26/10/2026
✅ Հատուկ շնորհակալություն ենք հայտնում «Ուիգմոր Քլինիք» բժշկական կենտրոնին՝ ի դեմս մանկաբույժ` Լիլիթ Մարությանի, ինչպես նաև կենտրոնի բուժաշխատողներին՝ «Պաշտպանված սրտի քաղաք Երևան» նախաձեռնության շրջանակում իրականացվող դասընթացներին ակտիվ ներգրավվածության համար։
📌 Շնորհակալություն ենք հայտնում նաև Երևանի պետական հումանիտար քոլեջի «Անվտանգություն և առաջին օգնություն» մոդուլի դասախոս` Հասմիկ Վարդանյանին ուսանողներին նույն ծրագրի դասընթացներին մասնակցության կազմակերպման և ներգրավման համար։
🙌 Նախաձեռնության կամավորների թիվը գնալով աճում է՝ համախմբելով հոգատար, պատասխանատու և դիմացինի կյանքը փրկելու պատրաստակամությամբ օժտված մարդկանց։
Մեր խորին շնորհակալությունն ենք հայտնում «Հենար» բարեգործական հիմնադրամին, ինչպես նաև բոլոր աջակցող կազմակերպություններին և անհատներին՝ նախաձեռնությունն իրականացնելու, աջակցելու, գաղափարները կյանքի կոչելու և կյանքեր փրկելու մշակույթի տարածմանը նպաստելու համար։ ❤️