Հայկական Նեֆրոլոգիական Ասոցիացիա

Հայկական Նեֆրոլոգիական Ասոցիացիա Contact information, map and directions, contact form, opening hours, services, ratings, photos, videos and announcements from Հայկական Նեֆրոլոգիական Ասոցիացիա, Medical and health, Yerevan.

Երիկամային քրոնիկ հիվանդություն ունեցող պացիենտների գնահատման 10 կարևոր դրույթները։
21/08/2026

Երիկամային քրոնիկ հիվանդություն ունեցող պացիենտների գնահատման 10 կարևոր դրույթները։

🇦🇲 KDIGO 2024 CKD Guideline — հայերեն թարգմանությունKDIGO-ի պաշտոնական կայքում հասանելի է «Key Takeaways for Nephrologis...
21/08/2026

🇦🇲 KDIGO 2024 CKD Guideline — հայերեն թարգմանություն

KDIGO-ի պաշտոնական կայքում հասանելի է «Key Takeaways for Nephrologists: Evaluation» բաժնի հայերեն թարգմանությունը՝
Translations → ERA Young Nephrologists’ Platform (YNP) Translations → Armenian (Հայերեն) բաժնում։

Կայքէջի հղումը 👇https://kdigo.org/guidelines/ckd-evaluation-and-management/

PDF տարբերակը �https://kdigo.org/wp-content/uploads/2026/07/KDIGO-2024-CKD-Guideline-Key-Takeaways-Nephrologists-Evaluation-Armenian.pdf

#Հայերեն #Նեֆրոլոգիա #ԵրիկամայինՀիվանդություններ

Important Update: While the KDIGO 2024 Clinical Practice Guideline for the Evaluation and Management of CKD remains the current global standard, a focused update to Chapter 3: Delaying CKD progression and managing its complications is currently underway to address emerging evidence on SGLT2 inhibito...

💫The Armenian Nephrological Association’s visit to Lisbon in April had a clear purpose:Advancing nephropathology through...
08/08/2026

💫The Armenian Nephrological Association’s visit to Lisbon in April had a clear purpose:

Advancing nephropathology through international collaboration has been a priority of the Armenian Nephrological Association (ANA).

With this goal, during GlomCon Europe 2026 in Lisbon, ANA presented to the GlomCon leadership the concept of a dedicated nephropathology educational platform combining case-based discussions, continuing education, and practical support from international experts.

The initiative received strong support from Dr. Ali Poyan Mehr, President of GlomCon, and led to the establishment of the PEAK (Pathology Exchange and Advancement for Kidney Care) program, with ANA becoming one of its first partner societies.

The Armenian Nephrological Association expresses its sincere gratitude to GlomCon President Dr. Ali Poyan Mehr, Dr. Vanesa Bijol, and the entire GlomCon team for their trust, openness to collaboration, and dedication in bringing this initiative to life. We are confident that PEAK will become a long-term and effective platform for collaboration, fostering the advancement of nephropathology, professional knowledge exchange, and, most importantly, continuous improvement in the quality of care provided to our patients.

---------------------------------------------------------------
Հայերեն 👇

Հայկական Նեֆրոլոգիական Ասոցիացիայի՝ ապրիլին Լիսաբոն կատարած այցը հստակ նպատակ ուներ։

Նեֆրոպաթոլոգիայի զարգացումը միջազգային համագործակցության միջոցով ANA-ի առաջնահերթություններից է։ Այդ նպատակով GlomCon Europe 2026 համաժողովի շրջանակում ANA-ն GlomCon-ի ղեկավարությանը ներկայացրեց նեֆրոպաթոլոգիայի կրթական հարթակ ստեղծելու գաղափարը՝ կլինիկական դեպքերի քննարկումների, շարունակական կրթության և միջազգային փորձագետների աջակցության համադրմամբ։

Նախաձեռնությունը ստացավ GlomCon-ի նախագահ Dr. Ali Poyan Mehr-ի աջակցությունը, և դրա արդյունքում ստեղծվեց PEAK ծրագիրը, որի առաջին գործընկեր մասնագիտական ընկերություններից մեկը դարձավ ANA-ն։

Շնորհակալություն Dr. Ali Poyan Mehr-ին, Dr. Vanesa Bijol-ին և GlomCon-ի ողջ թիմին՝ վստահության և արդյունավետ համագործակցության համար։ Վստահ ենք, որ PEAK-ը կնպաստի նեֆրոպաթոլոգիայի զարգացմանը, մասնագիտական գիտելիքների փոխանակմանը և մեր պացիենտների բուժօգնության որակի բարելավմանը։

#ՀայկականՆեֆրոլոգիականԱսոցիացիա #Նեֆրոպաթոլոգիա #Նեֆրոլոգիա

🧬 Նեֆրոպաթոլոգիայի զարգացման նոր հնարավորություն ՀայաստանումՈւրախ ենք կիսվելու կարևոր նորությամբ և համագործակցությամբ․ Հ...
08/08/2026

