2026

Ժպիտներով ու էմոցիաներով լի օր՝ գյումրեցի զինհաշմանդամների երեխաների համար ☺️։

Հայրերի առողջական վիճակն ու սոցիալական խնդիրներն այս երեխաների մանկությունից շատ գույներ են պակասեցնում։ Մեր նպատակը հնարավորինս այդ գույները վերականգնելն է ☺️:

Զինվորի տան բարեկամ Նազ Աթիկյանի շնորհիվ նրանք ունեցան ևս մեկ հիշարժան՝ ուրախ ու ժպիտներով լի օր։ Շնորհակալ ենք «Ընտանիքի աջակցության հիմնադամի» նախագահին՝ այս նրբանկատության և այսքան ջանքերի համար։ family_rescue_fund lepapillonbynaz

ENG

A day filled with smiles and emotions for the children of war-disabled veterans from Gyumri ☺️

Their fathers’ health conditions and social challenges take away many colors from these children’s childhood. Our goal is to restore those colors as much as possible ☺️

Thanks to Náz Atikyan, a friend of Soldier’s Home, they had yet another memorable day — a happy day filled with joy and smiles.

We are grateful to the President of the Family Rescue Fund for this thoughtfulness and for putting so much effort into making this possible. FRF

Զինվորի տանը  #գործկաՀաստիքի անվանում՝  Կադրային գործի մասնագետ Աշխատանքի վայր՝ ՀՀ, ք. Երևան, Աբովյան 58Դիմելու վերջնաժա...
28/08/2026

Զինվորի տանը #գործկա

Հաստիքի անվանում՝ Կադրային գործի մասնագետ
Աշխատանքի վայր՝ ՀՀ, ք. Երևան, Աբովյան 58
Դիմելու վերջնաժամկետ՝ 14. 09. 2026թ.

Աշխատանքային պարտականություններ՝

• Աշխատանքային պայմանագրերի, համաձայնագրերի, հրամանների, տեղեկանքների և նմանատիպ փաստաթղթերի կազմում
• Ծրագրային ձևակերպումների իրականացում՝ աշխատողների գրանցումներ, ազատումներ
• Աշխատողների անձնական գործերի պատշաճ պահպանում, տվյալների բազայի կառավարում
• Ամենամսյա աշխատաժամանակի հաշվարկի տեղեկագրերի կազմում և վերահսկում
• Հաշվետվությունների կազմում և ներկայացում
• Կադրային գործից բխող այլ աշխատանքների իրականացում

Պահանջվող որակավորումներ եւ հատկանիշներ՝

• Առնվազն երեք տարվա աշխատանքային փորձ՝ համապատասխան ոլորտում
• ՀՀ Աշխատանքային օրենսգրքի, հարակից ակտերի և որոշումների գերազանց իմացություն
• ՀԾ, MS Word և Excel ծրագրերի իմացություն
• Հայերենի գերազանց իմացություն
• Վերջնաժամկետները պահպանելու և արագ կողմնորոշվելու ունակություն
• Պատասխանատվություն և կազմակերպվածություն

Դիմելու ընթացակարգ՝
Եթե Ձեր փորձը և որակավորումները համապատասխանում են տվյալ հաստիքի պահանջներին, ապա խնդրում ենք Ձեր ինքնակենսագրականն ուղարկել [email protected] էլ.փոստի հասցեին՝ «Թեմա/Subject» դաշտում նշելով «Կադրային գործի մասնագետ»։ Հարցազրույցի կհրավիրվեն նախնական ընտրությունն անցած դիմորդները:

26/08/2026

Պետական հավաստագրով #պրոթեզավորում… Բայց եթե ձեր պրոթեզավորումն այսպես չեն պլանավորում՝ արդյունքը չի կարող գոհացնել 👇

Մենք պրոթեզավորումն իրականացնում ենք 3 փուլով՝

✅նախապրոթեզավորման ռեաբիլիտացիա
✅բուն պրոթեզավորում
✅հետպրոթեզավորման ադապտացիոն ռեաբիլիտացիա։

Ամեն ինչ սկսվում է վստահությունից և ճիշտ պլանավորումից։

✅Անհատական մոտեցում
✅անհատական պլանավորում
✅անհատական ադապտացիոն շրջան։

Պրոթեզով առաջին քայլերը մեր բուժառուն բավականին սահուն կատարեց և մեծ տարածություն հաղթահարեց։ Կադրերում տեսնում եք ադապտացիոն շրջանը։

13/08/2026

Յուրաքանչյուր բուժառուի դեպք մի ընտանիքի կյանքի պատմություն է... Երբեմն մեր մասնագետները տարիներով ընտանիքի հետ ապրում են նույն էմոցիաները: Այդպես է մեր ինտենսիվ թերապիայի բաժնում, որտեղ բուժում են ստանում բարդագույն առողջական խնդիրներով բուժառուներ և երբեմն դա տարիներ է տևում։ Այսինքն բուժառուներն ապրում են մեզ մոտ:

