Ուղեկից

Ուղեկից Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Ուղեկից, Psychologist, Շենգավիթ վարչական շրջան, Չեխովի 39/2, Yerevan.

▶️Գիտահեն և ՀՀ օրենսդրական պահանջներին համապատասխան հոգեբանական փորձաքննություններ։
▶️Անձնակազմի հոգեբանական գնահատում:
▶️Մասնագիտական վերապատրաստումներ:
▶️Անհատական խորհրդատվություն։

📌Համազգային վստահության խորհրդի անդրադարձը Անի Վարդանյանի մասնագիտական գործունեությանը
18/05/2026

📌Համազգային վստահության խորհրդի անդրադարձը Անի Վարդանյանի մասնագիտական գործունեությանը

գործարար, հայաստան, ձեռագիր, ta production, gortsarar dzeragir, gorcarar hayastan

18/05/2026

🏆 «Իրավաբանական հոգեբանության ոլորտում մասնագիտացված կառույցի ստեղծման, դատահոգեբանական փորձաքննությունների զարգացման ուղղությամբ իրականացված հետևողական և արդյունավետ գործունեություն ծավալող վստահելի մասնագետ» անվանակարգում Համազգային վստահության խորհրդի կողմից «ՈւՂԵԿԻՑ» կենտրոնի հիմնադիր Անի Վարդանյանն արժանացել է «ՏԱՐՎԱ ՀԱՅՈւՀԻ» մրցանակի:

💫 Ջերմորեն շնորհավորում ենք և մաղթում անկոտրում ընթացք:

📌Փորձագետի օգնականի թափուր հաստիքի համալրման նպատակով աշխատանքի ենք հրավիրում դատական հոգեբանության ոլորտում աշխատելու պ...
30/04/2026

📌Փորձագետի օգնականի թափուր հաստիքի համալրման նպատակով աշխատանքի ենք հրավիրում դատական հոգեբանության ոլորտում աշխատելու պատրաստակամ մասնագետի:

Պահանջվող գիտելիքներ, կարողություններ և հմտություններ.

✅ Գրավոր և բանավոր հայերենի անթերի իմացություն (այդ թվում` ուղղագրություն, կետադրություն, շարահյուսություն)

✅ Փաստաթղթաշրջանառության ապահովման հմտություններ (օրինակ` գրությունների և այլ փաստաթղթերի կազմում, տեղեկատվության մուտքագրում, մշակում և ելքագրում)

✅Ուշադրության կենտրոնացվածության և բաշխվածության բարձր մակարդակներ:

✅ Սթրեսակայունություն և բացասական բովանդակությամբ տեղեկատվության (օրինակ քրեական վարույթի նյութերում առկա) նկատմամբ ցածր զգայունություն:

❌Այլ աշխատանքի հետ համատեղելիություն չի դիտարկվում:

📌Նշված բոլոր չափանիշներին համապատասխան լինելու դեպքում Ձեր ինքնակենսագրությունը կարող եք ուղարկել [email protected] հասցեին:

23/04/2026

📌Անդրադարձ ԵՊՀ-ում այսօր տեղի ունեցած հոգեբանական վենիսաժին «Ուղեկից»-ի մասնակցությանը

Զինծառայության ընթացքում մահվան դեպքերի վերաբերյալ քննարկման ընթացքում Անի Վարդանյանը ներկայացրել է դրանց հոգեբանական որ...
13/03/2026

Զինծառայության ընթացքում մահվան դեպքերի վերաբերյալ քննարկման ընթացքում Անի Վարդանյանը ներկայացրել է դրանց հոգեբանական որոշ հիմնախնդիներ և նախադրյալներ ⤵️

2025-ին ՀՀ զինված ուժերում արձանագրվել է 34 զինծառայողի մահացության դեպք․ այս մասին վկայում են ՀՔԱՎ գրասենյակի տվյալները։ Զինծառայողների մահացության պատճառներն են` ...

📌ՀՀ ԳԱԱ միջազգային գիտակրթական կենտրոնի անդրադաձը աշխատանքային կողմնորոշման նպատակով «Ուղեկից» կենտրոն կատարած այցի վերա...
06/03/2026

📌ՀՀ ԳԱԱ միջազգային գիտակրթական կենտրոնի անդրադաձը աշխատանքային կողմնորոշման նպատակով «Ուղեկից» կենտրոն կատարած այցի վերաբերյալ⤵️

https://www.isec.am/home.html

06/03/2026

📌ԵՊՀ փիլիսոփայությսն և հոգեբսնության ֆակուլտետի ՈւԽ-ի նախաձեռնությամբ դատահոգեբանսկան փորձաքննությունների առանձնահատկությունների իրազեկմանն ուղղված ամփոփիչ հանդիպումն «Ուղեկից» կենտրոնում հագեցած էր ակտիվ հարցադրումներով և բովանդակային ուղենիշների քննարկմամբ:

⚖Հատկանշական է, որ հետաքրորվսծ ունկնդիրները ոչ միայն ապագա հոգեբաններն էին, այլև իրավագետները:

🗝 Կարևոր է ընդգծել, որ մեր կենտրոնում ուսանողների ներգրավվածության առաջնահերթություններից է ՀՀ-ում դատահոգեբանական փորձաքննությունների գիտական և գործնական հնարավորություններով հետաքրքրված ապագա մասնագետներին գիտելիքների ձեռքբերման և գործնական կիրառելիության հնարավորությունների ստեղծումը:

03/03/2026

📚Այսօր ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի հանրային կապերի և կարիերայի բաժնի պետ Հեղինե Մելքոնյանի ուղեկցությամբ մեր կենտրոն էին այցելել ՀՀ ԳԱԱ գիտակրթական միջազգային կենտրոնի «Կլինիկական հոգեբանություն և հոգեթերապիա» մագիստրոսական կրթական ծրագրի 1-ին կուրսի ուսանողները: Անի Վարդանյանը ներկայացրեց դատահոգեբանական փորձաքննությունների գործնական որոշ ուղենիշներ, պատասխանեց ուսանողներին հուզող հարցերին:

📚Անի Վարդանյանն այսօր մեր կենտրոնում հյուրընկալեց դատահոգեբանական փորձաքննության ոլորտային առանձնահագկություններով հետաք...
25/02/2026

📚Անի Վարդանյանն այսօր մեր կենտրոնում հյուրընկալեց դատահոգեբանական փորձաքննության ոլորտային առանձնահագկություններով հետաքրքված այն ուսանողներին, ովքեր ըստ իրենց մոտիվացիոն նամակների ընտրվել էին նախորդ փուլում:

12/02/2026

📌Իրավաբանական հոգեբանության դասընթացի առաջին հանդիպմանն այսօր ներկա էին 70-ից ավել ունկնդիրներ ԵՊՀ-ից և այլ ԲՈւՀ-երից: Ակտիվ մասնակվությամբ հանդես եկան ինչպես ֆիլիսոփայության և հոգեբանության, այնպես էլ իրավագիտության ֆակուլտետի ուսանողները:

Address

Շենգավիթ վարչական շրջան, Չեխովի 39/2
Yerevan
0039

Alerts

Be the first to know and let us send you an email when Ուղեկից posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Contact The Practice

Send a message to Ուղեկից:

Shortcuts

Share

Category