Mamma Medical Center

Call Directions Contact the practice

Mamma Medical Center Կրծքով կերակրման կենտրոն (Breastfeeding Center)
Ուլտրաձայնային հետազոտություն և ախտորոշում
Բժշկական խորհրդատվություն

08/11/2026

✨ «Կաթնաղբյուր»... Ինչո՞ւ հենց այս անվանումը: 💭🌿

💬 Թողեք ձեր տարբերակը մեկնաբանություններում 👇

🩺 «ՄԱՄՄԱ» բժշկական կենտրոնում իրականացվում են կանանց առողջության և մայրության աջակցությանն ուղղված մի շարք մասնագիտական ...
04/11/2026

🩺 «ՄԱՄՄԱ» բժշկական կենտրոնում իրականացվում են կանանց առողջության և մայրության աջակցությանն ուղղված մի շարք մասնագիտական աջակցություն:

📍 Վստահե՛ք Ձեր և Ձեր բալիկի առողջությունը փորձառու մասնագետներին:

📞 Մանրամասների և գրանցման համար կարող եք զանգահարել
+374 91 581949
հեռախոսահամարով:

🤍 Դիմե՛ք մեզ և ստացեք պրոֆեսիոնալ ու հոգատար խնամք:

Իսկ Դուք Գիտե՞իք...⏳ «Ոսկե ժամ» (The Golden Hour). Սա ծննդաբերությունից հետո առաջին 60 րոպեն է, երբ մոր և մանկան մաշկ-մա...
31/10/2026

Իսկ Դուք Գիտե՞իք...

⏳ «Ոսկե ժամ» (The Golden Hour). Սա ծննդաբերությունից հետո առաջին 60 րոպեն է, երբ մոր և մանկան մաշկ-մաշկի շփումն ու կրծքով առաջին կերակրումը կարող են բառացիորեն փոխել փոքրիկի ապագան: Այս առաջին կաթիլները (խեժը) երեխայի առաջին ու ամենահզոր «պատվաստանյութն» են, որոնք պաշտպանում են փոքրիկներին ինֆեկցիաներից և ջերմացնում մայրական անսահման սիրով։

Սակայն այսօր Հայաստանում յուրաքանչյուր 10 նորածնից միայն 4-ն է ստանում այդ հնարավորությունը ծնվելուց անմիջապես հետո: 😔

Մենք կարո՛ղ ենք և պե՛տք է փոխենք այս վիճակագրությունը։ 💪✨

30/10/2026

💗 Առողջությունը սկսվում է ուշադրությունից և հոգատարությունից:
Հոկտեմբերի 17-ին կայացավ Կրծքով կերակրում և ծննդաբերական վնասվածքներ խորագրով կոնֆերանսը, որին մասնակցում էր նաև «ՄԱՄՄԱ» ԲԿ-ի անձնակազմը։ Կոնֆերանսի ընթացքում քննարկվեցին նաև կրծքով կերակրման ժամանակ առաջացող խնդիրները, դրանց ախտորոշման և բուժման ժամանակակից մոտեցումները, ընդգծելով ոչ միայն նորածնային առողջության, այլև մայրերի խնամքի, ԿԿ ժամանակ առաջացող խնդիրների կանխարգելման, վաղ ախտորոշման և բուժման կարևորությունը: Առանձին ուշադրություն դարձվեց կրծքագեղձի քաղցկեղի ախտորոշման մեթոդներին ԿԿ ժամանակ։
Հոկտեմբերը Կրծքագեղձի քաղցկեղի մասին իրազեկման միջազգային ամիսն է:
Սա պարզապես օրացուցային ամիս չէ, այլ կարևոր հիշեցում յուրաքանչյուր կնոջ․
✨ Ժամանակին արված հետազոտությունը կարող է փրկել կյանքեր:
✨ Ինքնազննումն ու կանոնավոր այցելությունը բժշկին սիրո լավագույն դրսևորումն են սեփական անձի հանդեպ:
Հիշի՛ր, քո առողջությունը քո և քո ընտանիքի երջանկության հիմքն է: 🌸
👉 Կիսվիր այս տեսանյութով քեզ համար թանկ կանանց հետ և հիշեցրու նրանց հետազոտվելու կարևորության մասին:
Nersik Zhamharyan

Send a message to learn more

🌸 Կրծքով կերակրումը միայն փոքրիկի համար չէ. այն մայրիկի բնական պաշտպանությունն է:Ահա թե ինչու է այն այդքան կարևոր Ձեր առ...
25/10/2026

🌸 Կրծքով կերակրումը միայն փոքրիկի համար չէ. այն մայրիկի բնական պաշտպանությունն է:

Ահա թե ինչու է այն այդքան կարևոր Ձեր առողջության և բարեկեցության համար.