🧬 Նեֆրոպաթոլոգիայի զարգացման նոր հնարավորություն Հայաստանում

Ուրախ ենք կիսվելու կարևոր նորությամբ և համագործակցությամբ․ Հայակական Նեֆրոլոգիական Ասոցիացիան (ANA) դարձել է GlomCon Foundation-ի նոր՝ PEAK (Pathology Exchange and Advancement for Kidney Care) ծրագրի առաջին գործընկերներից մեկը։

Ստորև ներկայացնում ենք հրապարակման ամբողջական հայերեն թարգմանությունը👇
------‐--------------------------------------------------------
GlomCon Foundation-ը մեկնարկել է Pathology Exchange and Advancement for Kidney Care, PEAK ծրագիրը՝ նոր նախաձեռնություն, որի նպատակն է ամբողջ աշխարհում ընդլայնել նեֆրոպաթոլոգիական կարողությունները։

PEAK ծրագիրը կիրականացվի տարբեր գործընկեր մասնագիտական ընկերությունների հետ համագործակցությամբ, և Հայաստանի Նեֆրոլոգիական Ասոցիացիան (ANA) ծրագրի առաջին գործընկերներից է։

Ծրագիրը անդրադառնում է այն խնդրին, որին մեր մասնագետներից շատերը լավ ծանոթ են․ աշխարհի բազմաթիվ երկրներում նեֆրոպաթոլոգիական ծառայությունների հասանելիությունը սահմանափակ է, իսկ այդ կարողությունների տեղական զարգացումը պահանջում է ավելին, քան պարզապես դասախոսությունների շարք։

Համագործակցության հիմքը դրվեց GlomCon Europe 2026 համաժողովի ընթացքում՝ Լիսաբոնում, որտեղ Հայաստանի Նեֆրոլոգիական Ասոցիացիայի հետ քննարկումները հիմք դարձան նեֆրոպաթոլոգիայի համատեղ՝ կլինիկական դեպքերի վրա հիմնված կրթական ծրագրի ստեղծման համար։ Դոկտոր Վանեսա Բիջոլի և GlomCon-ի թիմի աջակցությամբ համագործակցությունն արագ զարգացավ, և շուտով սկսվեցին ծրագրի իրականացման աշխատանքները։

PEAK ծրագիրը բաղկացած է երկու հիմնական բաղադրիչից։

Առաջինը ամսական առցանց կլինիկական դեպքերի քննարկումների համաժողովն է, որը համադրում է նեֆրոլոգիական և նեֆրոպաթոլոգիական մոտեցումները՝ իրական կլինիկական պրակտիկայից վերցված դեպքերի քննարկման միջոցով։ Առաջին հանդիպումը տեղի ունեցավ 2026 թվականի հուլիսի 15-ին։

Երկրորդ բաղադրիչը տարեկան տեղում իրականացվող այցն է, որի շրջանակում GlomCon-ի դասախոսները այցելում են ծրագրին մասնակցող տարածաշրջաններ՝ տեղում խորհրդատվություն տրամադրելու գլոմերուլային հիվանդությունների (GN) կլինիկաների և պաթոլոգիական լաբորատոր ենթակառուցվածքների զարգացման վերաբերյալ։

Այս երկրորդ բաղադրիչը հատկապես կարևոր է։ Կլինիկական դեպքերի առցանց քննարկումները կարող են զարգացնել ախտորոշման հմտությունները, սակայն միայն դրանք չեն կարող ստեղծել լաբորատորիա կամ պատրաստել այն մասնագետներին, ովքեր պետք է աշխատեն այդ լաբորատորիայում։ PEAK ծրագիրը համադրում է այս երկու ուղղությունները՝ շարունակական կրթության միջոցով ամրապնդելով մասնագետների առկա գիտելիքներն ու հմտությունները, իսկ տեղում իրականացվող գնահատման և մասնագիտական խորհրդատվության միջոցով՝ հնարավորություն ստեղծելով այդ կարողությունները զարգացնելու նաև տեղական մակարդակում։

PEAK-ը արտացոլում է ավելի լայն տեսլական՝ գլոբալ նեֆրոլոգիական համայնքի շրջանակում փորձի, գիտելիքի և մասնագիտական հմտությունների փոխանակում՝ տարածաշրջանից տարածաշրջան։

Այս ծրագիրը ստեղծում է գործնական համագործակցության վրա հիմնված նոր հնարավորություն, և մենք ողջունում ենք այլ մասնագիտական ընկերությունների ու տարածաշրջանների հետաքրքրությունը՝ միանալու այս գիտելիքի և փորձի փոխանակմանը։

🖐️ Մեկ ձեռքով կարելի է հիշել երիկամների առողջության 5 կարևոր ցուցանիշները՝ ABCDE։A՝ ԱլբումինուրիաB՝ Զարկերակային ճնշումC...
05/07/2026

🖐️ Մեկ ձեռքով կարելի է հիշել երիկամների առողջության 5 կարևոր ցուցանիշները՝ ABCDE։

