03/10/2026
🍯 Մեղրը հիվանդ ժամանակ․ ե՞րբ է այն օգնում, իսկ երբ է բացարձակ անօգուտ
Բոլորս էլ մանկուց հիշում ենք տաք թեյն ու մեղրը հիվանդ ժամանակ: Իսկ ի՞նչ է ասում ապացուցողական բժշկությունը մեղրի իրական ազդեցության մասին․
Մեղմացնում է հազը՝ պատում է ըմպանի լորձաթաղանթը և նվազեցնում գրգռվածությունը (կարելի է կիրառել 1 տարեկանից բարձր երեխաների և մեծահասակների շրջանում)։
Բնական հակաօքսիդանտ է՝ պարունակում է ֆլավոնոիդներ և օրգանական թթուներ, որոնք պաշտպանում են բջիջները վնասումից։
Ունի մեղմ հակաբակտերիալ ազդեցություն՝ որոշ տեսակներ պարունակում են նյութեր, որոնք արգելակում են բակտերիաների աճը տեղային մակարդակում։
⚠️ Կարևոր է հիշել․ Մեղրը դեղամիջոց չէ, այլ միայն ախտանիշները մեղմացնող օժանդակ միջոց։ Այն չի փոխարինում հակավիրուսային կամ հակաբակտերիալ բուժմանը։
Վարակի հարուցիչը հասկանալու և ճիշտ բուժում ընտրելու միակ ճանապարհը ժամանակին արված լաբորատոր ախտորոշումն է։
👉 Դիտե՛ք նկարները՝ բժշկական փաստերին ավելի մանրամասն ծանոթանալու համար:
——————————————————————————
🍯 Мёд во время болезни: когда он помогает, а когда абсолютно бесполезен?
Все мы с детства помним горячий чай с мёдом во время болезни. А что говорит доказательная медицина о реальном действии мёда?
Смягчает кашель: обволакивает слизистую оболочку глотки и снижает раздражение (можно применять у детей старше 1 года и у взрослых).
Природный антиоксидант: содержит флавоноиды и органические кислоты, которые защищают клетки от повреждения.
Обладает мягким антибактериальным действием: некоторые сорта содержат вещества, подавляющие рост бактерий на местном уровне.
⚠️ Важно помнить: Мёд — это не лекарственный препарат, а лишь вспомогательное средство, смягчающее симптомы. Он не заменяет противовирусную или антибактериальную терапию.
Единственный способ определить возбудителя инфекции и подобрать правильное лечение — это своевременная лабораторная диагностика.
👉 Листайте изображения, чтобы подробнее ознакомиться с медицинскими фактами!
————————————————
📞 +𝟯𝟳𝟰 𝟔𝟎 𝟔𝟓 𝟏𝟎 𝟏𝟎
📲 +𝟯𝟳𝟰 𝟒𝟒 𝟔𝟓 𝟏𝟎 𝟏𝟎 (𝐖𝐡𝐚𝐭𝐬𝐀𝐩𝐩, 𝐕𝐢𝐛𝐞𝐫)
📩 𝐢𝐧𝐟𝐨@𝐢𝐧𝐯𝐢𝐭𝐫𝐨𝐚𝐫𝐦𝐞𝐧𝐢𝐚.𝐚𝐦
🌐 www.invitromed.am
📍ք․ Երևան, Խորենացի 3 / Կոմիտաս 34 / Ազատության 9 / Բագրատունյաց 16
📍ք. Գյումրի, Գարեգին Նժդեհ 13 փ.
📍ք. Արմավիր, Հանրապետության 21/2
📍ք. Վանաձոր, Վարդանանց 19
————————————————
#մեղր