✨ Արագ վերականգնում ծննդաբերությունից հետո
Կերակրման ընթացքում արտադրվող օքսիտոցին հորմոնն օգնում է, որ արգանդն ավելի արագ կրճատվի և վերադառնա իր նախկին չափսերին՝ նվազեցնելով հետծննդաբերական արյունահոսության ռիսկը:

🛡️ Պաշտպանություն քաղցկեղից
Գիտականորեն ապացուցված է, որ կրծքով կերակրող կանանց մոտ զգալիորեն ցածր է կրծքագեղձի և ձվարանների քաղցկեղի առաջացման հավանականությունը:

⚖️ Քաշի բնական կարգավորում
Կրծքով կերակրելն օրական ծախսում է լրացուցիչ էներգիա (մոտ 500 կկալ), ինչն օգնում է ավելի սահուն վերադառնալ նախկին քաշին:

Եթե կերակրման ճանապարհին հանդիպում եք դժվարությունների կամ ունեք հարցեր, հիշե՛ք, որ մեր մասնագետները միշտ Ձեր կողքին են: 🤗

💬 Գրեք մեզ նամակով կամ զանգահարեք՝ խորհրդատվություն ամրագրելու համար:

22/10/2026

🌿 «Կաթնաղբյուր»՝ 7 բնական բաղադրիչների կատարյալ համադրություն՝

🌱 Եղինջի տերևներ – Ակտիվացնում են լակտացիան, նպաստում արգանդի վերականգնմանը և դրական ազդում նորածնի օրգանիզմի վրա:
🌱 Անիսի սերմեր – Վերականգնում են կրծքի կաթի արտադրությունը և ունեն բնական քաղցր համ:
🌱 Սամիթի սերմեր – Նպաստում են լակտացիային, ինչպես նաև դրական ազդեցություն ունեն մոր և երեխայի աղիների ու մարսողության վրա:
🌱 Մեղրախոտ (Ստևիա) – Պարունակում է բնական գլիկոզիդներ, ունի քաղցր համ և ընդհանրապես չի պարունակում շաքարներ:
🌱 Ուրց – Օժտված է սպազմոլիտիկ, հակամանրէային և հակաճիճվային ազդեցությամբ:
🌱 Խնկածաղիկ – Հակաբորբոքային, ցավազրկող, սպազմոլիտիկ և նյարդերը հանգստացնող բնական միջոց:
🌱 Անանուխի տերևներ – Ունեն սպազմոլիտիկ և հակաբորբոքային ազդեցություն, ավելացնում են լակտացիան:

💚 Ընտրե՛ք «Կաթնաղբյուր»-ը և զգացե՛ք բնության ուժը մայրության ամենաքաղցր շրջանում:

✨ Լավագույն մասնագիտական աջակցությունը սկսվում է անընդհատ սովորելու և զարգանալու ցանկությունից։Ուրախ ենք տեղեկացնել, որ ...
18/10/2026

✨ Լավագույն մասնագիտական աջակցությունը սկսվում է անընդհատ սովորելու և զարգանալու ցանկությունից։

Ուրախ ենք տեղեկացնել, որ հոկտեմբերի 17-ին «ՄԱՄՄԱ» բժշկական կենտրոնը մասնակցեց նեոնատոլոգների հերթական մասնագիտական կոնֆերանսին:

Քննարկվող թեման չափազանց արդիական էր մեզ և մեր պացիենտների համար.
📚 «Կրծքով կերակրում և ծննդաբերական վնասվածքներ. կլինիկական մարտահրավերներ և ժամանակակից մոտեցումներ»։

Այսպիսի հանդիպումները և փորձի փոխանակումը թույլ են տալիս մեզ կիրառել ամենաժամանակակից մոտեցումները, որպեսզի կրծքով կերակրման և հետծննդյան շրջանը ձեզ համար անցնի հնարավորինս հարթ և առանց բարդությունների։
Մենք միշտ ձեր կողքին ենք՝ զինված նոր գիտելիքներով և անսահման հոգատարությամբ: 🤱💕

Կրծքի պնդացո՞ւմ, ցա՞վ, ջերմություն․ Ինչպե՞ս տարբերակել Լակտոստազը Մաստիտից:🤱🏻❗️Կրծքագեղձի խնդիրները լակտացիայի ընթացքում...
15/10/2026

Կրծքի պնդացո՞ւմ, ցա՞վ, ջերմություն․ Ինչպե՞ս տարբերակել Լակտոստազը Մաստիտից:🤱🏻

❗️Կրծքագեղձի խնդիրները լակտացիայի ընթացքում պահանջում են արագ արձագանք։❗️

⚠️ Կարևոր է. Լակտոստազի դեպքում անհրաժեշտ է կատարել կրծքագեղձ լիարժեք դատարկում, այլապես այն կարող է վերածվել մաստիտի:

📩 «Մամմա» բժշկական կենտրոնում կատարվում է կրծքագեղձի անցավ դատարկում փորձառու մասնագետների կողմից և ցուցաբերվում մասնագիտական բժշկական օգնություն։

12/10/2026

Ամենալավ ընտրությունը, որ անում է մայրիկը՝ անփոխարինելի խնամքն է: 🍼✨
Մայրական կաթ․ բնության ստեղծած լավագույն բանաձևը քո հրաշքի համար։

Address

Saryan Street. 16/30
Yerevan
0002

Opening Hours

Monday 09:00 - 21:00
Tuesday 09:00 - 21:00
Wednesday 09:00 - 21:00
Thursday 09:00 - 21:00
Friday 09:00 - 21:00
Saturday 09:00 - 21:00
Sunday 09:00 - 21:00

Telephone

+37491581949

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Mamma Medical Center posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Mamma Medical Center:

Shortcuts

Share