03/09/2026
🦋 Վահանաձև գեղձի ՈւՁՀ-ի նշանակությունը ԱՄԲ-ին պատրաստվելիս
🔍 Ի՞նչ է ցույց տալիս վահաբաձև գեղձի ՈւՁՀ-ն
Վահանաձև գեղձի ՈւՁՀ-ն գնահատում է գեղձի կառուցվածքը, չափերը և հյուսվածքը, ինչպես նաև կարող է հայտնաբերել հանգույցներ կամ այլ փոփոխություններ։
Եթե հայտնաբերվում է հանգույց, ՈւՁՀ-ի միջոցով գնահատվում են դրա չափը և այնպիսի հատկանիշներ, որոնք օգնում են որոշել՝ անհրաժեշտ է արդյոք հետագա հսկողություն կամ բիոպսիա։
🩺 ԱՄԲ-ից առաջ ո՞վ կարող է ունենալ ՈւՁՀ-ի կարիք
ՈւՁՀ-ն հատկապես կարող է նշանակվել, եթե՝
• վահանաձև գեղձը մեծացած է կամ զննման ժամանակ հայտնաբերվել է հանգույց,
• նախկինում եղել է վահանաձև գեղձի հիվանդություն կամ վիրահատություն,
• կան վահանաձև գեղձի հիվանդությանը բնորոշ գանգատներ,
• արյան հետազոտություններում հայտնաբերվել են վահանաձև գեղձի ֆունկցիայի խանգարումներ,
• կա վահանաձև գեղձի հիվանդության բարձր ռիսկ։
🧪 ՈւՁՀ-ն և TSH-ը նույնը չեն
Սա շատ կարևոր է։
TSH-ը արյան քննություն է, որը օգնում է գնահատել վահանաձև գեղձի աշխատանքը։
ՈւՁՀ-ն պատկերային հետազոտություն է, որը ցույց է տալիս գեղձի կառուցվածքը և հանգույցները։
Այսինքն՝ նորմալ ՈւՁՀ-ն դեռ չի նշանակում, որ վահանաձև գեղձը անպայման նորմալ է աշխատում, և հակառակը՝ հորմոնների նորմալ մակարդակի դեպքում կարող են լինել կառուցվածքային փոփոխություններ։
⚠️ Արդյո՞ք այս ՈւՁՀ-ն պետք է անել բոլորին
Ո՛չ։
Միայն ԱՄԲ-ին պատրաստվելը ինքնին վահանաձև գեղձի ՈւՁՀ կատարելու պարտադիր պատճառ չէ։
Հետազոտության անհրաժեշտությունը որոշում է բժիշկը՝ հաշվի առնելով կնոջ գանգատները, զննման արդյունքները, նախկին հիվանդությունները և լաբորատոր տվյալները։
🤍 Ամփոփում
Վահանաձև գեղձի ՈւՁՀ-ն կարող է կարևոր հետազոտություն լինել համապատասխան ցուցումների դեպքում, հատկապես եթե կան գեղձի կառուցվածքային փոփոխության կամ հիվանդության կասկածներ։
Իսկ ԱՄԲ-ի պատրաստվելիս պետք չէ բոլոր կանանց պարտադիր ուղարկել ՈւՁՀ-ի։
📌 Ճիշտ մոտեցումը անհատական է․ նախ գնահատվում է կնոջ վիճակը, և միայն անհրաժեշտության դեպքում նշանակվում են համապատասխան հետազոտություններ։
🤰Անպտղության հետ կապված գրեթե բոլոր խնդիրները լուծելի են
Այցելե՛ք 👇
Մոլդովական փ 41/7 (Fertility Center, Պտղաբերության Կենտրոն)
Բժիշկ գինեկոլոգ - ռեպրոդուկտոլոգ, Վերարտադրողական ծառայության ղեկավար Ֆերթիլիթի Սենթր ՕՖ Արմենիա Քնարիկ Ալեքսանդրյան
☎️Հեռ. 091 305246
#գինեկոլոգ #անպտղություն #դաշտանայինցիկլ #պտղաբերություն #эко #ԱՄԲ