14/07/2026
🌿Որոշ կապեր չեն կառուցվում բառերով
🗣️Դրանք կառուցվում են առաջին հայացքով, երբ երեխան դեռ չի վստահում: Առաջին «բարև»-ով, որ գուցե դեռ չի հնչել։ Առաջին հայացքով, առաջին ժպիտով, առաջին փորձով։
🌿Մասնագետի ու երեխայի միջև ծնվող կապը սովորական հարաբերություն չէ։ Այն հիմնված է համբերության, ընդունման ու անվերապահ հավատի վրա։
🌿Կան երեխաներ, որոնք երկար ժամանակ ոչինչ չեն ասում։ Բայց նրանք ամեն օր ինչ-որ բան են պատմում՝ իրենց հայացքով, շարժումով, լռությամբ, նույնիսկ դիմադրությամբ։ Եվ մասնագետը սովորում է լսել նաև այն, ինչը բառերով չի ասվում։❤️
🌿Այս աշխատանքում ամենամեծ փոփոխությունները հաճախ սկսվում են ոչ թե մեթոդից, այլ վստահությունից. երբ երեխան զգում է, որ իրեն չեն շտապեցնում,որ իրեն չեն համեմատում, որ իրեն ընդունում են այնպես, ինչպես կա։ Այդ պահին հարաբերությունը դառնում է այն անվտանգ տարածքը, որտեղ երեխան համարձակվում է փորձել, սխալվել, նորից փորձել ու զարգանալ։
🌿Գուցե տարիներ անց նա չի հիշի բոլոր խաղերը կամ վարժությունները։ Բայց շատ հավանական է, որ կհիշի այն զգացողությունը, որ մի տեղ կար, որտեղ իրեն հավատում էին։ Երբեմն հենց այդ զգացողությունն է դառնում զարգացման ամենաուժեղ հիմքը։
Առողջ ու ներդաշնակ եղեք…
Սիրով՝ Աննա Հայկի Մալխասյան ❤️
«Մալխասյան» Խոսքի Զարգացման Կենտրոն
🌿 «Քո խոսքն այստեղ լսելի է…»