Մեծ հոգատարությամբ, ծով համբերությամբ և բարձր պրոֆեսիոնալիզմով է զինված մեր բուժանձնակազմը, որպեսզի մեր բուժառուներն ունենան լավագույն արդյունք և բուժվեն լավագույն պայմաններում:

11/08/2026

Digitain ընկերության աջակցությամբ մինչև տարեվերջ կունենանք 8 զինհաշմանդամի հարմարեցված տուն (շահառուներն արդեն ընտրված են):

Այս փուլում ավարտին հասցրինք երկու տան նորոգում և հարմարեցում՝ մեր շահառուների հաշմանդամությանը։ Ծրագիրը դեռ շարունակվում է: Այն նախատեսված է հենաշարժական ծանր խնդիրներ ունեցող անձանց համար: Ծրագրի աշխարհագրությունը՝ Կոտայք, Գեղարքունիք, Վայոց Ձոր:

Տվյալ հոլովակի 2 տներն էլ անվասայլակով տեղաշարժվող մեր շահառուներինն են: Առաջինի դեպքում սանհանգույցն է հարմարեցվել իր հաշմանդամությանը, երկրորդ դեպքում՝ բակը, որպեսզի շահառուն կարողանա անխոչընդոտ դուրս ու ներս անել սայլակով։

04/08/2026

Անշարժացած ձեռքերով և թուլացած ոտքերով մեր բուժառուն սեփական ոտքով տուն է գնացել, մտածում է գյուղատնտեսական աշխատանքների մասին: Առողջական վիճակի՝ նման վատացման
պատճառը նյարդաբանական հիվանդությունն էր: Մեր թիմի համար սա մեծ հաղթանակ էր՝ ոտքի կանգնեցնել 63-ամյա տղամարդուն՝ ընդամենը 10 օրում և վերադարձնել նրան անկախությունը, ինքնուրույնությունն ու ակտիվ կյանքը:

02/08/2026

6 տարվա սպասումից հետո Վարդանն ու Անահիտը գրկեցին իրենց երջանկությունը՝ Արեգին։

40-օրյա երջանկությունը Վարդանի ընտանիքը նշանավորեց Սուրբ Մկրտության խորհրդով։

Սուրբ Մյուռոնի օրհնությամբ ու աղոթքի ներքո փոքրիկ Արեգը մուտք գործեց իր հոգևոր կյանքի առաջին ու կարևորագույն ճանապարհ: Նրա մկրտությունը դարձավ շնորհակալության, հավատքի և նոր կյանքի խորհրդանիշ՝ մի ընտանիքի համար, որը դժվարությունների ու փորձությունների միջով անցնելով՝ այսօր իր գրկում է պահում երկար սպասված երջանկությունը։

Սիրելի Վարդան և Անահիտ, մաղթում ենք, որ ձեր ընտանիքում մշտապես իշխեն առողջությունը, սերն ու խաղաղությունը՝ Աստծո օրհնությամբ 😊:

29/07/2026

Երբ ապաքինումը նաև բարձր տրամադրությունն է ու հաճելի ժամանցը…

Մեր մեծ ընտանիքի նման միջոցառումներն արդեն ավանդական են։ Երբ ԱՄՆ-ից մեզ հյուր է գալիս FRF հիմնադրամի նախագահ Նազ Աթիկյանը՝ կրկին միավորում է բազմաթիվ տղաների ընտանիքներ ու Զինվորի տան անձնակազմը։ Շնորհակալ ենք՝ Զինվորի տան տղաներին ու նրանց ընտանիքներին նվիրած ևս մեկ գեղեցիկ երեկոյի համար 😊: Սա, անշուշտ, մեծ դեր է ունենում կյանքի հանդեպ հացաքը փոխելու, տրամադրության բարձրացման և այս ընտանիքների միջև ընկերության-մտերմության ձևավորման հարցում։

ENG

When healing also means laughter, joy, and quality time together…

Gatherings like these have become a cherished tradition for our big family. Every time Naz Atikyan, President of the FRF Foundation, visits us from the United States, she brings together the families of so many of our heroes and the staff of the Soldier’s Home once again.

We are deeply grateful for yet another wonderful evening dedicated to the boys of the Soldier’s Home and their families. 😊 Moments like these play an important role in helping them embrace life with renewed hope, lifting their spirits, and fostering lasting friendships and a strong sense of community among these families.

Address

Abovyan Street 58
Yerevan

Opening Hours

Monday 09:00 - 18:00
Tuesday 09:00 - 18:00
Wednesday 09:00 - 18:00
Thursday 09:00 - 18:00
Friday 09:00 - 18:00

Telephone

+37455204520

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Զինվորի Տուն Վերականգնողական Կենտրոն/ Zinvori Tun Rehabilitation Center posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Զինվորի Տուն Վերականգնողական Կենտրոն/ Zinvori Tun Rehabilitation Center:

Share

Category