29/08/2026
📌Դաշտանային ցիկլի խանգարումների պատճառները․ ե՞րբ է պետք անհանգստանալ և դիմել մասնագետի: Հաճախ տրվող հարցին պատասխանել է Հայ-ամերիկյան առողջության կենտրոնի բժիշկ-գինեկոլոգ Իրինա Սահակյանը:
📌Դաշտանային ցիկլը կնոջ առողջության կարևոր ցուցանիշներից մեկն է։
📌Դաշտանային ցիկլը կախված է օրգանիզմի բազմաթիվ համակարգերի՝ հորմոնալ, վերարտադրողական և նույնիսկ նյարդային համակարգի ներդաշնակ աշխատանքից։ Դաշտանային ցիկլի խանգարուրմների պատճառները բաժանվում են երկու խմբի՝ օրգանական (կառուցվածքային) և ֆունկցիոնալ: Օրգանական խանգարումների պատճառներն են արգանդի խոռոչի և մարմնի պաթոլոգիաները՝ պոլիպ, հիպերպլազիա, միոմա, կպումներ, վերարտադրողական օրգանների զարգացման արատներ, ադենոմիոզ, չարորակ նորագոյացություններ:
📌Դաշտանային ցիկլի ֆունկցիոնալ խանգարումների հիմնական պատճառներից են՝
- հորմոնալ դիսբալանսը և նյութափոխանակության խանգարումները,
- սթրեսը և հոգեհուզական լարվածությունը,
- մարմնի քաշի կտրուկ ավելացումը կամ նվազումը,
- վահանաձև գեղձի հիվանդությունները,
- կանանց սեռական օրգանների բորբոքային հիվանդությունները,
- որոշ դեղամիջոցների ընդունումը։
Ցիկլի խանգարումները կարող են արտահայտվել դաշտանի ուշացումով, ցավոտ, անկանոն դաշտաններով, միջդաշտանային արյունահոսությամբ, ինչպես նաև չափազանց առատ կամ սակավ արտադրությամբ, հաճախակի կամ ուշացումներով դաշտանային ցիկլ:
📌Ե՞րբ է պետք դիմել մասնագետի․
- եթե դաշտանը ուշանում է կամ բացակայում է մի քանի ամիս,
- եթե ցիկլը դարձել է անկանոն կամ կտրուկ փոխվել է,
- եթե առկա են շատ առատ արյունահոսություններ կամ մեծ քանակի մակարդուկներ,
- եթե դաշտանային ցավերը խանգարում են աշխատունակությանը և ազդում կյանքի որակի վրա,
- եթե նկատվում է միջդաշտանային արյունահոսություն։
Շատ դեպքերում կանայք երկար ժամանակ անտեսում են նման փոփոխությունները՝ դրանք վերագրելով սթրեսին կամ հոգնածությանը։ Պետք է հիշել, որ դաշտանային ցիկլի խանգարումը հիվանդություն չէ, դա օրգանիզմում կատարվող ախտաբանական փոփոխությունների ազդանշան է, որը չպետք է անտեսել, քանի որ դաշտանային ցիկլի խանգարման բուժումը կախված է նրա պատճառագիտությունից։ Ժամանակին դիմելով գինեկոլոգի՝ հնարավոր է պարզել պատճառը, կանխել բարդությունները և պահպանել վերարտադրողական առողջությունը։
Նախապես հերթագրվելու համար զանգահարեք 010-563935, 010-583935, 82-80 հեռախոսահամարներով:
«Հայ-ամերիկյան առողջության կենտրոն» հիմնադրամ
Լիցենզիա Կ-ԲՕ-000348, տրված 07.03.2025թ.
Գովազդի թույլտվություն թիվ ԲՄԳ-00072, տրված 19.06.2026թ.
ՀՀ ԱՆ 19.06.2026թ. թիվ 3569-Ա հրաման