Yeolyan Hematology and Oncology Center, Ministry of Health of Armenia

  • Home
  • Armenia
  • Yerevan
  • Yeolyan Hematology and Oncology Center, Ministry of Health of Armenia

Yeolyan Hematology and Oncology Center, Ministry of Health of Armenia ՀՀ ԱՆ Յոլյան արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոն

ՀՀ Առողջապահության նախարարության Յոլյան արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնն արյան համակարգի հիվանդությունների ախտորոշման և բուժման եզակի մասնագիտացված կենտրոն լինելուց զատ իրականացնում է ուռուցքաբանական ծավալուն ծառայություններ։

2019թ․-ից կենտրոնի կազմում է նաև Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնը, որը մանկական արյունաբանական և ուռուցքաբանական ծառայություններ իրականացնող միակ կառույցն է ՀՀ-ում։

Կենտրոնում գործում է նաև միջազգային չափանիշներին համապատասխանող և ժամանակակից սարքավորումներով հագեցված Արյան բանկը, որը կոորդիանցնում է ՀՀ Արյան ծառայության բոլոր ստորաբաժանումների աշխատանքները և ցուցաբերում կազմմեթոդական օգնություն: Կենտրոնի ենթակայության տակ մարզերում գործում են Արյան բանկի հետևյալ բաժանմունքերը․

- Հրազդանի արյան բաժանմունք
- Գյումրու արյան բաժանմունք
- Արմավիրի արյան բաժանմունք
- Լոռու արյան բաժանմունք
- Սյունիքի արյան բաժանմունք

Կենտրոնի ախտորոշիչ և բուժական ծառայությունները տրամադրում են աշխարհի լավագույն հիվանդանոցներում շարունակաբար վերապատրաստվող բժիշկներ։

Յոլյան կենտրոնը հանդիսանում է Երևանի Մ. Հերացու անվան պետական բժշկական համալսարանի արյունաբանության և մանկական ուռուցքաբանության ամբիոնի և ուռուցքաբանության ամբիոնի կլինիկական բազա:

03/09/2026

🩸 Արթիկի ԲԿ-ն միացել է արյունատվության էստաֆետին՝ դառնալով կյանքի համար կարևոր այս նախաձեռնության մի մասը։

Դարձե՛ք դոնոր։ Նվիրե՛ք արյուն, փրկե՛ք կյանքեր։ ❤️

02/09/2026

✔ Act for Children հիմնադրամի նախաձեռնությամբ իրականացվող Ախտորոշման որակի բարելավման ծրագրի շրջանակում Memorial Sloan Kettering Cancer Center-ի պաթոլոգ Պրիյա Կումարը վերապատրաստման դասընթացներ է անցկացրել «Յոլյան» կենտրոնի լաբորատոր մասնագետների համար։

💬 Մասնագետները քննարկել են արյան հիվանդությունների ախտորոշման ժամանակակից մոտեցումները, բարդ դեպքեր և միջազգային փորձը։

🔬 Գիտելիքի փոխանակում՝ հանուն ավելի ճշգրիտ ախտորոշման։

📌 Իջևան Բժշկական կենտրոն/ Ijevan Medical Center-ը միացավ արյունատվության ակցիային։ Նախաձեռնությանը ակտիվորեն ներգրավվեց ...
01/09/2026

📌 Իջևան Բժշկական կենտրոն/ Ijevan Medical Center-ը միացավ արյունատվության ակցիային։ Նախաձեռնությանը ակտիվորեն ներգրավվեց նաև համայնքը՝ կարևորելով արյան պաշարների համալրման և կյանքեր փրկելու գործում յուրաքանչյուր դոնորի ներդրումը։

🩸Արյունատվության նման նախաձեռնությունները նպաստում են դոնորության մշակույթի զարգացմանն ու հասարակության իրազեկվածության բարձրացմանը։

📢 ՀՀ ԱՆ «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոն» ՓԲԸ-ում առկա է ԼՎԱՑՔԱՏԱՆ ԱՇԽԱՏԱԿՑԻ թափուր հաստիք:Աշխատանք...
31/08/2026

📢 ՀՀ ԱՆ «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոն» ՓԲԸ-ում առկա է ԼՎԱՑՔԱՏԱՆ ԱՇԽԱՏԱԿՑԻ թափուր հաստիք:

Աշխատանքային գործառույթներ ⬇️

🔸 Ընդունել սպիտակեղենը, տեսակավորել,
🔸 Հետևել լվացքի ընթացքին, տեղադրել չորանոցում,
🔸 Արդուկել չորացած սպիտակեղենը, փաթեթավորել,
🔸 Անմիջական ղեկավարի այլ հանձնարարությունների կատարում։

Անհրաժեշտ հմտություններ ⬇️

🔹 Պարտաճանաչություն և պատասխանատվության բարձր զգացում,
🔹 Մաքրասիրություն և հիգիենա,
🔹 Ֆիզիկական աշխատանք կատարելու կարողություն։

Դիմելու կարգ ⬇️

Հետաքրքրված անձինք կարող են իրենց տվյալներն ուղարկել [email protected] էլ. հասցեին՝ թեմա դաշտում ՊԱՐՏԱԴԻՐ նշելով՝ Լվացքատան աշխատակից կամ մոտենալ Անձնակազմի կառավարման բաժին երկուշաբթիից ուրբաթ, ժամը՝ 10։00-16։00:

📍 Հասցե՝ ք. Երևան, Հր. Ներսիսյան 7

🚀 «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի որակի կառավարման համակարգի ՀՍՏ ԻՍՕ 9001-2016 ստանդարտը վերահաստ...
27/08/2026

🚀 «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի որակի կառավարման համակարգի ՀՍՏ ԻՍՕ 9001-2016 ստանդարտը վերահաստատվեց Հայաստանի Հանրապետության էկոնոմիկայի նախարարության Ստանդարտացման և չափագիտության ազգային մարմնի կողմից՝ ևս մեկ անգամ հաստատելով կենտրոնի հետևողական և պատասխանատու մոտեցումը մատուցվող ծառայությունների որակի ապահովման նկատմամբ։

19/08/2026

🌏 Օգոստոսը Քաղցկեղի աջակցության համաշխարհային ամիսն է

Սա հիշեցում է, որ մեր հարազատ մարդիկ քաղցկեղի հաղթահարման ճանապարհին առավել շատ ունեն մեր աջակցության, ներկայության և հոգատարության կարիքը։

Եկե՛ք լինենք նրանց կողքին՝ ոչ միայն խոսքով, այլև մեր ներկայությամբ ու հոգատարությամբ🫂❤️

17/08/2026

🚀 «Յոլյան» արյունաբանության և ուռուցքաբանության կենտրոնի տնօրեն Հայկ Գրիգորյանը՝ կենտրոնի ձեռքբերումների, զարգացման տեսլականի և առաջիկա ծրագրերի մասին 🎥 ⬇️

Address

Nersisyan 7
Yerevan
0014

Alerts

Be the first to know and let us send you an email when Yeolyan Hematology and Oncology Center, Ministry of Health of Armenia posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Yeolyan Hematology and Oncology Center, Ministry of Health of Armenia:

Shortcuts

Share

Category