A՝ Ալբումինուրիա
B՝ Զարկերակային ճնշում
C՝ Խոլեստերին
D՝ Շաքարային դիաբետ
E՝ eGFR (երիկամների ֆիլտրացիայի արագություն)

💙 Վաղ հայտնաբերումը և կանոնավոր վերահսկողությունը երիկամների առողջության լավագույն պաշտպանությունն են։

#ՀայկականՆեֆրոլոգիականԱսոցիացիա

📢 Չե՞ք հասցրել մասնակցել ERA տարեկան կոնգրեսին Գլազգոյում։Բաց մի՛ թողեք հաջորդ հնարավորությունը՝ մասնակցելու 4th ERA Edu...
26/06/2026

📢 Չե՞ք հասցրել մասնակցել ERA տարեկան կոնգրեսին Գլազգոյում։

Բաց մի՛ թողեք հաջորդ հնարավորությունը՝ մասնակցելու 4th ERA Education Meeting-ին։

Սա արդեն ERA-ի 4-րդ Education Meeting-ն է, որի նպատակն է ERA-ի կրթական ծրագրերն ու տարեկան կոնգրեսի կարևորագույն գիտական նորությունները հասանելի դարձնել ավելի լայն մասնագիտական լսարանին՝ ազգային նեֆրոլոգիական ընկերությունների հետ համագործակցությամբ։ Հանդիպումը կենտրոնացած է գործնական կլինիկական կրթության, ինտերակտիվ քննարկումների և փորձի փոխանակման վրա։

💶 Գրանցման արժեքը զգալիորեն ավելի մատչելի է, մինչև 40 տարեկան մասնակիցների համար 50 եվրո։

📅 18–19.09.2026
📍 Kaunas, Lithuania։

Հիանալի հնարավորություն է թարմացնելու գիտելիքները, ծանոթանալու նեֆրոլոգիայի վերջին ձեռքբերումներին և շփվելու եվրոպացի գործընկերների հետ։

Տրամադրվելու է CME կրեդիտներ։

#ՀայկականՆեֆրոլոգիականԱսոցիացիա

Don't miss the ERA Education Meeting in collaboration with the Lithuanian Nephrology, Dialysis and Transplantation Association in Lithuania, on September 24-25, 2026, in Kaunas, Lithuania.

📕ERA 63-րդ կոնգրեսի շրջանակում կրկին ընդգծվեց STRONG Kidney արշավի կարևորությունը, մասնավորապես՝ տարբեր լեզուներով թարգմ...
25/06/2026

📕ERA 63-րդ կոնգրեսի շրջանակում կրկին ընդգծվեց STRONG Kidney արշավի կարևորությունը, մասնավորապես՝ տարբեր լեզուներով թարգմանությունների հասանելիության նշանակությունը, որոնց թվում է նաև ՀԱՅԵՐԵՆԸ։

Կրկին շնորհակալություն ենք հայտնում Armine Hazoyan-ին, Mara La Fleur Davidian-ին և Քրիստինե Հովսեփյանին, այս կարևոր աշխատանքի համար։

Հիշեցնում ենք, որ հայերեն թարգմանությունը հասանելի է ERA-ի կայքում՝ ստորև նշված հղումով👇

https://www.era-online.org/strong-kidneys/protect-your-kidneys-protect-your-future/

Խնդրում ենք հնարավորինս տարածել այն՝ իրազեկման և լուսաբանման նպատակով։

#ԵրիկամներիԱռողջություն #Նեֆրոլոգիա

📢 Հարգելի՛ կոլեգաներ,Բաց է GLOMCON Glomerular Disease Fellowship ծրագրի հայտագրումը։Հայկական նեֆրոլոգիական ասոցիացիայի ա...
13/06/2026

📢 Հարգելի՛ կոլեգաներ,

Բաց է GLOMCON Glomerular Disease Fellowship ծրագրի հայտագրումը։

Հայկական նեֆրոլոգիական ասոցիացիայի անդամների համար հնարավոր է ներկայացնել խմբային հայտ (2–6 մասնակից)։ Խմբից 2 կամ ավելի ընտրված fellow-ների դեպքում տրամադրվում է լրացուցիչ 2️⃣5️⃣% զեղչ։

Ընտրությունն իրականացվում է մրցակցային հիմունքներով՝ հետևյալ փաստաթղթերի գնահատման արդյունքում․
• դիմում-հայտ,
• ինքնակենսագրական (CV),
• մոտիվացիոն նամակ,
• աջակցող նամակ ղեկավարից/գործատուից։

📆Հայտերի ներկայացման վերջնաժամկետն է հուլիսի 17-ը։

Ծրագրով հետաքրքրված գործընկերներին խնդրում ենք արձագանքել կամ կապ հաստատել՝ խմբային հայտի ձևավորման նպատակով։

Application for the 2025 Glomerular Diseases Fellowship Program

Address

Yerevan

Website

Alerts

Be the first to know and let us send you an email when Հայկական Նեֆրոլոգիական Ասոցիացիա posts news and promotions. Your email address will not be used for any other purpose, and you can unsubscribe at any time.

Shortcuts

Share