21/06/2025
Այսօր, որպես այս պատասխանատու ու մեծարժեք ճանապարհի ուղևորներից մեկը, ցանկանում եմ մաղթել մեզ բոլորիս՝
Թող մեր սիրտը երբեք չհոգնի բարություն տալուց, ձեռքերը՝ չհուսահատվեն օգնություն ցուցաբերելուց, իսկ հոգին՝ միշտ վառվի այն մարդասիրության ջերմությամբ, որն պահանջում է մեր կոչումը։
Թող մեր աշխատանքը միշտ պսակվի հաջողությամբ, հավատը՝ երբեք չսասանվի, իսկ յուրաքանչյուր բուժված հիվանդ մեզ հիշեցնի մեր առաքելության իսկական արժեքը։
Ցանկանում եմ խաղաղ օրեր, մասնագիտական կայացում, ուժ, սրտի ջերմություն և անսահման առողջություն՝ մեզ ու մեր սիրելիներին։
Շնորհավոր տոնդ՝Բուժաշխատող🤍